Ընտրության գործունեության հաշվետություն

Ես ընտրությունը ընտրել եմ մարմնամարզություն։ Մենք դասերը անում ենք երեքշաբթի և ուրբաթ։ Քանի, որ ընտրությունը երկու ժամ է։ Մենք մեկ ժամը նախավարժանք ենք անում, իսկ մյու մեկ ժամը խաղում ենք տարբեր խաղեր օրինակ՝ »խոլերա, բռնոցի-պպզոցի-ազատոցի կամ այլ այդպիսի խաղեր․

Հայրենագիտության հաշվետություն

Արտաշեսյաներ

Արշակունիներ

Բագրատունիներ

Հայաստանի մայրաքաղաքները

Բիայնա երկրի արքաները

Առասպել Դավթի մասին

Առասպել Դավթի քարի մասին

Առասպել Արա Գեղեցիկի մասին

Առասպել գամված Արտավազդի մասին:

Առասպել լավաշի մասին

Ինձ հայրենագիտության դասը դուր եկավ ամենասկզբից, որովհետև մենք սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերը լանջեր նստած մենք էինք պատմում դասը կամ ընկեր Շամիրամը պատմում հաջորդ դասը, որը պետք է սովորեինք:

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակն բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը

Բացատում- դաշտ

Խորհդավոր- Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի, անիմանալի:

Բուրմունքով-հոտով

Զգեստներ-հագուստներ, շորեր

Սոսափում-խշխշում

Պարծենալ-հպարտանալ

Դալար-կանաչ

Շքեղ-գեղեցիկ

Բվին-բու, թռչուն

  • Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

փշատերև-փուշ

ընկերություն-ընկեր

տերևակալում-տերև

ծաղկաթերթերով-ծաղիկ

մերկացան -մերկ

սնկեր-սունկ

Մայրենի 18.12.2020

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:

Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար

Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ

Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց

Տոնի-պարզ

Լեգենդներ-պարզ

Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ

Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ

Փրկիչը-պարզ

եղևնին-պարզ

հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց

հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց

ծառերի-պարզ

օրերին-պարզ

հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց

Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց

Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը

  • Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:

Օրերին-օր

Տոնի-տոն

Ծառերի-ծառ

Օրհնյալ-օրհնել

Արմավենին-արմավենի

Փրկչին-փրկիչ

Հավատալով-հավատալ

Խորհուրդին-խորհուրդ

Ցանկանում-ցանկանալ

Խոնարհվեց-խոնարհվել

Եղևնին-եղևնի

Պսակի-պսակ

Կզարդարեմ-զարդարել

Մասնակցում-մասնակցել

Մսուրը-մսուր

  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.

  • Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:

Ինձ թվում է այո, որովհետև նա շատ համեստ էր և հիմա այդքան համեստ չի լինի և կկարողնա իր բարությունը հետ ստանալ:

  • Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:

Ինձ թվում է այդ մանուկը «Հիսուս Քրիստոս»-ն է:

Մաթեմատիկայի հաշվետություն

ՏՆԱՅԻՆ 16.12.2020

ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 16.12.2020

ՏՆԱՅԻՆ 14.12.2020

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 10.12.2020

ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 09.12.2020

ՏՆԱՅԻՆ 09.12.2020

ՏՆԱՅԻՆ 09.12.2020

ՏՆԱՅԻՆ 08.12.2020

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 07.12.2020

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ 07.12.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 03.12.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 02.12.2020 ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ 02.12.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.12.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 01.12.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 30.11.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 17.11.2020 ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 12.11.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 10.11.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆՐԱՐՈՒԹՅՈՒՆ 09.11.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 7.11.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 30.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ 28.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 13.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 10.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 08.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 08.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 07.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 06.10.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 30.09.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 30.09.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 09.29.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ 09.29.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 24.09.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 22.09.2020

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 09.17.2020

Դասարանում 16.12.2020

408 բ) Կատարիր բազմապատկումը և արդյունքը ստուգիր գումարումով:

2×448=896

448+448=896

3×312=936

312+312+312=936

409 բ) Գտիր անհայտ բաղադրիչը:

1736:124=14

1220=244:5

410. Գտիր անհայտ բաղադրիչը:

55×30=1650

Տնային 16.12.2020

412. Ուղղանկյան պարագիծը 330մմ է: Հաշվիր նրա լայնությունը գիտենալով, որ երկարությունը 85 մմ է:

Լուծում

85+85=170

330-170=160մմ

160:2=80մմ

Պատ.՝ մեկ կողմը 80մմ է

413բ,) Ուղղանկայն պարագիծը 412մմ է: Հաշվիր նրա երկարությունը ու լայնությունը գիտենալով, որ նրանց տարբերությունը 24մմ է:

24×2=48

412-48=364

364:4=91

91+24=115

Պատ.՝ Մեկը 115, Մյուսը 91

412 գ) Ուղղանկայն պարագիծը 364մմ է: Հաշվիր նրա մակերեսը գիտենալով,որ երկարությունը ու լայնությունը տարբերությունը 32մմ է:

Լուծում

364-32=332

332:4=83

32:2=16

83+16=99

99×83=8217

S=8217