Քերականական առաջադրանք 09.05.24

1. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:

Նա ծնունդի կապակցությամբ մեծ հավաքույթ չարեց, այլապես նա մեծ գումարների կորուստ կունենար:
Ոչ թե ագրավ, այլ ագռավ:
Իսպանական թմերն են ֆուտբոլից ուժեղ, այլ ոչ թե վրացական:

2. Բարդ  նախադասությունների ընդգծված մասերը (երկրորդական նախադասությունները)  հանի՛ր:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը, որն ապշեցնում էր մարդկանց դեռ հնադարումՔեոփսի բուրգն է:

Եգիպտոսի ամենամեծ հրաշալիքը Քեոփսի բուրգն է:
Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ, որի ժամանակ դաշտ  են թողնում կատաղած ցլին:

Մեքսիկայում տարածվում է ֆուտբոլի մի նոր տեսակ։
Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում, որից  տեղացիները կաթ են ստանում:

Ամազոնի ավազանում մի հետաքրքիր ծառ է աճում։
Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի, որը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում է:

Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, հետազոտող ու գրող Թուր Հեյերդալը  նորից ուղևորվեց  Զատկի կղզի:
 Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները, որ կղզու ափերի մոտ են գտնվում և տասնվեց դար առաջ են ստեղծվել: 

Այս անգամ նրան ճանապարհորդության են հանել քարե հսկայական քանդակները:

Քսան տոննանոց արձանները, որոնցից մի քանիսի բարձրությունն ութ մետրի է հասնում, կանգնած են ուղղահայաց դիրքով:

Քսան տոննանոց արձանները կանգնած են ուղղահայաց դիրքով:
Հնագետներին մի քանի ամիս է պետք, որ առանց վնասելու մամուռից  ու տիղմից մաքրեն ծովի հատակից գտնված անտիկ սափորը:

Հնագետներին մի քանի ամիս է պետք:
Անապատներում,որտեղ կատաղի ու քմահաճ քամիներից տուժում են և՛ մարդիկ, և՛ կենդանիները, քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:

Անապատներում քամու էներգիան կարելի է օգտագործել տնտեսական նպատկներով:

 Մասնագետները պնդում են:

Քերականական առաջադրանք 08.05.24

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական :

Հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել մի ձեռնարկատիրոջ կողմից:Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգվելը մենք չեն նկատում:
Թեթև, թույլ ամրացրած տանիքները քշվում էին քամու կողմից :

Դեմքը նուրբ շղարշի կողմից տաքացվում է։

Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից։

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրի շնորհիվ

2. Նախադասությունները փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական):

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:

Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:

Ինչ֊որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել։
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:

Անձրև ու քամի հարթել, մաշել էին քարը։
Արտերը խանձվել էին բարկ արևից:

Բարկ
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Միայն չափահաս քաղաքացիները են լրացնում։

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:

Իտալական դատարանը տուգանել ու դատապարտել է նրան ազատազրկման։
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:

Ալիքների ու քամու երգը դյութել էր։
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:

Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էին աղջկան։
Ընկերս համերգի է հրավիրված:

ընկերոջս հրավիրել են համերգի

3. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել – փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզե:

երգվել, ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, ներվել, մթնեցվել, թխվեց, մաքրվել, սրբվել, կարվել, հավաքվել, սիրվել, հուզվել

Քերականական առաջադրանք 07.05.24

1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով  երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև նրանք մթան մեջ տեսնում են։
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:

Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ տեսավ արջին։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որպեսզի մյուս կենդանիները փախնեն։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև գազանը չափսերով ավելի մեծ էր։
Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե ծորակից չի գալիս.

2.  Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ իմ գնահատականները ամենաբարձրը չէին, բայց ես ուրախ էի, այնուամենայնիվ ես շարունակելու եմ սիրել մաթեմատիկան, ոչ ոքի կարծիքը ինձ չի հետաքրքրում:
նա շատ հնարավորություններ ուներ, սակայն չօգտվեց դրանցից:

 սակայն ես օգնեցի նրան մոռանալով թե նա ինչ էր արել:
Չնայած որ մայրենին իմ մայր լեզուն է , բայց ես մայրենիից լավ գնահատականներ չեմ ստանում:
Թեև նա ինձ խփեց, բայց և այնպես երեխաների աչքի առաջ ես նրան հետ չհարվածեցի:

Քերականական առաջադրանք 22.04.24

  1. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու տալ բայի օգնությամբ:

Օրինակ`

զանգել-զանգել տալ:
Հանձնել-հանձնել տալ, պատժել֊պատժել տալ, ասել֊ասել տալ, աղմկել֊աղմկել տալ, պատասխանել֊պատասխանել տալ, զրուցել֊զրուցել տալ, հայտնել֊հայտնել տալ, աղալ֊աղալ տալ, բանալ֊բանալ տալ, տանել֊տանել տար:

  1. Տրված բայերը հնարավոր ձևերով պատճառակա՛ն դարձրու:
    Օրինակ`
    լսել- լսեցնել , լսել տալ:
    Իմանալ֊իմանալ տալ, իմացնել, բարկանալ֊բարկանալ տալ, բարկացնել, տեսնել֊տեսնել տալ, տեսցնել, զգալ֊զգալ տալ, զգացնել:
  2. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Հասկացրեց, որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռացրեց այդ կողմերից:
Իմացրեց, որ շուտով գալու է:
Զգալ տվեց, որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշանալ տվեց, որ քաղաքից հեռու չգնան:

  1. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:

Վախեցնել տալ֊վախեցնել կամ վախենալ տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ֊ապրել կամ ապրեցնել, ներել տալ, փրկել տալ, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ֊ցավեցնել կամ ցավ տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել-մտածել տալ, ճանաչեցնել֊ճանաչել տալ, պայթեցնել, խնդրել տալ:

Քերականական առաջադրանք 21.04.24

1. .Սխալ կազմած  պատճառական բայերն ուղի՛ր:

Քնեցնել, հաշտեցնել, լռեցնել, ուտացնել, լսեցնել, ճերմակացնել, կարմրացնել, վախեցնել, աշխատեցնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել, ծառայացնել, ապրեցնել:

2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`

ա) զգալ- զգացնել

բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)

ա) խաղալ –  խաղացնել (խաղացրի)
դողալ – դողացնել (դողացրի)
եռալ – եռացնել (եռացրի)
թվալ – թվացնել (թվացրի)
հավատալ – հավատացնել (հավատացրի)

բ) փոքրանալ – փոքրացնել (փոքրացրի)
լավանալ – լավացնել (լավացրի)
վատանալ – վատացնել (վատացրի)
բարեկամանալ – բարեկամացնել (բարեկամացրի)
թշմանալ – թշնամացնել (թշնամացրի)
մանրանալ – մանրացնել (մանրացրի)
հզորանալ – հզորացնել (հզորացրի)
բարձրանալ – բարձրացնել (բարձրացրի)
քարանալ – քարացնել (քարացրի)

գ) հասնել – հասցնել (հասցրի)
թռչել – թռցնել (թռցրեցի)
տեսնել – տեսենել տալ (տեսնել տվեցի)
փախչել – փախցնել (փախցրի)
փակչել – փակչել տալ
կպչել – կպցնել (կպցրի)

Քերականական առաջադրանք 17.04.24

1.  Ուշադրություն դարձրո՛ւ  տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական  եղանակների բայերին և պատասխանի՛ր  հարցերին:


Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է:  Կազմեց,  հիացանք:  Կազմում էիր,  հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր: սահմանական
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք, հրամայական

Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք: ըղձական
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք: ենթրադական
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք: հարկադրական

Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի: սահմանական
Բայի ո՞ր եղանակն ընդմենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի: հրամայական

Ո՞ր եղանակներն են կազմվում  ըղձականից, ինչպե՞ս են կազմվում: Վերջավորությունը նույնն է, բայց ավելանում է կ կամ պետք (պիտի)։
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը: Սահմանական

2. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:

Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
 
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում:
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:

Ա նախադասություններում բայերին ոչ ոք չի միջամտում, իսկ Բ ում ինչ֊որ մեկը պատճառ է հանդիսանում։

3. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:

Օրինակ`
 
խոսել-խոսեցնել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել֊վազացնել, (վազաց րի), պարել֊պարեցնել, (պարեց րի), աշխատել֊աշխատացնել, (աշխատաց րի), ուտել, կարմրել, սովորել, խմել, շփոթել, լռել, վստահել, հագենալ, մոտենալ, մերձենալ:

4. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:

Ամպրոպից հետո․ Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունում նկարագրվում է, թե ինչպես է բնությունը և մարդիկ փոխվում ամպրոպից, բայց ոչ դեպի վատը, այլ դեպի լավը:

2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Կապույտ երկինք, կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, աշխարհը և դու հասկանալի:

3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Բանաստեղծության մեջ կրնվում էն հետևյալ տողերը՝ Ամպրոպից հետո…: Այդ տողը կրկնվում է, որովհետև հեղինակը ուզում էր նշել, որ իր համար կարևոր էր այդ տողը:

4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Այս բանաստեղծության փոխաբերական իմաստը այն է, որ դժվար փորձություններից հետո, մեզ համար սովորական բաները կարող են շատ-շատ փոխվել: Մյուս փոխաբերական իմաստը, բայց նույնպես իմաստով մոտիկ անցածին, այն է, որ փորձություններից հետո մարդն ուժեղանում է և գեղեցկանում:

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր 

հավք-Չվող թռչունների գարնան վերադարձը, ինչպես և դրա ժամանակը:

խոնարհ-

տափաստանԱնտառազուրկ՝ խոտով ծածկված, սովորաբար՝ անծայրածիր հարթ տարածություն, որ ընկած է
կլիմայական չոր գոտում:

Քերականական առաջադրանք 10.04.24

1․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանում են իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)

Անցի՛ր անտառապատ բլուրը, գտի՛ր աղետի հետքերը:( հրաման)
Շոգենավն անցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից զգացվեր լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լիներ խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեին: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու պետք է հետևես նրանց և պետք է պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:

  Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:

Այս տեքստի բոլոր բայերը դրված են սահմանական եղանակով։

  Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:

Այս տեքստի բոլոր բայերը դրված են հարկադրական եղանակով։


  Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են,:

Բայերը դրված են սահմանական եղանակով

Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Բայերը դրված են ենթադրական եղանակով

3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:

Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: սահմանական
Բ. Գնաս,գնայիր։ ըղձական
Գ. Կգնաս, կգնայիր: ենթադրական
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: հարկադրական
Ե. Գնա՛, մի՛ գնա: հրամայական

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
 Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: