Դեպի Սևաբերդ

Մենք առավոտյան մեկնեցինք դեպի Սևաբերդ։ Սևաբերդը գյուղ է, որում գտնվում է Սևաբերդ լեռը։ Սևաբերդ մենք հասանք մոտ մեկ ժամում։ Սա իմ ամենասիրած ճամփան էր, որովհետև ի տարբերություն այլ ճամփորդությունների՝ մենք բոլորս իրար հետ խաղում էինք առանց հեռախոսի խաղեր։ Օրինակ՝ Այո֊ոչ(данетка), կոնտակտ և իրար հարցրեցինք տարբեր տրամաբանական հարցեր։ Հասանք տեղ և վազենցինք դեպի բլուրը։ Սկսեցինք սահել օղակներով, մի ժամ անց եկանք դեպի ավտոբուս, տաքացանք և ընդմիջում արեցինք։ Ընդմիջումից հետո մոտ 10-15 րոպե խաղացինք ձնագնդիկ։ Ձնագնդիկից հետո չորացանք, տաքացանք և մեկնեցինք դեպի դպրոց։ Սակայն հետ ճանապարհին նույն ձև չէր ինչ֊որ գալուց, բոլորը հոգնած էին, իսկ կեսը նույնիսկ քնած էին։ Դպրոց հասանք մոտ ժամը 14:40։ Ես այս ճամփորդությունից գոհ եմ։

Leave a comment