Հունիսի 2․ Ճամբարային օրվա ամփոփում

Այսօր առավոտյան գնացինք ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ։ Սկզբում գնացինք Կապուտան գյուղում գտնվող Սուրբ Մինաս եռահարկ եկեղեցին: Ի դեպ Հայաստանում կա ընդամենը երեք եռահարկ եկեղեցի, որոնցից մեկը գտնվում է Կապուտան գյուղում: Իսկ հետո գնացինք Կարենիսի վանական համալիր: Մենք Կարենիսում ծանոթացանք երկու փոքր շների, որոնցից մեկը սպիտակ էր, իսկ մյուսը սև։ Նրանցից սպիտակի անունը դրեցինք շերիֆ, իսկ սևի անունը Դոն: Մենք երկրորդ կանգառում մնացինք ավելի երկար: Կարենիսի մոտակայքում խաղացինք Վոլեյբոլ, գործնագործ և այլ գնդակով խաղեր:

Հունիսի 1․ Ճամբարային օրվա ամփոփում

Մենք այսօր հունիսի մեկի առթիվ պետք է գնայինք ֆիլմ դիտելու։ Սակայն երեխաների տոնի կապակցությամբ ֆիլմերի ցուցակը փոփոխվել էր, և այն ֆիլմը, որը պետք է դիտեինք հեռացել էր ցուցակից։ Այդ պատճառով մենք միայն գնացինք մեր մոտակայքում գտնվող այգի, խաղեր խաղացինք և ժամանակ անցկացրինք։ Հետո վերադարձանք դպրոց մի քիչ սեղանի խաղեր խաղացինք և արենցինք ամփոփում։