Հետաքրքիր դեպքեր Չարենցի կյաքնից

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:

2. Պատմում է Ավ.Իսահակյանը, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցի հետ. 

Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս ելավ մի վտիտ, կարճահասակ պատանի՝ սուր ու ծուռ քթով: Ոտքերը չռած՝կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու՝ սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար՝ փոքր ֆորմատով: Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու համար այդ պատանու խուզարկու հայացքից, բայց տեսա, որ հնար չկա, նա աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի: Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ: Անցավ ժամանակ: Արտասահմանում գտնվածս միջոցին՝ մի օր, Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադուա կոչված վայրն էի գնացել, այդտեղ մի հայ բժիշկ պետք է վիրահատեր որդուս նշագեղձերը: Նույն օրը՝ ուշ երեկոյան, Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բավական ազատ ձևով բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս: Առաջին տպավորությունս վանիչ էր: Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ:

Եղիշեի պոեզիային լավ ծանոթ էի, ուստի անունն իմանալով՝ վրա պրծա և ճակատը համբուրեցի: Չարենցը ինձ հիշեցրեց 1908 թվականին իրեն հասցրածս ապտակի մասին և ավելացրեց, որ այն ժամանակ ձեռքում եղած գիրքը «Երգեր ու վերքերն» է եղել, որը կարդացած լինելով՝ ուզեցել է տեսնել ինձ: Ասաց նաև, որ կարծելով, թե բանաստեղծը արտասովոր մարդ պետք է լինի, ակնապիշ նայել է ինձ: «Բանաստեղծին սրբացած մարդ կարծելու պահին, երբ ապտակդ կերա, — ավելացրեց Չարենցը, — ամեն ինչ իրար խառնվեց, թողի ու հեռացա»: Արարքս այլ կերպ բացատրել չկարողանալով՝ ժպտացի և ասի.

— Եղի´շ ջան, ընդունի՛ր այդ ապտակս որպես «ուստա սիլլասի»:

3. Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

4. Չարենցի անվան առաջացման վարկածներն, իհարկե, շատ են, կարդացեքերեք վարկած, որոնցից ամենահավաստին ու ամենահավանականը, երրորդ տարբերակն է՝ երբ ինքն իր մասին պատմում է հենց Չարենցը:

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Ըստ մեկ ուրիշ աղբյուրի՝ մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է ՝ Չարենց:
3. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Առաջադրանքներ՝

Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ։ 

Նշագեղձ – նշիկ

Մաթեմատիկա դասարանական 28.02.23

Դասարանական առաջադրանքներ՝ 870; 873; 875; 880-ա,գ; 881-ա,գ

  1. Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա
    մակերույթի մակերեսը։

5×6=30

30×2=60սմ2

4×6=24

24×2=48սմ2

4×5=20

20×2=40սմ2

40+60+48=148սմ2

Պատ․՝ 148սմ2

873. Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։

Պատ․՝ S=6aa

875. Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ է, երկարությունը6 մ, բարձրությունը 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու համար պահանջվում է 1/10 կգ ներկ:

s=2x(4+3+6)=26մ2

26×1/10=26/10=2.6/10կգ ներկ

Պատ․՝ 2.6/10կգ ներկ

880. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6,

(3×6+4):2=11

գ) 48 ։ (2 · (-1) – 6), եթե c = –1,

48:(2x(-1)-6)=(-6)

881. Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.
ա) (7d + 2) – 6 ⋅ (3 – 4a), եթե d = –3, a = –4,
բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1,

Բնագիտությունից ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ մարդը կամ սարքը գործադրում է էներգիա և ուժ և մարմինը շարժվում է։

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է …………… :

Երկրի վրա կյանքը պայմանավորված է արևի ճառագայթներով։

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

միջուկային, էլեկտրական, ջերմային, քիմիական, ճառագայթային։

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կանաչ բույսերում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է նյութի տաքության աստիճանը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Ես այս հարցի պատասխանը չգիտեմ։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

սնդիկային, հեղուկային, գազային

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Դնում ենք թևի տակ և սպասում ենք ջերմաչափի ձայն հանելուց հետո արդեն կարող ենք ստուգել ճերմությունը։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

տաքացում, սառեցում, հալում, պնդացում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալումը երբ հեղուկը պինդ վիճակից հալում դառնում է հեղուկ։ օրինակ՝ սառույցը հալացնում ենք և ստանում սովորական ջուր

Պնդացումը երբ հեղուկ վիճակից սառում դառնում է պինձ։ օրինակ՝ սովորական ջուրը դառնում է սառույց։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից փոխվում է գազայինի:

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի փոխվելը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, կոչվում է խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Երկրի ձգողությամբ է պայմանավորված մարմնի կշիռը,։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերական ձգողության ուժն ուղիղ համեմատական է։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
  2. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

ափի

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

Ես այս հարցի պատասխանը չգիտեմ

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
    • Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Քերականական առաջադրանք 27.02.23

1.     Բառերը գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։

Գլուխ կոնծի-գլուխկոնծի, առ հասարակ֊առհասարակ, անթիվ անհամար֊գծիկով, կարծես թե֊առանձին, ութ հարյուր֊առանձին, առ և տուր֊առևտուր, ծափ ծիծաղ֊ ծափ֊ծիծաղ։

 2.    Լրացնել հետևյալ առածները ՝ կետերի փոխարեն գրելով հականիշներ։

Ա․ շատ խոսիր, քիչ լսիր։

Բ․ Խոսքը փոքրին, ջուրը՝ մեծին։

Գ․ Քամու տարածը քամին էլ կբերի։

Դ․ ․ Մի խելոք քարը գցեց ծովը, հազար անխելք չկարողացան հանել։ 

3.       Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին և ձին։

Բ․ Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն, ծաղիկները ցողված էին անձրևային կաթիլներով ։

Գ․ Օրենքը պիտի պարտադիր լինի բոլորի համար թե իշխանի, թե ռամիկի, թե ճորտի։

Դ․ Գիշերվա թանաքն էլ վերջացել էր, և լույսը թափանցիկ գունատ մատներով դեռ շոյում էր երիտասարդի ճակատը, մազերը և աչքերը։ 

Գրադարանում կարդացած գրքեր

Ես Այս տարի (2023) գրադարանից վերցրած գրքերից միայն մեկն եմ վերջացրել։ Այդ գրքի անունն է «ջոնաթան լիվինգսթոն ճայը»։ Այդ գրքի հեղինակն է Ռիչարդ Բախը։ Ռիչարդ բախը ծնվել է հունիսի 23, 1936-ին։ Ես գիրքը շատ հավանեցի, գիրքը մոտիվացիոն է։ Գիրքը չհանձնվելու և ուրիշների կարծիքը չլսելու մասին է։

Մաթեմատիկա դասարանական 24.02.23

24.02.2023թ-Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

Դասարանական առաջադրանքներ՝ 854; 856; 863; 865

854. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ հավելուրդով հաշվելիս չափման սխալը 350 գ է: Որքա՞ն կլինի պակասորդով հաշվելու չափման սխալը:

1000-350=650

650-0=650

Պատ․՝ 650

856. Ցանկապատի երկարության մոտավոր արժեքը 1 մ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 35 սմ է: Գտե՛ք պակասորդով հաշվելու չափման սխալի և հավելուրդով հաշվելու չափման սխալի տարբերության բացարձակ արժեքը:

100-35=65սմ

65-35=30

Պատ․՝ 30սմ

863. Երկու վարպետներ, աշխատելով առանձին, կարող են կատարել նույն աշխատանքը
համապատասխանաբար 10 և 12 օրում։ Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։

1/10+1/12=6+5/60=11/60 մասը

Պատ․՝ 11/60 մասը

865. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։

3+1=4

100:4=25%

Պատ․՝ 25%

Նամակ Հովհանես Թումանյանին Կոմիտասից

գրական հայերեն:

Սիրելի Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. այդ փոքր մոծակն ինչ է, որ մարդ նրանից վախենա,   ես քեզ այնպիսի տեղ կտայի, որ մոծակ չէ, մոծակի եղբայրն իր ճտերով չէր կարող մուտք  գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալու նպատակն է լինելու միայն  բանաստեղծությունը լրացնել դերակատարներով և երգերով: Իսկ մյուս բաները` երաժշտականը, կկազմեմ  միայն ես Էջմիածնում, ուր  իմ սենյակում հարկավոր հարմարություններն էլ կան ինձ համար:

Ծրագրերս մանրամասն կպատմեմ, երբ տեսնվենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:

Առայժմ ես էլ եմ զբաված. մինչև ամսի վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցկացնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև ՙԱնուշը՚ լրացնենք:

Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս փոխանցիր:

Քեզ, տիկնոջ, ճուտիկներիդ էլ մի լիքը գնացքով սիրալիր ողջույններս:

Համբոյրներով` քո Կոմիտաս

Домашная работа 22.02.23

Упражнение 1.Образуйте простую форму сравнительной степени прилагательных.

Красивый, пр.…ятный, счас…ливый, спокойный, удобный, ужасный, пр…чудливый, пр…влекательный, пр…зрительный, старый, искусный, св…бодный, дорогой, сухой, твёрдый, богатый, крутой, густой, простой, толстый, чистый, громкий, мелкий, сладкий, мягкий, лёгкий, ранний, старый, тонкий,плохой, хороший.

красивее, приятнее, счаслеивее, спокойнее, удобнее, ужаснее, причудливее, привлекаркьнее, презрительнее, старее, искуснее, свободнее, дорогее, сухее, твёрднее, богаче, круче, гуще, проще, толще, чище, громче, мелче, сладще, мягче, легче, ранще, старще, тонще, хуже, лучше,

Упражнение 2

Про читайте отрывок из текста В. Белова. Выпишите прилагательные и образуйте простую превосходную степень.

Если не считать подснежную клюкву, то самой первой после зимы появляется в лесу земляника. Трудно даже представить, сколько людей воспитала эта самая ранняя, самая яркая, самая душистая, самая сладкая ягода! Именно воспитала, поскольку главное воспитание происходит в детстве.

ранняя-самая ранняя

яркая-самая яркая

душистая-самый душистый

сладкая-самый сладкый

главное-главнейшая

Упражнение 3.

Спишите пословицы, образовав простую сравнительную степень; обозначьте суффиксы и определите, каким членом предложения являются прилагательные в сравнительной степени.

Правда (светлый) солнца.

Старый друг (лучший) двух.

Утро вечера (мудреный).

Здоровье ( дорогой ) золота.

Дождливое лето (плохой) осени.

Правда светлее солнца.

Старый друг лучше двух.

Утро вечера мудренее.

Здоровье дороже золота.

дожливое лето хуже осени.

Լոռու բարբառ

Ես ունեմ մի ընկեր, որը ապրում է լուռիում և ես նրանից խնդրեցի, որպեսզի ասի այնպիսի բառեր որոնք իրենք հաճախ են օգտագործում առօրյայում սակայն արևելահայերենում այդ բառերը գործածելի չեն։

Կացի- կանգնիր

Նարդեվան- աստիճան

Ղաստի- դիտմամբ

Քյալամ- կաղամբ

Մորմոնջ- մրջյուն

Քյոշա, պուճախ- անկյուն (երկու բառերն էլ «անկյուն» են նշանակում)

Տխիլ- պնդուկ

Հանդ- դաշտ

Բիձիկ- հորեղբայր

Շըշացնել- գժվեցնել

Գիտեմ ոչ- չգիտեմ

Մտիկ անել- նայել

Լա դենը գնա- մի կողմ անցիր

Արի կուշտս- արի ինձ մոտ

Ըմանչիլ մի- մի ամաչիր

Բեզարեցի- հոգնեցի

Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա

Թեզ արա- արագացրու: