Ուսումնական ամառ ընթերցանություն

Ես 2023 թվականի ամառային արձակուրդներինն հասցրեցի կարդալ միայն երկու գիրք քանի, որ ամռանը ճամփոդեցի, և Հայաստանից դուրս, և Հայաստանի ներսում։ Այդ պատճառով չհասցրեցի շատ գրքեր կարդալ։ Գրքերից մեկն է «Շերլոք Հոլմսի Արկածները» Գիրքը։ Այն երրորդ դեմքով չէր ներկայացված, գիրքը ներկայացված էր Շերլոք Հոլմսի մոտիկ ընկեր՝ Դոկտոր Վաթսոնի դեմքից։ Կարծում եմ բոլորն էլ գիտեն Շերլոք Հոլմսի գործունեության մասին։ Միայն կասեմ, որ Շերլոք Հոլմսի պատմություններից ամենից շատը դուր եկավ Կարմրահերների միությունը։

երկրորդ գիրքը «Սպիտակ ժանիք» գիրքն է, որը դեռ չեմ ավարտել, բայց կարող եմ պատմել գրքի մասին։ Կարծում եմ, որ մինչև ուսումնական տարվա սկսելը կհասցնեմ ավարտել գիրքը և նույն գրքի հիմնվան վրա նկարահանված ֆիլմը դիտեմ։ Գիրքը մի վարժված գայլի մասին է, ով միանում է մահացած մարդու մարմնի քաղաքից դեպի այլ քաղաք տեղափոխմանը, որը անում էին գայլանման շներով, և մինչև վերջ մարդիկ չեն հասկանում, որ այդ կենդանին իրենց շներից չէ։

Leave a comment