Քիմիա դասարանական 05.02.24

1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի քիմիական

2. Ի՞նչ է ինդեքսը:

3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի ———հատկությունները:

5. Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝ 

-СaO

-LiH

6. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ

Քիմիա տնային

  1. Գրե՛ք հետևյալ տարրերի քիմիական նշանները՝ ալյումին, կալցիում, սիլիցիում և ֆոսֆոր:

Ալյումին = Ai

կալցիում = Ca

Սիլիցիում =Si

Ֆոսֆոր=P

2. Տարրի հարաբերական ատոմային զանգվածը

16 է: Ո՞ր տարրն է այդ.

ա. ածխածին, բ. ջրածին,

գ. Թթվածին, դ. ազոտ:

3 Հաշվի՛ր Կալիում տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

39.1.66•10-27=65

Քիմիա

Գրե՛ք տարրերի հարաբերական ատոմային զանգվածները. 

Ջրածին-1

Հելիում-4

Լիթիում-7

Բերիլիում-9

Բոր-11

Ածխածին-12

Ազոտ-14

Թթվածին-16

Ֆտոր-19

Նեոն-20

Նատրիում-23

Մագնեզիում-24

Ալյումին-27

Սիլիցիում-28

Ֆոսֆոր-31

Ծծումբ-32

Ածականի տեսակները

1.  Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ,  տաք, խոշոր, ազնիվ:

վճիտ֊ամենավճիտ

շքեղ֊ամենաշքեղ

չար֊ամենաչար

բարձր֊ամենաբարձր

թանկ֊ամենաթանկ

քաղցր֊ամենաքաղցր

ուժեղ֊ամենաուժեղ

տաք֊ամենատաք

խոշոր֊ամենախոշոր

ազնիվ֊ամենաազվնիվ

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

հարաբերական֊փայտե, մարդկային, լեռնային, մայրական

որակական֊արդար, շռայլ, խիզախ, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույնամենամեծագույն, վարդագույն:

4. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

փարթամ֊ ավելի փարթամ, ամենափարթամ

ծանր֊ավելի ծանր, ամենածանր

խոշոր֊ավելի խոշոր, ամենախոշոր

5.Գրել տրված բառերի հոլովումները:

Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

աղջիկ֊աղջկա այլաձև

քաղաք֊քաղաքի ի արտաքին

սեր ֊ սիրո այլաձև

ձի֊ձիու արտաքին

գարուն ֊ գարնան արտաքին

կին ֊ կնոջ արտաքին

օր֊օրվա արտաքին

մահ֊ մահվան արտաքին

հայր֊ հոր ներքին

մայր ֊ մոր ներքին

գինի ֊ գինու արտաքին

տուն ֊ տան ներքին

անուն֊անվան արտաքին

գյուղ֊գյուղի արտաքին

ձուկ֊ձկան արտաքին

Կարդա՛ 

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: