Մենք ընկեր Արշակի,ընկեր Նառաի և ընկեր Տաթևի հետ գնալու էնք եռօրյա ճամփորդություն,հունվարի 20-22-ը:
Անհրաժեշտ իրերի ցանկ՝
- երկարաթև գիշերազգեստ
- տաք հագուստ
- ինտելեկտուալ խաղեր, գիրք, շախմատ
- ուսապարկ
- ջուր՝ անհատական շշով, թերմոսով
- հագուստ 3 օրվա համար
- կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
- Առաջին օրվա նախաճաշ, սնունդ՝ նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
- Ջուր 1լ /ճանապարհի համար/
- հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Անհատական ճամփորդական սպասք
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
- լապտեր
- հեռադիտակ, կողմնացույց /ով ունի/
Օր առաջին
- կանգառ Սևանի ափին
- Հանդիպում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ/ համատեղ բասկետբոլի մրցաշար
- երեկոն Դիլիջանում
- օրվա ամփոփում,քննարկումներ, հրապարակումներ
Реклама
blob:https://manukyanhaykhome.wordpress.com/dd2cb32b-b693-4891-9810-ac150eb8b1d6
ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ
Օր երկրորդ
- քայլարշավ Ջուխտակ
- Ղափամայի պատրաստություն
- երեկոյան զբոսանք Դիլիջանում,
օրվա ամփոում, քննարկումներ, հրապարակումներ
Օր երրորդ
- այցելություն Գոշավանք՝ ուսումնասիրություն
- քայլարշավ Գոշալիճ
- Ճամբարակ-Սևան
Ջուխտակ Վանք
Անվան ստուգաբանություն
Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։
Պատմություն և ճարտարապետություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7 X 7,5 մ) շինություն է։ Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թվականին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանիքով շինություն է (8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝
Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
Հայաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բարձրագույն և ռազմական ուսումնական հաստատությունը։ Այն հիմնադրվել է 1993 թվականին Երևանում և 2017 թվականից ի վեր գտնվում է Դիլիջանում։ Քոլեջը անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս, 1993 թվականի Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի անունով։ Ներկայումս քոլեջում սովորում են 194 կուրսանտներ, որոնք հաճախում են ամբողջ Հայաստանից և Արցախի Հանրապետությունից։ Քոլեջի ներկայիս տնօրենն է Գեղամ Սարգսյանը։
Պատմություն
Դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին և 1994 թվականի հուլիսի 28-ին անվանակոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։
2010 թվականից քոլեջն 10-ից 12-րդ դասարաններում օգտագործում է 2-ամյա հանրակրթական ծրագիր։
2017 թվականի սկզբին «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես անօթևան անչափահասների դաստիարակության միջոց, լուծարվել և ինտեգրվել է ռազմական ուսումնարանի կազմում։