ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ

Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մի անգամ մկները ժողով են հավաքում, որպեսզի հասկանան, թե ինչպես պաշտպանվեն կատվի հարձակումներից ։

― Եկեք կատվի վզին զանգ կախենք։ Կատվի երևալու պես զանգակը ձայնը կհանի, մենք էլ կլսենք ու կփախնենք ,― ասաց մուկը։

―Ինչ հրաշալի բան մտածեցիր,― ասացին մյուս մկները։

Ուրիշ մուկն էլ թե՝ հրաշալին մնում է հրաշալի, բայց թող մեջտեղ գա նա, ով կարող է զանգակը տանել ու կատվի վզին կախել․․․

Բոլորը իրար նայեցին ու քար լռություն տիրեց։

Leave a comment