Ճամբարային oրվա լուսաբանում. Հունվարի 12

Մենք այսօր առաջին ժամին շարունակեցինք հետազոտությունը։ Ես անցած անգամ սկսել էի մի հետազոտություն, որի անվանումն է «Կարդա՞լ թե լսե՞լ» ես այդ հետազոտությունը արել էի թերի, նախագիծը ամբողջացնելուց հետո սկսեցի աշխատել այլ հետազոտության վրա։ Այդ հետազոտության անվանումն էր «Ազգային խաղերի մասին»։ Իմ հետազոտությունից հետո մենք խաղացինք կարմիր կոճակ խաղը, որը առանձրացրել էի ես իմ հետազոտության մեջ։ Երրորդ ժամին մենք արեցինք ֆիզկուլտուրայի դաս։ Ես գնացի Բասկետբոլի ֆիզկուլտարայի խմբակին, մենք պարտվեցինք 10-8 հաշվով։ Չորորդ ժամին մենք գնացինք ավագ դպրոց և մեծերը մեզ ներկայացրեցին փողի պատմությունը և այդ մասին քուիզ անցկացրին։ Քուիզի բոլոր հարցերին ժիշտ պատասխանելուց հետո անցանք փոքրիկ ուսումնասիրության։ Մեզ հանձնարարեցին որոշել մի երկիր և փոքրիկ ուսումնասիրություն կատարել այդ երկրի դրամի մասին։ Ես կատարեցի Բութանի մասին։ Ահա ուսումնասիրության արդյունքը։ Չորորդ դասից հետո արեցինք երկար դասամիջոց։ Դասամիջոցից վերադառնալուց հետո մենք խաղացինք սեղանի խաղեր։

Leave a comment