Գրաբար 30.11.22

Որսորդն եւ կաքաւն-Որսորդն և կաքավը

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.-Որսորդը բռնեց մի կաքավ և ուզում էր մորթել։ Ասաց Կաքավը

 – Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո: Մի սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատերին ու կբերեմ դեպի քո թակարդը։

Եւ ասէ որսորդն. Եվ ասեց որսորդն

 – Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ: Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքից, որովհետև քո սիրելիներին և ազգականերին մահվան կմատնես

Բառարան

կալաւ – բռնեց

զենուլ – մորթել

ասէ – ասում է

զիս – ինձ

 զի – որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից – խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից – բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ – թակարդ

յականատ – (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ – ստուգապես, իսկապես

մեռցիս – մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց – ձեռքից

զսիրելիս – սիրելիներին

զազգականս – ազգականներին

մատնես – մատնում ես

ի մահ – մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի֊մի կաքավ, մի՛ սպանաներ֊մի սպանիր, զբազում կաքաւս֊շատ կաքավներ, յականատս քո֊քո թակարդը, ի ձեռաց իմոց֊իմ ձեռքով, զսիրելիս եւ զազգականս քո֊քո սիրելիներին և ազգականներին:

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդն կալաւ կաքաւ մի։

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո։

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

Աշխարհաբարը ստվերագծված է տեքստում։

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ի՞նչ է ցույց տալիս առակը: 

Կաքավը՝ դավաճան, մատնող, մենակ իր կյանքի մասին մտածող կաքավ էր։ Առակի ասելիքն է, որ պետք չէ մտածել միայն քո մասին ուրիշի կյանքն էլ է կարևոր իր համար

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s