Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:

Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:
О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:
Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:
Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

Ուշադրություն
Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է 4 վանդակի:
Գտնենք O,K,T կետերի կոորդինատները:
O(0) K(−1) T(2)
Դասարանական առաջադրանքներ՝ 442; 444; 446; 456; 458
442. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ,
Պատ․՝ դրական
բ) կոորդինատների սկզբից ձախ։
Պատ․՝ բացասական
- Ի՞նչ կորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ, Պատ․՝ +3
բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։
Պատ․՝ -5
- Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 58)։
ա) Պատ․՝ E=-9, F=-8, G=-6, K=-3, A=+1, B=+4, C=+7, D=+9
բ) Պատ․՝ A=-10, B=-7, C=-4, D=-2, E=-1, O=0, F=+3, G=+5, K=+8
456. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ
թվերը։
Պատ․՝ ամենամեծը -10, ամենափոքր -99
458. Գրե՛ք ստորև բերված նախադասությունները՝ օգտագործելով + և – նշանները.
ա) Գիշերը օդի ջերմաստիճանը եղել է զրոյից 8oցածր, իսկ ցերեկը՝ զրոյից 2o բարձր։
Պատ․՝ ցերեկը +2օ, գիշերը -8օ
բ) Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է 0 նշագծից 3.1/5մ-ով բարձր, իսկ տեղատվության ժամանակ՝ 2.1/10մ-ով ցածր։
Պատ․՝ մակընթացության ժամանակ +3.1/5, տեղատվության ժամանակ՝ +2.1/10
գ) Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2240 մ
բարձրության վրա, իսկ Աստրախան քաղաքը՝ ծովի մակերևույթից 25 մ ցածր։
Պատ․՝ Մեխիկո +2240մ, Աստրախան -25մ