Մաթեմատիկա դասարանական 31.01.22

31.01.2023թ-Ամբողջ թվերի բաժանումը

Դասարանական առաջադրանքներ՝ 674-ա; 676-ա,գ,ե; 683; 686; 687

  1. Գտե՛ք արտահայտության արժեքը.
    ա) (8 · * + 9) ։ (–5), եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2, 7, –3, –8 թվերը.

8×2+9=25:(-5)=(-5)

8×7+9=65:(-5)=(-13)

8x(-3)+9=(-15):(-5)=3

8x(-8)+9=(-55):(-5)=11

676. a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.
ա) a : b = 0,

գ) a : b = a,

ե) (–a) : b = –1,

a=0

b=ցանկացած թիվ բացի զրոից

683. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

250×40/100=100կմ

250-100=150

150×40/100=60կմ

150-60=90կմ

Պատ․՝ 90կմ

686. Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնց բացարձակ արժեքները
5-ից փոքր են։

Պատ․՝ 4, (-4), 3, (-3), 2, (-2), 1, (-1),

687. Գնել են երկու տեսակի կոնֆետներ վճարելով ընդամենը 6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ 1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:

2×2200=4400դր

6500-4400=2100դր

2100:700=3կգ

Պատ․՝ 3կգ

10 փաստ Վահան տերյանի մասին

  1. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս և պատրաստվում է ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
  2. 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ։
  3. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին և ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
  4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։
  5.  1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի «Երկիր Նաիրի» շարքը։
  6. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը։
  7. Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
  8.  Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
  9. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը։
  10.  Օրենբուրգում վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում թոքաբորբից։

Էներգի, մեխանիկական աշխատանք


Դասի թեմա ՝ ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

մեխանիկական աշխատանք է համարվում այն աշխատանքը, որում մարդը գորժադրում է ուժ, էներգիա և մարմինը տեղից շարժվում է, իսկ հետո այն իր տեղը չի վերադառնում։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է գործադրած ուժից;

Եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան

Մենք ամսի 20-22 գնացել էինք դիլիջան, մենք մնացինք Magnit հյուրատանը։ Մեկ անձի համար ճամփորդության գինը դա 15.000դրամն էր։ Մենք գնալու ճանապարհին կանգնեցինք «ծովագյուղ» սուպերմարկետում, որը գտնվում էր Սևան քաղաքում, իսկ հետո գնացինք «Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական դպրոց» այդ դպրոց գիշերակաց էր և սաները միայն արձակուրդներին էին գնում տուն։ Մենք իրանց հետ խաղացինք բասկետբոլ։ Մենք նաև եղանք Հաղարծինում, Ջուխտակ վանքերում, պարզ լճում և երեկոյան զբոսնեցինք դիլիջանում։

Ձիավարություն

մենք գնացել էինք մեր դպրոցին պատկանող ագարակը ձի քշելու նպատակով։ Մենք ագարակ էինք գնացել ամսի 18-ին։ ձիերի վրա հերթով նստում միանակ կամ երկու հոգով։ Ագարակ մենք գնացինք ոտքով։ Ագարակը գտնվում է արմտյան կրտսեր դպրոցում։

Դիլիջան նախապատում

Մենք ընկեր Արշակի,ընկեր Նառաի և ընկեր Տաթևի հետ գնալու էնք եռօրյա ճամփորդություն,հունվարի 20-22-ը:

Նախագիծը:

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  1. երկարաթև գիշերազգեստ
  2. տաք հագուստ
  3. ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ
  4. ուսապարկ
  5. ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  6. հագուստ 3 օրվա համար
  7. կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  8. Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  9. Ջուր 1լ /ճանապարհի համար/
  10. հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  11. Անհատական ճամփորդական սպասք
  12. Աղբի տոպրակ, ձեռնոց
  13. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  14. լապտեր
  15. հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/

Օր առաջին

  • կանգառ Սևանի ափին
  • Հանդիպում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ/ համատեղ բասկետբոլի մրցաշար
  • երեկոն Դիլիջանում
  • օրվա ամփոփում,քննարկումներ, հրապարակումներ

Реклама

blob:https://manukyanhaykhome.wordpress.com/dd2cb32b-b693-4891-9810-ac150eb8b1d6

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Օր երկրորդ

  • քայլարշավ Ջուխտակ
  • Ղափամայի պատրաստություն
  • երեկոյան զբոսանք Դիլիջանում,
    օրվա ամփոում, քննարկումներ, հրապարակումներ

Օր երրորդ

  • այցելություն Գոշավանք՝ ուսումնասիրություն
  • քայլարշավ Գոշալիճ
  • Ճամբարակ-Սևան

Ջուխտակ Վանք

Անվան ստուգաբանություն

Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։

Պատմություն և ճարտարապետություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7 X 7,5 մ) շինություն է։ Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։

Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թվականին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանիքով շինություն է (8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝

1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության… խանին… ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար։


Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բարձրագույն և ռազմական ուսումնական հաստատությունը։ Այն հիմնադրվել է 1993 թվականին Երևանում և 2017 թվականից ի վեր գտնվում է Դիլիջանում։ Քոլեջը անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, 1993 թվականի Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի անունով։ Ներկայումս քոլեջում սովորում են 194 կուրսանտներ, որոնք հաճախում են ամբողջ Հայաստանից և Արցախի Հանրապետությունից։ Քոլեջի ներկայիս տնօրենն է Գեղամ Սարգսյանը։

Պատմություն

Դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին և 1994 թվականի հուլիսի 28-ին անվանակոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ 

2010 թվականից քոլեջն 10-ից 12-րդ դասարաններում օգտագործում է 2-ամյա հանրակրթական ծրագիր։ 

2017 թվականի սկզբին «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես անօթևան անչափահասների դաստիարակության միջոց, լուծարվել և ինտեգրվել է ռազմական ուսումնարանի կազմում։

Համագործակցության փոքրերի հետ

Մենք մի քանի օր առաջ համագործակցում էինք երկու կրտսեր դպրոցների հետ Արևելյան և Հարավային դպրոցների հետ Հարավային դպրոցին սովորեցրինք math-o-mir մաթեմատիկական ծրագիրը, իսկ արևելյան դպոցին սովորեցրինք google forms ծրագրով աշխատել: