Երկրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս ուսումնական շրջանը թեև ամենակարճն է, բայց ես այս ամսվա ընթացքում ճամփորդեցի շատ֊շատ։ Գնացինք ՝ Սահադաշտ, Գյումրի, Սևաբերդ, Պատմության Թանգարան։ Նաև մենք արել ենք խոհանոցային գործունեություն, որի ժամանակ պատրաստել էինք կրուասան, պիցցա և սմուզի։ Այս ճամբարը իմ համար շատ հավես անցավ, որովհետև թե խաղացինք վիկտորինաներ, թե տրամաբանական խաղեր և թե մասնակցեցինք տարբեր նախագծերի և ստուգատեսների։ Մենք նաև օրերի վերջում որոշում էինք թե ով պետք է գրի օրվա լուսաբանումները։ Այնպես ստացվետ, որ ես գրեցի միայն երկու օրվա լուսաբանում։ Ես և Դավիթը ճամբարի ընթացքում հաղթեցինք 32հազար դրամ։ 30հազար դրամը ձմեռ պապի մրցույթից, իսկ մնացած գումարի դիջիթեքի համար լոգոի ստեղծման մրցմանը 1֊ին և 2֊րդ տեղերը գրավելու համար։

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք ճամբարը ամփոփելու համար հունվարի 25֊ից 26֊ը գնացինք երկօրյա ճամփորդություն դեպի Գյումրի։ Այս ճամփորդությունը իմ համար նման չէր մյուսներին, որովհետև մենք գնացինք մեկ գիշերով, այլ ոչ թե երկու։ Նաև գնացինք և վերադարձանք գնացքով։ Գյումրի գնացքով հասնելուց հետո գնացինք և քայլեցինք Գյումրիով մտանք երկու եկեղեցիներ՝ Յոթ վերքը և Ամենափրկիչը։ Եկեղեցիներում շրջելուց հետո գնացինք և նստեցինք մի սրճարանում և կերանք պոնչիկներ։ Ուտելուց և մի քիչ հանգստանալուց հետո քայլելով գնացինք հյուրանոց, ծանոթացանք հյուրանոցին և այդ օրը էլ դուրս չեկանք հյուրանոցից։ Հաջորդ օրը նախաճաշելուց և իրերը հավաքելուց հետո լքեցինք հյուրանոցը։ Քայլելով գնացինք կենտրոն այնտեղ գնացինք վառեմ մառեմ պատշգամբը և դրա դիմացի խանութը։ Հետո գնացինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը։ Թանգարանից հետո գնացինք և նստեցինք մի ռեստորանում։

Պատմության թանգարան այցելության հաշվետու պատում

12-րդ դասարանցիները մեզ հետ կազմակերպել էին հետաքրքիր նախագիծ, որի քայլերից մեկը՝ այցելությունն էր դեպի ՀՀ-ի կենտրոնական բանկի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարան: Թանգարանում կար ժամանակավոր ցուցադրություն էր, որը կազմակերպել էր կենտրոնական բանկը, որպեսզի մարդիկ կարողանան ծանոթանալ հայկական և այլ երկրների դրամների էվոլուցիան։ մենք տեսանք շատ դրամներ, որոնք այլ տեղ անհնար կլիներ տեսնել։ Ահա թանգարան այցելության նկարները։