Օրվա լուսաբանում․ Հունվարի 15

Մենք այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով։ Ընդհանուր պարապունքից հետո եկանք դասարան և սկսեցինք քննարկել մեր ապագա ճամփորդությունները և խոհանոցային գործունեությունը։ Որոշեցինք, որ խոհանոցային գործունեության ժամանակ սարքելու ենք պիցցա և կրուասան, իսկ ճամփորդություն գնալու ենք երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի։ Նաև ճամփորդությունների հետ կապված որոշեցինք, որ հինգշաբթի օր կգնանք Սևաբերդ։ Դրանից հետո խաղացինք Վիկտորինա Հայաստանի մասին։ Վիկտորինայից հետո սկսեցինք գրել դիջիթեքի երկրորդ փուլի հայտը։ Դիջիթեքը հայտը կիսատ թողեցինք և գնացինք պարի։ Պարից վերադառնալուց հետո վերջացրինք դիջիթեքի երկրորդը փուլի հայտը և սկսեցինք գրել մեր օրվա լուսաբանումը։

Դիջիթեք 2024

Իմ բլոգը wordpress հարթակում է, և ես չեմ ընտրել , թե ինչպես լինի իմ բլոգը։ Այն ստեղծելու ժամանակ բոլորի բլոգները wordpress հարթակում էին բացվում, իմ բոլոր դասարանցիներինը նույնպես wordpress է։ Ես տիրապետում եմ շատ֊շատ համակարգչային ծրագրերի, որոնցից են photopea, wordpress, word, excel, paint, notepad, sublime, visiual studio և շատ այլ ծրագրեր։ Այդ ծրագրերից ամենաշատը օգտագործում եմ wordpress֊ը, որովհետև առանց wordpress֊ի դուք չէիք կարողանա կարդալ այս նյութը։ Իսկ երկրորդ տեղի համար շատ ծրագրեր են մրցում, բայց կարծում եմ, որ գլխավորը sublime text-ն է, որովհետև ես Թումոյում և Թումոյից դուրս html և css կոդ եմ գրում միայն այդ ծրագրով։ Արդեն հասկանալի է, որ WordPress-ը սովորել եմ դպրոցում, իսկ Sublime text-ը՝ Թումոյում։ Ես տեխնոլոգիաների մասին արված հետազոտություն չունեմ։ Ես հիմա օգտագործում եմ Dell chromebook 3100։ Այդ համակարգիչը սկսել եմ օգտագործել 2022թվ․ հոկտեմբերից, իսկ մինչ այդ համակարգիչը գնելը ես օգտագործում էի ACER Aspire One 11 11.6 hամակարգչի սպիտակ գույնը։ Ես շատ անգամներ եմ մասնակցել սովորող֊սովորեցնող նախագծերի՝ թե՛ սովորողի դերով, թե՛ սովորեցնողի դերով։ Դրանցից կառանձնացնեմ միայն երեքը։ Երբ ես դեռ կրտսեր դպրոցում էի, մեզնից երկու տարով մեծերը եկան և սովորցրեցին մեզ, թե ինչպես ստեղծել և օգտվել Google Forms֊ից։ Դրանից հետո իմ վերջին ճամբարին կրտսեր դպրոցում ես փորձեցի սովորող֊սովորեցնող նախագծի շրջանակներում Հարավային դպրոցում սովորեցնել ինձնից փոքր կամ իմ տարիքակից երեխաներին հավաքել 3×3 կուբիկ ռուբիկ գլուխկոտրուկը։ Իսկ անցած տարի ձմեռային ճամբարի ընթացքում Հարավային դպրոցից եկան սովորողներ և մենք նրանց սովորեցրինք, թե ինչպես օգտագործել Math-o-mir ծրագիրը։

Այս նյութը ստեղծվել է Հանրակրթական Դիջիթեքի երկրորդ փուլի համար։

Երկրորդ ուսումնական շրջանի ուսումնական պլան

Ճամբարային ջոկատ՝ Տաթև Աբրահամյանի ջոկատ

Ճամբարային նախագծերը՝ այստեղ ։ 

Ճամբարային Օրակարգ

Հունվարի 8

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` Ճամբարային նախագծերի քննարկում, լրացումներ,  ծանոթանում ենք , մասնակիցները ճանաչում են իրար, 

10:10- 10:55` Ավագ դպրոցի սովորողների առաջարկած նախագիծը, 

11:05-11:50` ճամբարային վիկտորինա, 

11: 55-12: 35` պար, 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-13: 40` թատերական նախագծի նախապատրաստական աշխատանք․ ,,Հինգ հասուն տանձերը,, ստեղծագործության ընթերցում, դերերի բաժանում։

13:30-14:00`  օրվա լուսաբանում

Հունվարի 9 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10: 55` ,,Ձմեռ պապ,, մրցանակի հայտերի քննարկում, հայտի լրացում, 

11:05-11: 50`  մարզական ժամ, 

11: 55-12: 35` Էմիլյա Զատիկյանի նախագիծ, Քոլեջի սովորող, 

12: 35- 13:00՝ ընդմիջում, 

13:00-13: 35` ճամբարային խաղեր, 

13: 35- 14:00` օրվա լուսաբանում

Հունվարի 10 

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09: 20- 10: 20` նախագծային աշխատանք՝ թատերական նախագիծ, հետազոտական աշխատանքներ։ 

10: 20-13: 15` այցելություն սահադաշտ, 

13: 15- 14:00` օրվա ամփոփում, լուսաբանում։ 

Հունվարի 11

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` երգ, 

10: 10-10:55` վիկտորիան Ավագ դպրոցի սովորողների կազմակերպմամբ․ ,,Սովորող սովորեցնող նախագիծ,,

11:05-11:50` խեցեգործություն, 

11: 55-12:35` բանավեճ 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-14:00` նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ։Օրվա ամփոփում։ 

 Հունվարի 12

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական,

10: 10-10:55`նախագծային աշխատանք՝ թատերական, հետազոտական ,

11:05-11:50` մարզական ժամ, 

11: 55-12:35`  Հրաչ Ղալամքարյանի առաջարկած նախագիծը, 

12: 35-13:00` ընդմիջում, 

13:00-14:00` ճամբարային խաղեր, օրվա ամփոփում ։ 

Հունվարի 15

09:00-09:15` ճամբարային ընդհանուր պարապմունք, 

09:20-10:05` Ուսումնական երկրորդ շրջանի անհատական պլաններ սովորողի բլոգում, օրվա լուսաբանումների խմբագրում,

10: 10-10:55` վիկտորինա, 

11:05-11:50` Ստուգատեսային հայտի լրացում․ Դիջիթեքի բովանդակություն, հայտ,

11: 55-12:35` պար 

12: 35- 13:30` թատերական նախագիծ կամ ազգային խաղեր, 

13: 30- 14:00` օրվա լուսաբանում։