Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Նախ ջերմաչափը պետք է թափահարել, իսկ հետո դնել թևի տակ, և երբ ջերմաչափը շարունակական ձայն հանի այդ ժամանակ դուք կարող էք ստուգել ձեր ջերմությունը։

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ կապույտ և կարմիր են։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային)։
  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավոր է։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատի շնորհիվ բույսը վերցնում է իրեն սնունդ և կարողանում է բազմանալ։

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Թոքեր, խռիկներ և այլն։

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Այն տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի կոչվում է կենսամիջավայր։

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։