Классная работа 15.02.22

Задание1. Перепишите предложения, употребите глаголы в настоящем времени.

1. Весной птицы (возвращаться) возвращают из тёплых краёв. 2. Ранним весенним

утром вдали (показываться) показываться журавли. 3. Мама (бояться)боятьса, что мальчик

(простудиться)простудуться. 4. Почему ты (улыбаться) улыбаться? 5. Я встаю в восемь часов,

(умываться) умываться, (одеваться) одеваться и иду в школу. 6. Как вы (готовиться) готовиться к

возвращению перелётных птиц?

Задание 2. Образуйте словосочетания и предложения. 5-6 предложений запишите.

1. сегодня хорошая, плохая, тёплая, холодная 2. вчера была прекрасная,

отвратительная, отличная погода 3. завтра будет дождливая, морозная, великолепная, солнечная

Задание 3. Впишите подходящие глаголы.

1. Современные дети играете компьютерными играми. 2. Дима откриете боксом.

3. Борис давно играете историей. 4. Лена уже два года создаете музыкой. 5. Все должны

играют спортом. 6. Мой брат создаете техникой. 7. Мы .. нашей родиной.

Слова для справок: увлекаться, интересоваться, заниматься, гордиться.

Ահմադ

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Արևմտահայերեն բառարան

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։ Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։ Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի վեր կը բարձրանայ։ –Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։ –Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։ –Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց հանելով*։

Տերյանական բառարան

Կարծես թե դարձել եմ ես տուն

իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք

պարզա-անամպ

մշուշ-մառախուղ

Թողի երկիրն իմ հայրենի

անահ-անվախ, քաջ

հինդ-հնդիկ

խինդ-ուրախություն

Չինումաչին-հին եվրոպական քաղաք

հըրատերև- հրագույն տերևներ ունեցող

ակունք-Անցք, որից բխում Է ջուրը

չըկա-չկա

գերիչ-գերող

նորաբանությունների բառարան

ականջադրում-ականջ դնել, գաղտնալսես

բազմամղոն-շատ մղոններ ընդգրկող

գունասալիկ-գունավոր սալիկ, գունասալիկներ արտադրող գործարան

դրոշակափունջ-դրոշակների փունջ, վերևում կախված դրոշակափունջը անշարժ էր ու գլխահակ

երփնահույս-գունագեղ հյուսված

զինվորազգեստ-զինվորականհամազգեստ

էթնոհիշողություն-ազգի հիշողոություն

ընձուղտաձև-ընձուղտի ձև

թրիքապատ-թրիքով պատված

ժրախոսել-աշխույժ խոսել

Սովորող-սովորոցնող 08.02

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 07.02-11.02

Մասնակիցներ՝   Հարավային  դպրոցի սովորողներ

Համագործակցող դասարաններ  5.1 և 5.2 

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  • Սովորղների մտածողության զարգացում
  • GeoGebra ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • երկրաչափական տարրերի յուրացու
  • Մաթեմատիկական սիմվոլների մուտքագրման կարողոության ձևավորում

Նախագծի ընթացքը

Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ովքեր գիտեն ծրագիրը ,  կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր  GeoGebra ծրագրի հետ։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, երկրաչափության տարրեր։

Արդյունքը՝

Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

GeoGebra ծրագրի յուրացում

Սովորողները արդյունքները կտեղադրեն իրենց բլոգներում

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, միմյանց փոխանցելու սովորածը և հետաքրքրություն ստեղծել սովորողների մոտ :

Ամփոփումը սովորողների բլոգներում: