1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառի և սպասեցին իրենց ուղեկցին:
Վաղեմի Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչելի, ագահություն-ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջողակ, լայնություն-լայն, երկարաություն-երկար: