ԻՆչ են կարդում ընտանիքիս անդամները

Իմ ընտանիքը բաղկացված է 5 հոգուց՝ հայրիկս, մայրիկս, մեծ եղբայրս, ես և փոքր եղբայրս։ Հայրիկս հիմնականում կարրդում է սարսափ կամ քաղաքական ժանրերի գրքեր։ Երկու ժանրեր, որոնք ընդհանրապես համատեղելի չեն։ Հայրս սարսափ ժանրից հիմնականում կարդում է Ստիվեն Քինգի գրքերից, իսկ քաղաքականություն կարդալուց չի նայում հեղինակին։ Մայրս հիմնականում կարդում է դրամա և սիրային գրքեր։ Մայրս գիրքը գնելուց հեղինակին շատ ուշադրություն չի դարձնում։ Մեծ եղբայրս գիրք շատ չի կարդում, նա ավելի շատ նախընտրում է դիտել, քան կարդալ։ Բայց կարդալուց կարդում է մոտիվացիոն և արկածային ժանրի ստեղծագործություններ։ Ես կարդում եմ բոլոր ժանրների գրքեր, բացի սիրային, դրամա և նմանատիպ ժանրեր։ Ամենասիրածս երկու հեղինակներն են Ջոան Ռոուլինգը և Ֆիլ Նայթը։ Փոքր եղբայրս հիմնականում կարդում է հեքիաթներ, ֆենթեզիներ և արկածային գրքեր։

Leave a comment