Ճամբարային oրվա լուսաբանում. Հունվարի 12

Մենք այսօր առաջին ժամին շարունակեցինք հետազոտությունը։ Ես անցած անգամ սկսել էի մի հետազոտություն, որի անվանումն է «Կարդա՞լ թե լսե՞լ» ես այդ հետազոտությունը արել էի թերի, նախագիծը ամբողջացնելուց հետո սկսեցի աշխատել այլ հետազոտության վրա։ Այդ հետազոտության անվանումն էր «Ազգային խաղերի մասին»։ Իմ հետազոտությունից հետո մենք խաղացինք կարմիր կոճակ խաղը, որը առանձրացրել էի ես իմ հետազոտության մեջ։ Երրորդ ժամին մենք արեցինք ֆիզկուլտուրայի դաս։ Ես գնացի Բասկետբոլի ֆիզկուլտարայի խմբակին, մենք պարտվեցինք 10-8 հաշվով։ Չորորդ ժամին մենք գնացինք ավագ դպրոց և մեծերը մեզ ներկայացրեցին փողի պատմությունը և այդ մասին քուիզ անցկացրին։ Քուիզի բոլոր հարցերին ժիշտ պատասխանելուց հետո անցանք փոքրիկ ուսումնասիրության։ Մեզ հանձնարարեցին որոշել մի երկիր և փոքրիկ ուսումնասիրություն կատարել այդ երկրի դրամի մասին։ Ես կատարեցի Բութանի մասին։ Ահա ուսումնասիրության արդյունքը։ Չորորդ դասից հետո արեցինք երկար դասամիջոց։ Դասամիջոցից վերադառնալուց հետո մենք խաղացինք սեղանի խաղեր։

Բութանի դրամական արժեք և կենտրոնական բանկը

Բութանի դրամի անվանումն է Նգուլտրում

Նգուլտրումի էվոլուցիան դրամներով
1 նգուլտեում = 4,89 դրամ
Բութանում կա երկու պետական դրամական միավոր ավելի տարածված է նգուլտրումը, իսկ երկրորդը հնդկական Ռուփին։
մինչև 1974 թվականը բութանում օգտագործում էին հնդկական ռուփի
Բութան երկիրը ստեղծվել է 1904 թվականին
Բութանում 70 տարի, որպես հիմնական դրամական արժեք օգտագործում էին հնդկական Ռուփին։ Նգուլտրումի ամենափոքր դրամը դա` 1 նգոլտրումն է։

Տարիների ընթացքում 1 նգուլտրումը ամենաթանկը եղել է 7,8 դրամ դա եղել է Դեկ 29 2017թվանին

Բութանի Կենտրոնական Բանկ

Bhutan National bank

Բանկը հիմնադրել է 1980 թվականին սեպտեմբերի 7ին։

Բանկը օրինականացվել է 1997թվականին:

The Royal Monetary Authority of Bhutan Բութանի միակ փողի թանգարանը։ Թանգարանը գտնվում է Թիմփու մայրաքաղաքում է։ 

Ազգային խաղերի մասին

Ազգային խաղեր են կոչվում այն բակի կամ սեղանի խաղերը, որոնք ստեղծվել կամ հիմնական տարածում են ստացել մեր երկրում։ Կան շատ ազգային խաղեր, որոնցից են կարմիր կոճակը, յոթ քարը, բռնոցի֊պպզոցին, պահմտոցին, քարկտիկ, Աչք փակոցի, մի ոտնանի սև սատանա, ավանակ֊ոստիկան, բադերի որսորդ (գործնագործ), անսարք հեռախոս, հալամուլա, հավալա և շատ֊շատ այլ խաղեր։

Մանկական խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու միջոց էին: Հայերը, դեռ վաղ ժամանակներից, մեծ կարևորություն են տվել երեխաների դաստիարակությանը՝ հատկապես տղա երեխաներին: Խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման և կոփման վրա, այլ նաև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափարը: Ինչպես նաև բազմաթիվ կատակերգերն ու խաղիկներն օգնել են երեխաների մեջ զարգացնել սրամտություն և հումորի զգացում։

Տղաների համար նախատեսված խաղերը խիստ տարբերվում էին աղջիկների համար նախատեսված խաղերից: Դրանք ավելի շարժուն էին և ավելի մեծ ֆիզիկական ուժ էին պահանջում:

Պատմության տարբեր ժամանակներում և տարբեր տոհմերի ներսում գոյություն են ունեցել միություններ, որոնք ունեին միայն իրենց հատուկ խաղերը: 

Բակում միշտ եղել է և կա մի խաղ, որը միշտ խաղացել են և այդ խաղը երբեք չի սկսել գույություն չունենալ կամ քայքայվել։ Այդ խաղը բոլորիս հայտնի ֆուտբոլն է։ Ես առանձնացրել եմ մի քանի կանոն, որոնք սահմանվել են բակում ֆուտբոլ խաղալու ժամանակ, սակայն չեն օգտագործվում պրոֆեսիոնալ կամ ավելի ցածր որակի ֆուտբոլում։

Գնդակի տերն է, որոշում թե ով է խաղում, իսկ ով՝ չէ։

Դարպասապահը միշտ թմից ամենագերն Է։        

Դա փաստ է, որ գեր երեխաները չեն սիրում վազել, բայց ես նաև հիշում եմ իմ բակի ընկերոջը ով համոզում է գեր տղային ասելով, որ նա ավելի շատ տարածք կզբաղեցնի և ավելի դժվար կլինի դարպասին գոլ խփել։ Ինչ էլ որ պատահի, երեխաների միտքը աշխատում է առեղծվածային ձևով, բայց սա բավականին ստանդարտ կանոն է, եթե նիհարներից մեկը կամավոր չգնա դարպասապահ կանգնելու:

Եթե դու վերջինն ես, դու հույս չպետք է ունենաս ֆուտբոլում։

Ճիշտ է, վերջինն ընտրվելը երեխայի կյանքում ամենակործանարար հարվածն է: Եթե դուք առաջիններից չեք, ում ընտրում են թիմում, որտեղ ձեր ընկերներն են, ապա իրականում ինչպիսի՞ հնարավորություններ ունեք ձեր երազանքներն իրականություն դարձնելու և ապագայում «Ռեալի» խաղացող դառնալու համար:

Մեքենայի տակ խրված գնդակը երբևէ եղած ամենավատ բանն է։
Երբ գնդակը գլորվում է փողոց կամ կայանատեղի և խրվում մեքենայի տակ, օրը նոր ձև է ստանում, քանի որ այն վերցնելը երեխայի կյանքում ամենագիտական գործընթացն է: Նախ, իհարկե, մենք պետք է օգտագործեինք մեր կարճ ձեռքերն ու ոտքերը, և եթե բախտ ունենայինք, մենք կստանայինք այն: Եթե ոչ, երբեմն մեծ ձողիկները կանցնեն գործի, և ամենավատ սցենարի դեպքում մենք թակում էինք բնակարանների դռները՝ հարցնելով, թե ում մեքենան է, որպեսզի նրանք կարողանան նրբորեն տեղափոխել այն, մինչ մենք հետ վերցնեինք մեր գնդակը:

11մետրանոց հարված են նշանակվում միայն այն երեխայի համար, ով շատ է երդվում։
Քանի որ չկան մրցավարներ, հազվադեպ են նշանակվում 11 մետրանոցներ, քանի որ խախտում թույլ տված թիմը երբեք չի ընդունի խախտումը կամ ձեռքով գնդակը «տուփում»: Սովորաբար 11մետրանոցը շնորհվում է այն երեխային, ով շատ է երդվում, քանի որ այնուհետև թվում է, թե նրա հանդեպ խախտում են թույլ տվել:

Այսպիսով եկանք եզրակացության, որ հին ավանդական և ժողովրդական խաղերը կամաց֊կամաց կորում են, և երեխաները բակում սկսում են խաղալ այլ խաղերը, որոնք լինում են թվային, էլեկտրոնային կամ անիմաստ խաղեր։

Աղբյուր 1

Աղբյուր 2

Աղբյուր 3

Աղբյուր 4