Մայրենի 18.12.2020

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը դուրս բերեք և առանձնացրեք արմատներն ու ածանցները, չմոռանաք գրել թե այդ բառերն ինչպիսին են՝ պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդ ածանցավոր:

Մշտադալար-բարդ=միշտ+ա հոդակապ+դալար

Առանձնահատուկ-բարդ=առանձին+ա հոդակապ+հատուկ

Անմահության-ածանցավոր=ան նախածանց+մահ արմատ+ություն վերջածանց

Տոնի-պարզ

Լեգենդներ-պարզ

Ամենահայտնի-ածանցավոր=ամենա նախածանց+հայտնի արմատ

Ամենագեղեցիկ-ածանցավոր=ամենա նախածանց+գեղեցիկ արմատ

Փրկիչը-պարզ

եղևնին-պարզ

հպարտորեն-ածանցավոր=հպարտ արմատ+որեն վերջածանց

հնազանդորեն-ածանցավոր=հնազանդ արմատ+որեն վերջածանց

ծառերի-պարզ

օրերին-պարզ

հոտավետ-ածանցավոր=հոտ արմատ+ ավետ ածանց

Աստվածային-ածանցավոր=աստված արմատ+ային ածանց

Ուշադրությունը-ածանցավոր=ուշադիր արմատ+ ությունը

  • Տեքստից դուրս գրեք 15 բառ, որոնք ունեն վերջավորույթուն և դրանք գրեք ուղիղ ձևով:

Օրերին-օր

Տոնի-տոն

Ծառերի-ծառ

Օրհնյալ-օրհնել

Արմավենին-արմավենի

Փրկչին-փրկիչ

Հավատալով-հավատալ

Խորհուրդին-խորհուրդ

Ցանկանում-ցանկանալ

Խոնարհվեց-խոնարհվել

Եղևնին-եղևնի

Պսակի-պսակ

Կզարդարեմ-զարդարել

Մասնակցում-մասնակցել

Մսուրը-մսուր

  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.

  • Ձեր կարծիքով հրեշտակը եղևնուն լավությո՞ւն, թե վատությո՞ւն արեց՝ դարձնելով Ամանորի խորհրդանիշ ծառը: Պատասխանը հիմնավորեք:

Ինձ թվում է այո, որովհետև նա շատ համեստ էր և հիմա այդքան համեստ չի լինի և կկարողնա իր բարությունը հետ ստանալ:

  • Ձեր կարծիքով ո՞վ էր այդ նորածին մանուկը և ի՞նչ գիտեք նրա մասին:

Ինձ թվում է այդ մանուկը «Հիսուս Քրիստոս»-ն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s