. Ըստ ավանդույթի՝ նռան մեջ 365 հատիկ կա: Մի նուռ մաքրենք, հատիկները հավասարապես լցնենք 5 ափսեի մեջ: Այդպիսի երկու ափսեում քանի՞ հատիկ կլինի:
. Երկու լիտր մեղրի զանգվածը 3կգ է: Ամենաշատը քանի՞ կիլոգրամ մեղր կարող ենք լցնել 2 հատ 3 լիտրանոց տարաների մեջ:
. Ճամբարային խումբը Արատես գնաց Երևան-Երասխ-Արատես երթուղով, որի երկարությունը 150կմ է: Վերադարձավ Վարդենյաց լեռնանցքով` անցնելով 200կմ ճանապարհ: Խումբը որքա՞ն ժամանակ ծախսեց ճանապարհին, եթե միկրոավտոբուսը ամեն ժամում անցնում էր 50կմ:
Գտեք օրինաչափությունը և գրե՛ք պատկերներում բաց թողած թվերը:
. Գծագրում քառակուսու մակերեսը 25 քառակուսի սանտիմետր է, իրար հավասար եռանկյուններից յուրաքանչյուրի պարագիծը 25սմ է: Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը:
. Սառան մտապահեց մի թիվ, դրանից հանեց միանիշ, կենտ բաղադրյալ թիվ և ստացվածից հանեց ամենափոքր բաղադրյալ թվի և ամենափոքր պարզ թվի արտադրյալը: Արդյունքը բաժանեց 3-ի և ստացավ 5: Ի՞նչ թիվ էր մտապահել Սառան:
Արմենը և Գագիկը բլրից իջնում էին: Արմենը մինչև բլրի ստորոտ իջավ քայլելով: Գագիկը սկզբում սահում էր դահուկներով՝ շարժվելով Արմենից յոթ անգամ արագ: Ճանապարհի կեսին Գագիկը ընկավ, դահուկը կոտրեց, ոտքը վնասեց: Ստիպված ճանապարհի մյուս կեսը իջավ՝ քայլելով Արմենից երկու անգամ ավելի դանդաղ: Տղաներից ո՞վ շուտ հասավ բլրի ստորոտ:
Արատեսում բնակվող երկու շներից յուրաքանչյուրը օրեկան ուտում է 300 գրամ չոր կեր: 30 օրում որքա՞ն կեր կսպառվի Արատեսում, եթե շներից մեկին 20 օր հետո տեղափոխեն Երևանի Ագարակ:
Գտե՛ք այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը հավասար է 138:
Լիան, 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները օգտագործելով, կարող է կազմել երկու եռանիշ թվեր, որոնց գրության մեջ թվանշանները մեկական անգամ են օգտագործվում: Հետո պետք է հաշվի իր գրած թվերի գումարը: Ի՞նչ ամենամեծ արժեք կարող է ունենալ այդ գումարը:
535. բանավոր կատարիր բաժանումը և ասա որքան մնացոդ մնաց:
36:1=36
36:2=18
36:3=12
36:4=9
36:5=7(1)
36:6=6
36:7=5(1)
36:8=4(4)
36:9=4
36:10=3(6)
36:11=3(3)
36:12=3
36:13=2(10)
36:14=2(8)
36:15=2(6)
36:18=2
36:20=1(16)
36:36=1
539 կազմիր տրված արտահայտության համապատասխան խնդիր և բանավոր լուծիր այն.
Գ) 3500+(3500-300)
Արամն Արայից 300դրամով ավելի ուներ, Արամն ուներ 3500դրամ: Ինչքա՞ն ունեին Արամն ու Արան իրար հետ:
Լուծում
3500+(3500-300)=6700
Դ) 400-4x8x10
Հայկը ուներ 400միավոր, Թոմը 4, Գարիկը 8, իսկ Էդգարը 10 միավոր: Պետք է Հայկի միավորներից հանել Թոմի միավորները անգամ Գարիկի միավորները, Էդգարի միավորներով:
կարդալ, պատկերները բացատրել: Առաջադրանքներ՝ բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական, 5 ածանցավոր բառ, 2 բարդ բառ, բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։