Твор́ительный (п́ятый) пад́еж

ЗАДАНИЕ 3. Заполните пропуски. Используйте слова: самолёт, мяч, нож, вилка, директор,
нога, багаж, рука, поезд, турист.

  1. Алексей Петрович прекрасный человек, он уже пять лет работает директором нашей школы.
  2. Я не москвич, я приехал сюда туристом на н́есколько дней.
  3. Если ́ сумка ́ весит ́ больше ́ десяти́ килограммов ́ , вам придётся отправить ́ её багажом.
  4. Ты полет́ишь ́самолётом или по́едешь поездом?
  5. Восп́итанный челов́ек д́олжен есть ножом и вилкой.
  6. Я так уст́ала, что не моѓу пошевел́ить ни рукой, ни ногой.
  7. Футбол́ист с бл́изкого рассто́яния не поп́ал́ мячом в вор́ота.

ЗАДАНИЕ 4. Запишите данные в скобках слова в нужной форме.

Áнна сид́ит с (Л́ена) Леной, (друг) другом, (сестр́а) сестрой.

  1. Марина ́ идёт в кино́ с (Софья ́ ) Софьей, (учениќ )учениќом, (соседка ́ ) соседкой.
  2. Дети ́ играют ́ с (учительница ́ ) учительницой, (сестра́) сестрой, (папа ́с папой.
  3. Виктор ́ работает ́ (продавец́ )продавцом, (врач) врачом, (учитель ́ )учителем.
  4. Чем заним́аются д́ети? Д́ети заним́аются (спорт) спортом, (п́ение) п́ением,
    (матем́атика)матем́атикой, (геогр́афия) геогр́афией.
  5. Д́евочка х́очет стать (балер́ина)балер́иной, (актр́иса) актр́исой, (журнал́истка)журнал́исткой.
  6. Мой брат доволен ́ (работа ́ ) работой, (квартира ́ ) квартирой, (врач)врачом.
  7. Ки́оск сто́ит за (рестор́ан) рестор́аном, (шќола) шќолой, (библиот́ека) библиот́екой
  8. Какая́ разница ́ между ́ (словарь ́ и учебник ́ )словарем, учебником (́осень в Áнглии и осень ́ в
    России́ )осеню , (Москва́ и Петербург ́ )Москвой и Петербургoм,
    (книга ́ и фильм) книгой и фильмом?
  9. Дом стоит́ между ́ (лес и море ́ )лесом и морем, (дорога ́ и парк) дорогой и парком,
    (река́ и поле ́ )рекой и полем.

Ух ты, мама, посмотри

-Ух ты, мама, посмотри:
Двор и дверь полны
Mного белыx бабoчeк…
Столько бабочек
Я еще не видел. -Нет, мой сладкий,
Это не бабочки
Бабочки улетели вместе с цветами.
Это идет снег
Это снежинка
Kоторaя выглядит как белaя бабочка.

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Քերականական առաջադրանք 26.04.24

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ 

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

գոյական֊շենք, հանելուկ, տաղավար,

ածական֊առավոտյան, արագ, փայտաշեն, հոյակապ, շինարարական

թվականներ֊երեքական, երրորդ, երեք հարյուր երեուն երկու,

բայ֊կառուցել, զրուցել, խառնել

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց: Ոչ ոք չիմացավ, թե որտեղից հայտնվեց

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր: Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքան բարկացած էր։

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) : Բոլոր ճանապարհորդները մի տեղ տարան։

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին: Բոլորը հրավիրվել էին կիրակի օրվա հավաքին։

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել): Կարծես թե ամբողջ քաղաքի հրապարակը լցվել է։

Ամբողջը (դառնալ) կրակի բաժին: Ամբողջը դարձավ կրակի բաժին

3.Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

4. . Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

Թմկաբերդի առումը

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա․ Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ա․ Այս քառատողում Հովհանես Թումանյանը ուզում է ասի, որ մարդու գործն է, որ հիշվում է տարիներ, այլ ոչ թե հենց մարդը։ Մարդուն հիշում են իր արած գործով և արարքներով։

Բ․ Նաև չարն է անվերջ հիշվում։ Մարդուն հիշում են նաև իր արած վատ արարքներով, ոչ միայն լավով։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

անմեռ֊անմահ

մուրազ֊երազ

3. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։ 

Ես համաձայն եմ, որ մարդու արարքներն է անվերջ հիշվում, ոչ թե նրա կյանքը։ Մարդուն հիշում են նրանց լավ կամ վատ արարքներով։

Փարվանա. բալլադներ

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 

Փարվանա թագաորը ուներ մի աղջիկ, որին ուզում էր ամուսնացնել։ Կովկասի բոլոր ջահելները զենքով եկել էին նրա համար կռվելու։ Փարվանա թագաորը համաձայն էր, որ նրա աղջկա համար կռվեն, սակայն աղջիկը ասում է,

―Խելացի մարդը կարող է պարտվել տգետին։ Եվ ես չեմ ուզում տգետի հետ ամուսնանալ միայն այն պատճառով, որ նա հաղթել է։

-Ի՞նչ բերենք քեզ համար,-հարցնում են հավաքվածներ,-ոսկի, արծաթ, ի՞նչ ես ուզում:
-Ինչիս է պետք ոսկին, արծաթը և աստղը,-ասում է թագավորի դստերը,- բերեք ինձ համար հուր:
Տարիներ է անցնում, բայց ոչ մեկ չբերեց հուրը: Աղջիկը հորից հարցնում է, թե նրա մասին մոռացել են այդ բոլոր տղաներ։ Թագավորն փորձում է արդարացնել տղաներին ասելով, ―Չեն մոռացել, ուղղակի նրանց գործը շատ դժվար է, բայց այս տարի մեկը հաստատ կբերի։

―անցնում է ևս մեկ տարի, ոչ ոք էլի չի բերում և աղջիկը սկսում է լաց լինել։ Մարդիկ հորինել են, որ նա այնքան լացեց, որ իրենց ամրոցի տեղում հիմա փարվանա լիճն է։
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 

Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները ևն
Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 

Քիմիա տնային

1.Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):

Նատրիումի նիտրատ NaNO3 Mr(NaNO3)=Mr(Na)+Mr(N)+Mr(O)x3=23+14+(16×3)=85

Կալցիումի կարբոնատ CaCO3 Mr(CaCO3)=Mr(Ca)+Mr(C)+Mr(O)x3=40+12+(16×3)=100

2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:

CaCO3

3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)

ω(C)= Ar*a/Mr=12*1/44=12/44=3/11*100=27,27

Տեքստային աշխատանք

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից․ նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։ 

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։ 

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին․

֊ Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։ 

֊Ոչինչ,֊ պատասխանում էր ծերուկը,֊ ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել , բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ։ 

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։ 

դժբախտ֊ անբախտ

հոգնել֊խոնջել

երջանիկ֊ուրախ

ջանալ֊աշխատել

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ 

դժբախտ֊երջանիկ

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ 

մռայլ, դժգոհ, դժբախտ, թունոտ, երջանիկ։

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ 

6. Պատմության համար վերնագիր հորինեք

Ինչպես դառնալ երջանիկ

Քերականական առաջադրանք 26.04.24

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ 

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

գոյական֊շենք, հանելուկ, տաղավար,

ածական֊առավոտյան, արագ, փայտաշեն, հոյակապ, շինարարական

թվականներ֊երեքական, երրորդ, երեք հարյուր երեուն երկու,

բայ֊կառուցել, զրուցել, խառնել

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց: Ոչ ոք չիմացավ, թե որտեղից հայտնվեց

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր: Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքան բարկացած էր։

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) : Բոլոր ճանապարհորդները մի տեղ տարան։

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին: Բոլորը հրավիրվել էին կիրակի օրվա հավաքին։

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել): Կարծես թե ամբողջ քաղաքի հրապարակը լցվել է։

Ամբողջը (դառնալ) կրակի բաժին: Ամբողջը դարձավ կրակի բաժին

3.Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

4. . Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

Որտեղ է ավարտվում երազանքը

Շատերը հարցնում են, թե երբ է երազանքն ավարտվում․ ես այդ հարցին կպատասխանեմ կարճ, բայց հստակ՝ երբեք։ Օրինակ ՝ եթե դու ունես երազանք՝ դառնալու դերասան 20 տարեկանում, և դու արդեն 20 տարեկան ես, չի նշանակում, որ երբեք քո երազանքը իրականություն չի դառնա։ Հնարավոր է, որ քո երազանքը չիրականանա այն ձևով, ինչպես դու ես ուզում, բայց այն հաստատ կիրականանա, եթե դու հավատաս և աշխատես այդ ուղղությամբ։ Մի անգամ իմ բերած օրինակի մասին Բրիտանացի գրող և գրականագետ Քլայվ Սթեյփլս Լյուիսը ասել է «Դուք երբեք շատ մեծ չեք՝ այլ նպատակ դնելու կամ նոր երազանք երազելու համար համար»։ Ես նրա հետ կիսում եմ իմ կարծիքը։ Կյանքում միայն մի դեպք կարող է ավարտել քո երազանքը։ Քո երազանքը կավարտվի, երբ դու սկսես չհավատալ դրան կամ չաշխատես դրա համար։ Երազանքը ավարտվում է այն ժամանակ, երբ դու էլ չես հավատում երազանքիդ իրականանալուն։