Որտեղ է ավարտվում երազանքը

Շատերը հարցնում են, թե երբ է երազանքն ավարտվում․ ես այդ հարցին կպատասխանեմ կարճ, բայց հստակ՝ երբեք։ Օրինակ ՝ եթե դու ունես երազանք՝ դառնալու դերասան 20 տարեկանում, և դու արդեն 20 տարեկան ես, չի նշանակում, որ երբեք քո երազանքը իրականություն չի դառնա։ Հնարավոր է, որ քո երազանքը չիրականանա այն ձևով, ինչպես դու ես ուզում, բայց այն հաստատ կիրականանա, եթե դու հավատաս և աշխատես այդ ուղղությամբ։ Մի անգամ իմ բերած օրինակի մասին Բրիտանացի գրող և գրականագետ Քլայվ Սթեյփլս Լյուիսը ասել է «Դուք երբեք շատ մեծ չեք՝ այլ նպատակ դնելու կամ նոր երազանք երազելու համար համար»։ Ես նրա հետ կիսում եմ իմ կարծիքը։ Կյանքում միայն մի դեպք կարող է ավարտել քո երազանքը։ Քո երազանքը կավարտվի, երբ դու սկսես չհավատալ դրան կամ չաշխատես դրա համար։ Երազանքը ավարտվում է այն ժամանակ, երբ դու էլ չես հավատում երազանքիդ իրականանալուն։