Դեպի Արատես պատում

Մենք ամսի 19-21 գնացինք Արատես։ Ճամփորդության պատասխանատուններն եին Նաիրա Հարությունանը և Արշակ Մարտիրոսյանը։ Մենք ճամփին կանգնեցինք երասխ գյուղում գյուղում, իսկ արատես հասանք ժամը 16:00-ին։ Մենք ետ եկանք ամսի 21-ի երեկոյան ժամը 17:00-ին։

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

  • Ներկայացրե’ք առարկայից ձեր ձեռքբերումները և հաջողությունները,

Ես վեցերորդ դասարանում սկսել եմ ավելի արագ կարդալ, մուտքագրել և վերլուծել տեքստ։ Այս ուսումնական տարի մեկաբալելու և միտքս ամբողջովին ներկայացնելու իմ խնդիրը ուղղել եմ, որը ունեի կրտսեր դպրոցում։

  • Ստացված, կարևոր նախագծեր,

Ես կարծում եմ, որ կարևոր նախագծերից մեկն է ընթերցողական նախագիծը, որովհետև այն զարգացնում է երևակայությունը։

  • Ուսումնական տարվա ընթացքում կարդացած գրքեր, 

Ես վեցերորդ դասարանում կարդացել եմ մի շարք գրքեր։

Դրանք են՝ «Մտածիր ինչպես Շերլոկը», «Բալզակը», «Ճայը», «Հոբիթը» և այլ գրքեր, որոնք չեմ հիշում։

Մայիս ամսվա մայրենիի հաշվետվություն

Տեղադրե՛ք համապատասխան հղումները․

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ,,ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ,, ԿԱՄ ,,ԻՆՉ ԿԱՍԵԻ,, :

ՍՏԻ ՄՈԼՈՐԱԿԸ

  • Այլ
  • Գնահատե՛ք ձեր մայիս ամսվա աշխատանքը և հիմնավորեք։ 

Ես ունեմ բոլոր հղումները և երկու ստեղծագործական առաջադրանք: Իմ կարծիքով դասարանական քննարկումներին հիմնականում մասնակցում եմ, և դասերին ակտիվ եմ: Այդ, իսկ պատճառով կարծում եմ, որ արժանի եմ իննի կամ թեկուզ ավելի բարձր։

Մայիս ամսվա ընթացքում գրադարանում կարդացած գրքերի հաշվետվություն,

Ես մայիս ամսվա ընթացքում հասցրել եմ միայն սկսել կարդալ մի գիրք, որի անունն է «Մտածել ինչպես Շերլոկը». Ինձ այդ գիրքը դեռ շատ է դուր գալիս, որովհետև գրքի մեջ կան նաև տրամաբանական հանելուկներ և գիրքը նաև ուժեղացնում է մտքի աշխատանքը.

   Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը:
     Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
     Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների:
     Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:

Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:

Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ,  գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:

Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:

Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:

Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:

—  Է՛յ…է՜յ:

—  Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:

—  Ես  եմ:

Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:

—  Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:

—  Ինձ  թվոմ  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ  կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:

—  Ի՞նչ  ես  ուզում:

-Ես  ուզում  եմ  քեզնից  ներողություն  խնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես  գիտեմ,  որ  դու  կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն  հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:

—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:

Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:

-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

Մարդը կարող է շատ-շատ հնարամիտ լինել, բայց նրա հնարամտությունը անօգուտ կլինի առանց նրա բարության:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Ես կարծում եմ հերոսը մեզ է նվիրում հեքիաթը, որ մենք հասկանանք, որ մարդու կամ ինչ-որ առարկայի թերությունից կարելի է օգուտ քաղել:

Աղբյուրը

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան աղաթթու, ֆոսֆորական թթու, ազոտային թթու, ծծմբական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են,որոնք կազմված են ջրածնից և թթվային մնացորդներից։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափի տեսակներից են էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Նախ ջերմաչափը պետք է թափահարել, իսկ հետո դնել թևի տակ, և երբ ջերմաչափը շարունակական ձայն հանի այդ ժամանակ դուք կարող էք ստուգել ձեր ջերմությունը։

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն մագնիս կոչվում են այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Բևեռ անվանում են մագնիսի այն մասերը, որտեղ կապույտ և կարմիր են։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է և ունի բևեռներ (հարավային և հյուսիսային)։
  1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավոր է։

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատի շնորհիվ բույսը վերցնում է իրեն սնունդ և կարողանում է բազմանալ։

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Թոքեր, խռիկներ և այլն։

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Այն տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի կոչվում է կենսամիջավայր։

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։