Հանրահաշիվ դասարանական 05.05.26

Տեսություն՝

📘 ՀԻՊԵՐԲՈԼ ՖՈՒՆԿՑԻԱ

✔️ Սահմանում

Հիպերբոլ է կոչվում այն ֆունկցիայի գրաֆիկը, որը տրված է՝y=kx

որտեղ k0

📘 Սահմանման տիրույթ

Քանի որ բաժանարարում x կա, ապաx0

այսինքն՝
D(y) = (-∞, 0) ∪ (0, +∞)

📘 Արժեքների տիրույթ

y0

այսինքն՝
E(y) = (-∞, 0) ∪ (0, +∞)

📘 Հիմնական հատկություններ

✔️ 1. Կենտրոնական համաչափություն

Գրաֆիկը համաչափ է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ։

✔️ 2. Ասիմպտոտներ

Գրաֆիկը մոտենում է, բայց չի հատում՝

  • x=0 (ուղղահայաց առանցք)
  • y=0 (հորիզոնական առանցք)

✔️ 3. Ճյուղերի տեղադրություն

  • Եթե k>0 → ճյուղերը գտնվում են I և III քառորդներում
  • Եթե k<0 → ճյուղերը գտնվում են II և IV քառորդներում

✔️ 4. Աճում/նվազում

  • k>0 դեպքում՝ ֆունկցիան նվազում է
  • k<0 դեպքում՝ ֆունկցիան աճում է

📘 Գծագրի նկարագրություն

Օրինակ՝ y=1x

  • Գրաֆիկը ունի երկու ճյուղ
  • Չի հատում առանցքները
  • Մոտենում է առանցքներին (ասիմպտոտներ)

📘 Կարևոր նշումներ

  • Երբ x0, ապա y±
  • Երբ x, ապա y0
  • k-ի արժեքը ազդում է գրաֆիկի «ձգվածության» վրա

Դասարանական առաջադրանքներ՝ 502; 504; 506-ա,գ,ե; 508-ա,գ; 509-ա,գ; 510

ա) 4

բ) -2

գ) 0,25

x=-0,5

x պատկանում է R/-0,5

ա) y պատկանում է R/0

գ) y պատկանում է R/4

ե) y պատկանում է R/5

է) y պատկանում է R/0

ա) y պատկանում է R/0

գ) y պատկանում է R/-0,2

ա) x պատկանում է R/0

գ) x պատկանում է R/1

ա) y=2x

բ) y=(4/x-6)+2

գ) y=(4/x-1)-8

Էվոլյուցիայի ապացույցներ։

Դաս26(27․04-01․05)

Էվոլյուցիայի ապացույցներ։Էջ 80-83

  1. Էվոլուցիան՝ դա կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում, որի արդյունքում առաջանում են նոր հատկություններ և երբեմն նոր տեսակներ։
  2. Էվոլուցիայի ապացույցներ են բրածոները, որոնք ցույց են տալիս օրգանիզմների փոփոխությունը ժամանակի ընթացքում, օրգանիզմների կառուցվածքի նմանությունները, սաղմերի զարգացման նմանությունները, տարբեր տեսակների ԴՆԹ-ի նմանությունները և կենդանի օրգանիզմների տարածվածությունը Երկրի վրա։
  3. Հնէաբանությունը վկայում է էվոլուցիայի մասին բրածո մնացորդներով, որոնք ցույց են տալիս օրգանիզմների հաջորդական փոփոխությունը, անցումային ձևերի գոյությունը և այն, որ հին շերտերում կան ավելի պարզ, իսկ նոր շերտերում՝ ավելի բարդ օրգանիզմներ։
  4. Ողնաշարավորների սաղմերի նմանությունը վկայում է նրանց ընդհանուր ծագման և էվոլյուցիոն ազգակցական կապերի մասին։
  5. Էվոլուցիայի ապացույցերը կարևոր են, քանի որ հաստատում են կենդանի օրգանիզմների ծագումն ու զարգացումը, բացատրում են տեսակների բազմազանությունը և օգնում են հասկանալ օրգանիզմների միջև կապերը։

Էսսե-Իրավունք

Շատ տարբեր ժամանակներում և իրավիճակներում լրատվությունները, համացանցը և այլ նմանատիպ միջոցները օգնել են մարդկանց կարևոր լուրեր հասցնել։ Բայց եղել են նաև ավելի շատ թվով դեպքեր երբ տարածված լուրերը եղել են թերի կամ ամբողջովին սուտ։ Եղել են դեպքեր երբ մարդիկ, որոնք տուժել են սառնասրտորեն տարածված ապատեղեկատվությունից, և եղել են դեպքեր երբ մարդկանց դժբախտ պատմությունները ցանցերով, մամուլով տարածվել են, դառնալով շատ հայտնի և հնարավորինս փոխանցելով օգնության իրենց բաժինը։

ԶԼՄ-ները կարող են ունենալ մեծ ազդեցություն մարդու կյանքի վրա՝ թե լավ, և թե վատ։

Տեղեկատվությունը մի քանի անգամ փոխանցվելով տարբեր զանգվածային լրատվական միջոցներով կարող են խեղաթյուրվել։ Շատ մարդիկ՝ հիմնականում ավելի տարիքով մեծեր, վստահում են իրենց կարդացած բոլոր նյութերին առանց իմանալու նյութի աղբյուրը, հավաստիության չափը, ժամկետը և հրապարակելու ամսաթիվը։ Ըստ ինձ պետք է ունենալ որոշ հավաստի լրատվամիջոցներ և հետևել միայն դրանց չհավատալով ցանկացած այլ աղբյուրի։ Կան շատ-շատ, անհաշվելի դեպքեր երբ համացանցում թյուր տեղեկությունների պատճառով մարդկանց հասցրել են խելագարության աստիճանի կամ ցավոք սրտի շատ դեպքերում նաև մահվան։ Անկախ մեր կամքից մենք ամեն օր ստանում ենք իմֆորմացիա, որոնց մեծամասնությունը, եթե ոչ ամբողջը տարբեր տեսակի ԶԼՄ-ներից։

Ցանկացած տեղեկատվություն մինչև ձեր ուղեղի մեջ պահպանելը փորձեք ստուգել դրա իրավացիությունը և մանրամասները։

Ապրիլի 20-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Ղարաբաղ­յան շարժման ընդլայնումը/117

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Իգոր Մուրադյան-«Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման նախաձեռնող։
Սիլվա Կապուտիկյան-բանաստեղծուհի, աջակցում էր շարժմանը։
Զորի Բալայան-գրող, Ղարաբաղյան շարժման ակտիվ գործիչ։
Վաչե Սարուխանյան-շարժման մասնակից։
Ալեքսան Հակոբյան-կոմիտեի անդամ։
Աշոտ Մանուչարյան-կոմիտեի անդամ, հետագայում պետական գործիչ։
Բաբկեն Արարքցյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Դավիթ Վարդանյան-շարժման գործիչ։
Լևոն Տեր-Պետրոսյան-կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ։
Համբարձում Գալստյան-շարժման առաջնորդներից։
Ռաֆայել Ղազարյան-գիտնական, կոմիտեի անդամ։
Սամսոն Ղազարյան-կոմիտեի անդամ։
Սամվել Գևորգյան-կոմիտեի անդամ։
Վազգեն Մանուկյան-շարժման առաջնորդ, քաղաքական գործիչ։
Վանո Սիրադեղյան-կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ։
Կարեն Դեմիրճյան-ՀԽՍՀ ղեկավար, հեռացվեց 1988-ին։
Սուրեն Հարությունյան-Դեմիրճյանի փոխարեն նշանակված ղեկավար։
«Ղարաբաղ» կոմիտե-շարժումը ղեկավարող մարմին։
Հատուկ դրություն-արտակարգ կառավարման ռեժիմ։
Պարետային ժամ-ժամային սահմանափակում, երբ փողոց դուրս գալը արգելվում է։

ՀԻՄՆԱԿԱՆ Ա2
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սպիտակի երկրաշարժը։
Մահացան շատ մարդիկ, մնացին անօթևան, ավիրվեց երկրի 1/3-ը, երկիրը կրեց լուրջ տնտեսական խնդիրներ։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր կատարվեցին Շարժումն
առաջնորդելու նպատակով։

Կազմակերպվեցին հանրահավաքներ, ցույցեր, պահանջներ ներկայացվեցին ԽՍՀՄ իշխանություններին։
գ. Վերլուծի՛ր։ Ինչպե՞ս էր ընթանում ներքաղաքական
պայքարը Շարժման և Կոմուսի միջև։


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։
Որպեսզի շարժումը կազմակերպված ղեկավարում ունենա։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էր Շարժումը ստիպում իշխանություններին կատարելու իր պահանջները։

Հանրահավաքներով, բողոքի ակցիաներով, ժողովրդի ճնշմամբ։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ է Սպիտակի երկրաշարժը որակվում աղետալի և ավերիչ։

Քանի որ զոհերը շատ էին, ավերածությունները՝ հսկայական, և վերականգնումը երկար տևեց։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Արտակարգ դրություն մտցնելով՝ Հայաստանում արգելվեցին հանրահավաքներն ու ցույցերը, փողոցները լցվեցին ԽՍՀՄ զինվորներով, ռազմական տեխնիկայով։ Երկրում սահմանվեց պարետային ժամ։
Ինչո՞ւ ԽՍՀՄ իշխանությունները ձեռնարկեցին այդ ծայրահեղ քայլը։ Ըստ քեզ՝ արդյո՞ք կային Շարժման դեմ
պայքարի այլ միջոցներ։ Եթե այդ օրերին լինեիր Շարժման ղեկավարներից, ի՞նչ կառաջարկեիր որպես արձագանք ԽՍՀՄ իշխանության գործողություններին։ Պատասխանդ հիմնավորի՛ր՝ նկատի ունենալով այն ժամանակի հնարավորությունները և իրողությունները

ԽՍՀՄ իշխանությունները մտցրին հատուկ դրություն, որովհետև վախենում էին, որ շարժումը կուժեղանա և կթուլացնի իրենց իշխանությունը։ Այլ միջոց կարող էր լինել բանակցությունը և ժողովրդի պահանջները լսելը։ Եթե շարժման ղեկավար լինեի, կառաջարկեի շարունակել խաղաղ պայքարը և բանակցությունները, որովհետև դա ավելի արդյունավետ ու անվտանգ կլիներ։

Առաջադրանք 2

Հայաստանի անկախության հռչակումը /էջ120

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Բորիս Ելցին-Ռուսաստանի նախագահ
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)-անկախության համար պայքարող քաղաքական շարժում։
Կուսակցական կառույց-կազմակերպված քաղաքական միավորում։
Երկիշխանություն-երբ երկրում երկու ուժ ունեն ազդեցություն։
ԳԽ նախագահ-Գերագույն խորհրդի նախագահ։
Անկախության մասին հռչակագիր-պետական անկախությունը հայտարարող փաստաթուղթ։
Համամիութենական հանրաքվե-ԽՍՀՄ ամբողջ տարածքում անցկացվող քվեարկություն։
Կենտրոն-ԽՍՀՄ գլխավոր իշխանությունը։
Մոսկվա-ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի մայրաքաղաքը։
ԱՊՀ-Անկախ պետությունների համագործակցություն։
Ալմա Աթա-քաղաք, որտեղ ստորագրվեց ԱՊՀ ստեղծման հռչակագիրը։
Հորիզոնական հարաբերություններ-հավասար պետությունների համագործակցություն։
Աշխարհակարգ-պետությունների միջև հարաբերությունների ընդհանուր համակարգ։
Սոցիալ-տնտեսական միասնական համակարգ-միասնական տնտեսական ու սոցիալական կառավարման համակարգ։
Համակեցական միջավայր-հասարակական համատեղ կյանքի պայմաններ։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ ուղղությամբ ընթացավ Շարժումը «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ
արձակումից հետո։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո շարժումը դարձավ ավելի կազմակերպված, ստեղծվեց ՀՀՇ, և պայքարը ուղղվեց Հայաստանի անկախությանը։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլերով Հայաստանը հաստատեց իր անկախությունը։

Հայաստանը հաստատեց իր անկախությունը՝ ընդունելով անկախության հռչակագիրը, անցկացնելով հանրաքվե, որի ընթացքում ժողովրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց, և դրանից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ ԽՍՀՄ-ում հեղաշրջման փորձի ձախողումը։

Ցույց տվեց, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը թուլացել է, և հանրապետությունները կարող են անկախանալ։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Շարժման մարտավարության փոփոխությունը 1989 թ. կեսերից։
Դա պայմանավորված էր նրանով, որ <<Ղարաբաղ>> կոմիտեի անդամներին ազատ արձակեցին։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
հաստատվեց Հայաստանի անկախությունը։

Քաղաքական պայքարով, ընտրություններով, հռչակագրով և հանրաքվեով։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը։

Տնտեսական ճգնաժամի, քաղաքական թուլացման և հանրապետությունների անկախանալու ցանկության պատճառով։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Հայաստանում իշխանափոխության գործընթացը հանդիպում էր դիմադրության։ Պետությունից անջատ գործող առանձին ջոկատները երկրի ներսում լուրջ լարվածություն էին ստեղծում։ Այդպիսի ջոկատներից էր ՀԱԲ-ը։
Ներքին կայունության ապահովման ամենակարևոր քայլերից դարձավ 1990 թ. օգոստոսի 29-ին դրա ցրումը։
Չեզոքացվեց քաղաքացիական բախումերի վտանգը։
Ի՞նչ ես կարծում՝ որքանո՞վ է երկրի ներքին կայունությունը կարևոր։ Ինչո՞ւ են, ըստ քեզ, առանձին գործող
ջոկատները խանգարում այդ կայունության հաստատմանը:
Ինչպե՞ս կվարվեիր ինքդ այս իրավիճակում, եթե ստիպված լինեիր որոշում կայացնելու։

Երկրի ներքին կայունությունը շատ կարևոր է, որովհետև առանց դրա հնարավոր չէ զարգացում և անվտանգություն։ Առանձին զինված ջոկատները խանգարում են կայունությանը, որովհետև կարող են բախումներ առաջացնել և թուլացնել պետական իշխանությունը։ Եթե ես որոշում կայացնեի, կփորձեի նախ բանակցել, իսկ եթե դա չօգներ, կցրեի նրանց, որպեսզի պահպանվի երկրի անվտանգությունը։

Առաջադրանք 3

Հայաստանի Հանրապետությունը կայացման ճանապարհին/էջ 124

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Կոմուս-Կոմունիստական կուսակցություն։
Քաղաքական մենաշնորհ-երբ իշխանությունը մեկ ուժի ձեռքում է։
Օրենսդիր-օրենքներ ընդունող իշխանություն։
Գործադիր-օրենքներն իրականացնող իշխանություն։
Բանակաշինություն-բանակի ստեղծում և զարգացում։
Միջկուսակցական պայքար-մրցակցություն կուսակցությունների միջև։
Սահմանադրություն-պետության հիմնական օրենքը։
Կիսանախագահական համակարգ-իշխանությունը կիսվում է նախագահի և կառավարության միջև։
Խորհրդարանական համակարգ-հիմնական իշխանությունը խորհրդարանինն է։
Դատական եռաստիճան համակարգ-առաջին ատյան, վերաքննիչ, վճռաբեկ դատարաններ։
Սահմանադրական դատարան-հետևում է Սահմանադրության պահպանմանը։
Ազգային օրենսդրություն-պետության սեփական օրենքները։
Արդյունաբերական շղթա-փոխկապակցված արտադրությունների համակարգ։
Պլանային տնտեսություն -պետության կողմից ղեկավարվող տնտեսություն։
Ազատ շուկայական հարաբերություններ-տնտեսություն, որտեղ գործում է մրցակցություն։
Սեփականաշնորհում-պետական գույքի փոխանցում մասնավորին։
Էներգետիկ ճգնաժամ-էներգիայի պակաս։
Աղետի գոտի-երկրաշարժից տուժած տարածք։
«Նաիրիտ» գործարան-Հայաստանի խոշոր քիմիական գործարան։
Մեծամորի ատոմակայան-Հայաստանի ատոմային էլեկտրակայան։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ տեսք ուներ Հայաստանի կառավարման համակարգը նախագահի պաշտոնի հիմնադրումից ի վեր։ Ի՞նչ արդյունք ունեցան առաջին
նախագահական ընտրությունները։

Հայաստանում ստեղծվեց կիսանախագահական համակարգ։
1991-ի առաջին նախագահական ընտրություններում հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 83% ձայնով։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ քայլեր արվեցին պետական համակարգի ստեղծման ու զարգացման ուղղությամբ։
Ձևավորվեց ազգային բանակը, ընդունվեց Սահմանադրությունը, ստեղծվեց Սահմանադրական դատարանը և ձևավորվեց դատական համակարգը։
գ. Վերլուծի՛ր։ ԽՍՀՄ փլուզումը ի՞նչ հետևանքներ թողեց
Հայաստանի տնտեսական կյանքում:

Քայքայվեց տնտեսական կապերի միասնական ցանցը, սկսվեց տնտեսական անկում, էներգետիկ ճգնաժամ, արդյունաբերության թուլացում։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էին պայմանավորված Հայաստանի սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Պատերազմը, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, ԽՍՀՄ փլուզումը, երկրաշարժի հետևանքները։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էին Հայաստանում հաստատվում նոր պետական
կառավարման կարգերը։

Ընտրություններով, օրենքների ընդունմամբ, պետական մարմինների ստեղծմամբ։
3. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ուներ Կոմկուսի
քաղաքական մենաշնորհի վերացումը։

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• ԽՍՀՄ արտադրական միասնական ցանցի վերացման պատճառով Հայաստանում քիչ արտադրատեսակներ
կային, որ կարող էին մրցունակ լինել համաշխարհային շուկայում։ Որպես օրինակ կարելի է հիշատակել 1989 թ.
փակված և 1991 թ. վերագործարկված «Նաիրիտ» գործարանը։
Ի՞նչ էր ԽՍՀՄ արտադրական շղթան։ Կարո՞ղ ես պատկերացնել ու բացատրել դրա կառուցվածքը։ Ի՞նչ ես
կարծում՝ ինչո՞ւ այդ ցանցից առանձնացած երկրները արտադրատեսակների հարցում մրցունակության
խնդիր ունեին։ Արդյո՞ք այդպիսի տնտեսական կառուցվածքը ճիշտ կամ հարմար է որևէ պետության համար

ԽՍՀՄ արտադրական շղթան միասնական տնտեսական համակարգ էր, որտեղ տարբեր հանրապետություններ արտադրում էին ընդհանուր արտադրանքի տարբեր մասերը։ Երբ այդ կապերը քանդվեցին, երկրները կորցրին հումքը, շուկան ու տեխնոլոգիական կապերը, դրա համար մրցունակության խնդիր ունեցան։ Այսպիսի համակարգը հարմար է միայն այն դեպքում, երբ ամբողջ ցանցը միասնական է աշխատում, իսկ անկախ պետության համար վտանգավոր է, քանի որ կախվածություն է ստեղծում ուրիշներից։

Հանրահաշիվ դասարանական 21.04.26

Դասարանական առաջադրանքներ՝ 461;463;465;470;473

ա) այո

բ) ոչ

գ) այո

դ) այո

Պարզ թվերը՝ 2,3,5 այսինքն 3/6

զույգ թվերը՝ 2,4,6 այսինքն 3/6

իրար հետ 3/6 * 3/6=1,5/6 կամ 0,25

1-0,7=0,3

0,3*0,5=0,15

0,1=0,25*x

x=0,4

0,4*0,1=0,04

P(A)=0,8

P(B)=0,7

ա) 0,56

բ) 0,014

0,56*0,014=0,00784

Ապրիլի 14-19-ը, առաջադրանք, 9-րդ դաս․

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ։ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ/էջ 114

Ղարաբաղյան շարժման սկիզբը. ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Միխայիլ Գորբաչով-ԽՍՀՄ վերջին ղեկավարն էր։
Համաշխարհային մրցակցություն-պետությունների պայքար ազդեցության, տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտում։
Տնտեսական լճացում-տնտեսության զարգացման դանդաղում կամ կանգ։
Պետության պարտադրանք-երբ պետությունը ստիպում է կատարել իր որոշումները։ «Վերակառուցման» քաղաքականություն-Գորբաչովի սկսած բարեփոխումներ՝ ԽՍՀՄ-ը փոխելու համար։
Հումքային գոտի-տարածք, որն օգտագործվում է միայն հումք ստանալու համար։
Ինքնավար մարզ-տարածք, որն ունի սահմանափակ ինքնուրույն կառավարում։
Արտագաղթ-մարդկանց հեռանալը հայրենիքից։
ՀԽՍՀ-Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
ԱԽՍՀ-Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
Սումգայիթ-Ադրբեջանի քաղաք, որտեղ 1988-ին տեղի ունեցան հայերի ջարդեր։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպիսի՞ն էր դրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմում գտնվելու
շրջանում։

Հայերը կազմում էին ճնշող մեծամասնությունը, բայց բարձր պետական պաշտոններ ստանում էին հիմնականում Ադրբեջանցիները։ Հայկական մշակույթի և կրոնին կոթող մարդկանց դեմ վատ վերաբերմունք էր դրսևորվում։
բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս տեղի ունեցավ Սումգայիթյան
ոճրագործությունը։

Ամեն ինչ սկսվեց, երբ ԼՂԻՄ-ը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ներին, ինչպես նաև ԽՍՀՄ-ի գերագույն խորհուրդներին, որպեսզի դուրս գան Ադրբեջանի կազմից և մտնեն Հայաստանի կազմ։ Բայց դրան լուրջ չվերաբերվեցին։ Հայաստանի և ԼՂԻՄ բնակչությունները մեկնարկեցին հանրահավաքներ, և արդյունքում իրավիճակը այնքան թեժացավ, որ Բաքվին հարակից քաղաք՝ Սումգայիթում հայերը երեք օր անընդմեջ ծեծի և բռնությունների են ենթարկվել։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում
ԽՍՀՄ իշխանությունը ԼՂ-ի հարցի շուրջ։ Կարծիքդ
հիմնավորի՛ր օրինակներով:


ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ԼՂԻՄ-ի դիմումը մերժելու ԽՍՀՄ իշխանությունների որոշումը։

2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ գործողությունների միջոցով
էր Ադրբեջանի իշխանությունը ընդլայնում իր ազդեցությունը ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ տարիներին։

Նշանակում էր ադրբեջանցի ղեկավարներ, թուլացնում հայկական մշակույթը, խրախուսում հայերի արտագաղթը։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Սումգայիթյան ոճրագործությունը։

Հայերի հանրահավաքների և դժգոհությունների պատճառով

ՊԱՏՃԱՌ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ
• Սումգայիթում ջարդարարներն ունեին գործողությունների կոնկրետ ծրագիր։ Նրանց ձեռքում էին հայերի բնակարանների ցուցակները։ Նրանք ունեին նաև համապատասխան գործիքներ։ Հեռախոսային կապն անջատված էր, անհասանելի էին ոստիկանության և շտապօգնության ծառայությունները։
Ըստ քեզ՝ ո՞ր շրջանակները և ինչպե՞ս են կազմակերպել Սումգայիթի ջարդերը։ Ինչո՞ւ նրանք դիմեցին այդ
քայլին։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Ի՞նչ ես կարծում՝ կարո՞ղ էր ԽՍՀՄ իշխանությունը կանխել տեղի ունե‑
ցածը։ Հիմավորի՛ր՝ ինչո՞ւ։

Սումգայիթի ջարդերը, հավանաբար, կազմակերպվել էին իշխանական կամ հատուկ խմբերի կողմից։ Նպատակը հայերին վախեցնելն ու Ղարաբաղյան շարժումը ճնշելն էր։ ԽՍՀՄ իշխանությունը կարող էր կանխել դա, եթե արագ միջամտեր։

Սահյանական բանաստեղծություններ

1.Կարդացե՛ք Սահյանի բանաստեղծությունները, վերլուծե՛ք ։

Սահյանը իր այս բանաստեղծություններում միասնական պատկեր է փորձում կազմել մարդու, բնության և սիրո ներդաշնակության վերաբերյալ։ «Անտառում» բանաստեղծության մեջ հեղինակը ներկայացնում է բնությունը որպես մարդու հոգու արտացոլումը, «Մասրենի»-ն խորհրդանշում է հայ մարդու բարի և կենսախինդ տեսակը, որն աճում է քարերի մեջ, իսկ «Անունդ տալիս» սիրերգում անձնական զգացմունքը ձուլվում է բնությանը՝ սիրած էակի անունը դարձնելով աշխարհը շնչավորող ու գեղեցկացնող ուժ։ Սահյանը ցույց է տալիս, որ բնության ամեն մի մասնիկ ու մարդկային ամեն մի զգացմունք իրար հետ սերտ կապված են։

2. Ընթերցե՛ք Սահայանի բանաստեղծությունները համացանցից, ընտրե՛ք ձեզ դուր եկածները։ 

Ոչինչ չի փոխվի

3. Բնությունը Սահյանի պոեզիայում։ Ներկայացրե՛ք ձեր մտորումները։ 

Սահյանը բնությունը կապում է մարդու և սիրո հետ։ Նա բնությունը ներկայացնում է որպես մարդու ապրած ամեն մի հույզի և զգացմունքի արտացոլում և հայլային պատկեր։

Առաջադրանք, ապրիլի 7-14, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Խորհրդահայ հասարակության առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերությունները /էջ 99-103/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Ժողովրդի թշնամի • ստալինյան բռնություններ • քաղաքական բռնաճնշումեր • անհատի պաշտամունք
• վախի մթնոլորտ և մատնություն • սովի տարիներ • խրոշչովան ձնհալ • ստիլագներ • հիպիներ • խորհրդային
տուրիզմ • ընդհատակ­յա հասարակական-քաղաքական կազմակերպություններ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր։ Ի՞նչ փուլերի է բաժանվում խորհրդահայ հասարակության առօրեականության պատմությունը։
Ինչպե՞ս են բնութագրվում 1940-ականները և ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան 1960-1980 ականներին։

1920-ականներից 1930-ականների առաջին կես, 1930-ականների երկրորդ կես 1950-ականների առաջին կես, 1950-ականների երկրորդ կես 1991։
1940-ականները մարդկանց հիշողություններում մնաց որպես սովի տարիներ, բայց 1960-1980 ականներն Հայաստանի համար առաջընթացի տարիներ էին։
բ. Բացատրի՛ր: Քո իսկ հարազատների շրջանում գտի՛ր մարդկանց, որոնք ապրել են ստալինյան բռնությունների
շրջանում կամ կարող են հիշել իրենց ծնողների պատմությունները, զրուցիր նրանց հետ այդ ժամանակների մասին
և վերլուծի՛ր, թե ինչպես էին արտացոլվում ստալինյան բռնությունները մարդկանց առօրյա կյանքում։

Ստալինյան բռնությունները լուրջ ազդեցություն ունեին մարդկանց վրա, ոչ ոք չէր կարող իր կարծիքը ասել, և նույնիսկ լինում էին դեպքեր, երբ երկու մարդ իրար հետ ինչ-որ բանի պատճառով վիճում էին, և նրանցից մեկը ոստիկանությանը ասում էր, որ այն մարդը Սովետի մասին վատ բաներ է խոսացել, և առանձ տեղեկությունը ստուգելու տանում էին այդ մարդուն, չնայած որ նա այդպիսի բան չէր ասել։
գ. Վերլուծի՛ր: Ինքնուրույն ուսումնասիրի՛ր և գտի՛ր մշակույթի, արվեստի և գրականության ներկայացուցիչների, որոնք
Խորհրդային Հայաստանում ճանաչվել են որպես «ժողովրդի թշնամիներ»: Վերլուծի՛ր, թե ինչպես է ազդել այս
ամենը նրանց ազգակցական, մասնագիտական և համայնքային հարաբերությունների վրա։


Ա2
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ինչպե՞ս ազդեց ստալինիզմը հասարակական կյանքի վրա։ Ինչպե՞ս ազդեց արդյունաբերականացումը քաղաքային առօրյա կյանքի և միջավայրի վրա։
Ի՞նչ ազդեցություն թողեց խրուշչյովյան ձնհալը առօրյա և հասարակական կյանքի աշխուժացման փոփոխության վրա։
Զրուցի՛ր ծնողներիդ, այլ հարազտների հետ Խորհրդային Հայաստանից դուրս շրջագայելու անձնական պատմության մասին, եթե այդպիսիք կան, փորձիր պարզել, թե երբ և ինչպես դա հնարավոր դարձավ

Մարդիկ խոսքի ազատություն ընդհանրապես չի եղել։ Մարդիկ վախեցել են նույնիսկ միմյանց հետ շփվել, քանի որ գիտեին, որ կարող է իրենց վրա գործ տային։ Լավն այն էր, որ կառավարիչը խիստ էր և վախ էր տարածում, և գուցե այդ պատճառով իրարից չէին գողանում, պետությունը արդար էր, աշխատատեղեր կային, ցածր խավի մարդիկ համարյա չկային։ Խրուշչովյան ձնհալի ժամանակ միջավայրը փոխվեց, մարդիկ ավելի ազատ էին, իսկ կոկրետ Հայաստանը մի շարք բարեփոխումներ ապրեց։ Խորհրդային Հայաստանից դուրս շրջակայելը հեշտ էր, եթե այդ երկիրը խորհրդային էր։ Ոչ կոմունիստական երկներ գնալը գրեթե անհնարին էր, բայց օրինակ Լեհաստան, Չեխոսլովակիա և այլ կոմունիստական երկներ, բայց դա էլ եր շատ դժվար։ Իմ տատիկը եղել է բանկի գլխավոր տնտեսագետ, և պաշտոնի օգնությամբ նրանք կարողացել են Սովետից դուրս շրջագայել, բայց միայն կոմունիստական երկներ։
2. Ընդհանրացո՛ւ: Նշի՛ր խորհրդային առօրեականության փոփոխությունների վրա ազդող գործոնները։Մատնանշի՛ր
այն գործոնները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցումը։

Գործոններն այն էր, որ Սովետի ղեկավարը փոխվեց, երկիրը դարձավ ավելի մեղմ, խոսքի ազատությունն ավելի շատ էր։ Քանի որ տասնյակ հազարավոր հայեր ուզում էին հիշատակել ցեղասպանությունը և հետ բերել Թուրքիայի կողմից գրավված տարածքները, 1967 թվականին բացվեց Հայոց ցեղասպանության հուշակոթողը։
3. Գնահատի՛ր։ Խորհրդահայ հասարակության փոփոխությունը 1960-1980 ական թվականներին։
Գտի՛ր քո շրջապատում 1965 թվականի հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցի զանգվածային ցույցերի
մասնակիցների, զրուցի՛ր նրանց հետ, ուսւոմնասիրի՛ր ժամանակի մամուլի էջերը և գնահատի՛ր, թե ինչ գործոններով էր պայմանավորված նման ցույցերի հնարավորությունը։

1960-1980 ականները Հայաստանի համար բարեփոխումների տարի էր։

ՀԱՎԵԼՅԱԼ ՆՅՈՒԹ
Երևանում ստեղծված ընկերների լուսանկար է՝ «ժողովրդի թշնամիների» ջնջված դեմքերով
Ուսումնասիրի՛ր 99 էջում տեղադրված ընտանեկան լուսանկարը, որտեղ ոմանց դեմքերը ջնջված են։ Դրանք «ժողովրդի թշնամի» որակված ազգականներն ու բարեկամներն էին։ Նկարների տերերի ապահովության համար անհրաժեշտ էր ոչ միայն չշփվել «ժողովրդի թշնամի» ճանաչվածների հետ, այլև մերժել նախկինում նրանց հետ եղած
մերձավորությունն ու դրա մասին հուշն ու վկայությունը։ Շատերն այսպես փորձում էին ապահովագրվել հնարավոր
ձերբակալություններից: Որպես հակահեղափոխականների պատկերներ՝ կարող էին ոչնչացվել նույնիսկ պետական
հրահանգով։ Այսպես՝ 1938 թ. հունվարի 14-ին հատուկ ակտով ոչնչացվեցին Մ. Սարյանի և մի շարք այլ նկարիչների
շուրջ հիսուն կտավներ, գծանկարներ և այլն։

Առաջադրանք 2/էջ 104/

Խորհրդային Հայաստանի մշակույթը

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Վելուծի՛ր։ Ինչպե՞ս փոխվեց արվեստը
բռնաճնշումերի տարիներին։
բ. Բացատրի՛ր։ Դիտի՛ր վերը նշված կինոնկարները և բացատրելով ներկայացրո՛ւ դրանցում պատկերված իրադարձությունները։
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Մեկնաբանի՛ր։ Ինչո՞ւ են փոփոխվում արվեստին ներկայացվող
պահանջները։
2. Գնահատի՛ր։ Դասընկերներով ուսումնասիրե՛ք խորհրդային
մշակույթի նախապատերազմյան և հետպատերազմյան փու­լերը և քննարկե՛ք դրանց տարբերությունները։