•Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք նախնադարի փուլերը, ի՞նչ զարգացում/փոփոխություն նկատվեց փուլերից յուրաքանչյուրում։
Նախնադարն ունի երեք մաս։ Դրանք են հին քարե դար, միջին քարե դար և նոր քարե դար։
• Մի քանի նապադասությամբ պատմե՛ք Հայկական լեռնաշխարհի մասին։
Հայկական լեռնաշխարհի մեջ է մտնում այժմյան Հայաստանի ամբողջ տարածքը։ Հայկական լեռնաշխարը կոչվում է Հայկական լեռնաշխարհ այն պատճառով, որ Հայկական լեռնաշխարհում շատ էին լեռները և լեռնաշղթաները։
• Ի՞նչ գործոններ են հարկավոր պետության ստեղծման համար։ Ի՞նչ է պետությունը։
Պետությունը դա կազմվում է շատ ցեղերի միավորումներից կամ էլ մարդիկ մի լեզվով են խոսում և միավորվում դառնում մի երկիր։
• Ներկայացրե՛ք վաղ պետական կազմավորումները
Հայկական առաջին պետական կազմավորումը դա Արատտան է, մի գրավոր սեպագրության մեջ հիշատակվում է այդ մասին, Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։
• Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Վանի թագավորությունը։
Վանի թագավորությունը եղել է Մ.թ.ա. 859 – Մ.թ.ա. 590, այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից մեկը գրել է։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը։ Ուրեմն, ըստ պատմիչի, երկու եղբայրները եկել են Վան։