Թմկաբերդի առումը

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա․ Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ա․ Այս քառատողում Հովհանես Թումանյանը ուզում է ասի, որ մարդու գործն է, որ հիշվում է տարիներ, այլ ոչ թե հենց մարդը։ Մարդուն հիշում են իր արած գործով և արարքներով։

Բ․ Նաև չարն է անվերջ հիշվում։ Մարդուն հիշում են նաև իր արած վատ արարքներով, ոչ միայն լավով։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

անմեռ֊անմահ

մուրազ֊երազ

3. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։ 

Ես համաձայն եմ, որ մարդու արարքներն է անվերջ հիշվում, ոչ թե նրա կյանքը։ Մարդուն հիշում են նրանց լավ կամ վատ արարքներով։