Подбери к словам

1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Составь словосочетания.
Снег …, …, … .
Зима …, …, … .
Небо …, …, … .
Слова для справок: пушистый, белый, холодная, морозная, блестящий, ранняя, хмурое, серое, безоблачное.

В каком случае слова, обозначающие признак предмета, отвечают на вопрос какие?

2. Каждый предмет можно охарактеризовать по разным признакам:
по цвету, по форме, по весу, по материалу, из которого он сделан, по размеру, по вкусу, по запаху, по температуре.

Сам придумай примеры.

Например, ваза (какая?) стеклянная, большая, белая.

3. Прочитай текст. Придумай название.
Был март месяц. У самого края крыши лежала большая глыба снега. От весеннего солнышка снег быстро таял. На снегу сидел воробей. Он смотрел кругом и радовался весне. Не видел серенький, что огромный рыжий кот подбирается всё ближе и ближе к нему.

Вдруг снежная глыба упала.
—Чирик! — весело крикнул воробей и вспорхнул на веточку берёзы.
—Мяу! — недовольно промяукал рыжий кот, отряхиваясь от снега.

Ответь на вопросы.
Какое было время года?

Март
Где лежала снежная глыба?

на крыши
Где сидел воробей?

на снегу
Кто подбирался к воробью?

Рыжий кот
Что хотел сделать кот?
Почему упала снежная глыба?


Почему снег не упал на воробья?
Чем кот был недоволен?

Ծառերի գանգատըշ

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

Անգութ-անխիղճ,անողոք

Գերան-մեծ ծառաբուն,կոծ,մարդակ

Գոմ-ախոռ,ընտանի անասուներ պահելու համար տարածք

Մարագ-խոտանոց,հարդանոց

Սայլ- Քառանիվ փայտից պատրաստած բեռնատար փոխադրամիջոց

Լուծ-ձող, որը իրար է միացնում երկու եզ

Սամի-ձող,փայտ,Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

Ըստ տեքստի փայտը օգտագործվում է անասնապահության,կահույքագործության,այգեգործության,շինարարության,արհեստագործության և այլ ոլորտներում։

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
  2. Ես փայտը կփոխարինեմ քարով, քանի որ նրանցով կարելի է ստանալ կրակ,կահույք,շինություն։
  3. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Ծառերի գանգատը տեղին էր, քանի որ եթե ծառերը չլինեն, մենք թթվածին չենք ստանա։

  1. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր։

Այս աշխարհում մարդիկ կան, ովքեր իրենց տան կահույքի, իրենց անասունների և այլ բաների համար կտրում են ծառեր, բայց դա սխալ է։ Ծառերն են մեզ թթվածին տալիս։ Ես միայն համաձայն եմ փայտից կրակ ստանալուն, բայց դրան էլ փոխարինող կա․ այն քարն է։ Եթե մենք ունենք հնարավորություն ինչ-որ տարածքում ծառ տնկելու, մենք պետք է տնկենք։ Եթե ամեն մեկս տնկենք գոնե մեկ ծառ, աշխարհում կավելանա ավելի քան ութ միլիարդ ծառ, մե~ծ օգուտ կտանք բնությանը և մարդկանց, քանի որ ծառը մեզ թթվածին է տալիս,9] և հենց որ ծառը աճի մենք կհիշենք, թե ինչպես ամիսներ կամ տարիներ առաջ  տնկեցինք այդ ծառը։

English 12.05.21

Do they like fish?

No, they don’t.

1.Do you want some juice?

Yes, I do.

2.Is Fatimah sleeping?

No, she isn’t sleeping.

3.Are they doing their homework?

Yes, they are.

4.Do Pete and Sue like pizza?

No, they don’t.

5.Does Carmen help her mother?

No, she doesn’t.

John usually goes to the park every Sunday. He meets his friends there and they usually play football. Today John isn’t at the park. He is at home. He is helping his father. They are cooking dinner for all the family. It’s John’s mother’s birthday and they are having a surprise birthday party.

Մանուկ Խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

փորձում, կախարդություն, հոգսը, կարգու

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Ծեր֊ալևոր

տկլոր֊մերկ

պարզ֊հասարակ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

երևալ ֊ են երևում

վազվել֊վազվզում

ճանկռոտել֊ճանկռոտում

պատասխան֊պատասխանել

Թեստ 3

  1. Քանի երկրորդ կարգի միավոր է պարունակում 6754 թիվը:

1)4

2)5

3)7

4)6

  1. Գտի՛ր ամենափոքր կենտ քառանիշ և ամենամեծ զույգ հնգանիշ թվերի գումարը։
    1) 10999
    2) 10100
    3) 100999
    4) 101000
  2. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին ու հանելին միաժամանակ մեծացնենք 27-ով։
    1) կմեծանա 54-ով
    2) կմեծանա 27-ով
    3) կփոքրանա 27-ով
    4) կմնա անփոփոխ
  3. Ընտրի՛ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն կստանաս անհավասարություն։ 7 կմ 60 դմ > 7կմ *մ
    1) 5
    2) 6
    3) 7
    4) 8
  4. ՝Հավասարակողմ եռանկյան պարագիծը 72 սմ է։ Գտիր կողմերի երկարությունը։
    1) 18
    2) 17
    3) 36
    4) 24
  5. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 50000 կգ ցենտերներով։
    1) 5 ց
    2) 50 ց
    3) 500 ց
    4) 5000 ց
  6. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5/6 տարին ամիսներով։
    1) 10
    2) 8
    3) 6
    4) 4
  7. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսով է մեծ։
    1) 70
    2) 71
    3) 80
    4) 81
  8. Թվի 1/2 մասը հավասար է 60-ի։ Ինչի՞ է հավասար այդ թվի 1/4 մասը։
    1) 15
    2) 30
    3) 60
    4) 12
  9. 84, 145, 7 և 30 թվերից յուրաքանչյուրը մեծացրու 100 անգամ։
    1) 184, 24, 107, 130
    2) 840, 1450, 700, 300
    3) 8400, 14500, 700, 3000
    4) 8400, 140, 700, 300
  10. Հատվածը ուղղի մաս է, որն ունի սկիզբ և վերջ ծայրակետեր։
  11. Ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել 276-ից, որպեսզի ստացված տարբերությունը լինի 5-ի բազմապատիկ։ 1 կամ 6
  12. Հաշվի՛ր 752.8-9102։6+821 արտահայտության արժեքը։

    752.8-9102։6+821=5320

    752.8=6016
    9102։6=1517
    6016-1517=4499
    4499+821=5320
  13. Կռահի՛ր օրինաչափությունը և գրիր բաց թողած թիվը։
    3, 5, 9, 15, 23, 33։
  14. Աստղանիշի փոխարեն գրի՛ր բաց թողնված թվանշանները (պատասխանում գրի՛ր նվազելի հանելին)։ 41070+4363=45433, 40000-4567=35433
  15. Վազքուղին, որի երկարությունը 220 մ է, միաժամանակ իրար ընդառաջ վազեցին երկո տղա, նրանցից մեկը վազում էր 5մ/վ արագությամբ։ Ի՞նչ արագությամբ էր վազում երկրորդ տղան, եթե տղաները հանդիպեցին 20 վարկյան հետո։
    Լուծում
    5×20=100
    220-100=120
    120։20=6
    Պատ՝. 6մ/վ
  16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 28 մ է, իսկ լայնությունը 22 մ է։ Հողամասը ցանկապատելու համար քանի՛ սյուն է հարկավոր, եթե սյուները պետք է կանգնեցնել միմյանցից 5 մ հեռավորության վրա։
    Լուծում
    28×2=56
    22×2=44
    44+56=100
    100։5=20
    Պատ՝. 20 սյուն

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:


Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:


  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով կերած բաներն էլ էին երևում։

  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ինձ թվում է՝ ոչ

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Այո ես ուզում եմ որ մարդիկ լինեն թափանցիկ, որպեսզի ես տեսնեմ նրանց մտքերը։

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Ինձ թվում է որ Ջակոմոնը իսկականից թափանցիկ էր։

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Հեքիաթը լավ բանի մասին էր ճշմարտության մասին էր։

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Ինձ սովորեցրեց, որ պետք է ճշմարիտ լինել։

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

աշխարհ, ծայր, թագավորություն, մայրաքաղաք, տղա, աղբյուր, ջուր, մարմին, արյուն, ճակատ։

չտեսնված, թափանցիկ, պարզ, ազատ, ազնիվ, դժբախտ, դաժան, չար, վատ, լուռ

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

մայրաքաղաք-մայրական քաղաք

մահապատիժ-մահանալու պատիժ

անարդարություն-առանց արդարության

բանտախցի-բանտի խուց որտեղ պահում են կալանավորներին

միջանցք-մեջտեղի անցք

լուսամուտ-լույս տվող մուտք

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

English 07.05

.Listen! The birds are singing in the garden!

2.I often buy fruit from the greengrocer’s.

3.My mother is drinking tea now.

4.Look at Tom and Jim! They are walking up the hill.

5.That man is laughing at the moment.

6.The cat is playing with a ball now.

7.We always wear warm clothes in winter.

8.He often eats a sandwich at lunchtime.

9.Be quiet! The girls are sleeping.

10.How often do you go to the cinema?

11.They never eat carrots.

12.They don’t like potatoes.

13.What are you doing now?

14.Can you see him? He is walking down the street.

Թեստ 1

  1. Քան՞ի տասնյակ կա 958թվի մեջ։

1) 5

2) 95

3) 9

4) 58

2. Ընտրիր այն պատասխանը որում XVI գրված թվանշաններով։

  1. 17
  2. 16
  3. ԺԶ
  4. ԺԷ

3. Որքանո՞վ է 531 և 163 թվերի մեծ 163-ից։

1)368

2) 163

3) 531

4) 205

4. Ընտրիր այն թվանշանը, որ տեղադրելու կստանաս անհավասարություն 6523 < 6*33

  1. 3

2)4

3)5

4)6

5. Ընտրիր այն թվանշանը, որ տեղադրելով աստղանիշի փոխարեն ստացված թվերը դասավորված լինեն նվազման կարգով 7*5, 765, *45

1)1

2)4

3)7

4)8

6 Ընտրիր այն պատասխանը,որն արտահայտում է 6տ 5ց 8կգ-ը կիլոգրամը:

1)658կգ

2) 685կգ

3) 6508կգ

4) 6805կգ

7 Ընտրիր այն պատասխանը որն արտահայտում է 3օր 19 ժ-ը ժամերով

1)22ժ

2)91ժ

3)199ժ

4)319ժ

8 որն կլինի ամենամեծ մնացորդը թիվը 7-ի բաժանելիս:

1)5

2)6

3)7

4)8

9 Աստղիկը իր մոտ եղած գումարի 1/3-ով գնեց գիրք վճարելով 1200 դրամ։ Որքան դրամ մնաց Աստղիկի մոտ։

1)800 դրամ

2) 1200դրամ

3) 3600դրամ

4) 2400դրամ

10. 4/5,3/3,6/7,2/3և7/6 կոտորակներից քանիսն են են կանոնավորի։

1)2

2)3

3)4

4)5

11. 55թիվը ներկայացրու հինգ իրար հավասար գումարելիների գումարի տեսքով։

55=11+11+11+11+11

12. 487 և 36 թվերի գումարը փոքրացրու 10 անգամ։ Կազմիր արտահայտություն և հաշվիր նրա արժեքը։

487×36:10=1753(2)

13 Հաշվիր 37x(912-7×56)+45000:(250×6) արտահայտության արժեքը։

250×6=1500

7×56=392

912-392=520

37×520=18074

45000:1500=30

18074+30=18104

37x(912-7×56)+45000:(250×6)=18104

14 Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության։

4,9,19․34,54,79

15 Աստղանշաների խոխարեն գրիր բաց թողած թվանշաներ պատասխանը գրիր բաժանարարը և քանորդը։

16 A քաղաքից միևնույն ուղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4ժ հետո որքան կլինի նրանց միջև եղած հեռավորությունը եթե առաջին ավտոմեքենան ժամում անցոնւոմ էր 73կմ, իսկ երկրորդը 87կմ։

Պատ.` 56

17 Ուղղանկյան երկարությունը 37 մմ է, որն 14 ով մեծ է լայնությամբ։ Գտիր ուղղանկյան պարագիծը։
Պատ.՝ 120

Տնային հանձնարարություն 04.05.21

608. Կատարիր գործողությունները:

ա) 3կգ 250գ +3կգ 750գ=7կգ

8 կգ 420գ+3 կգ 950գ=12կգ 370գ

բ) 8կգ 650գ+6կգ 350գ=15կգ

5կգ 870գ+7 կգ 430գ=13 կգ 300գ

609. Կատարիր գործողությունը:

ա) 14կգ 250գ-3կգ 750գ=11կգ 500գ

28ց 32կգ- 4ց 90կգ=24ց 942կգ

22տ 200կգ-640կգ=22տ 560կգ

բ) 18կմ 650մ-16կմ 350մ=2կմ 300մ

15մ 25սմ- 7մ 40սմ=8մ 85սմ

16դմ 7սմ-8սմ= 16դմ 9սմ

682.Կատարիր գործողությունը

ա) 34կմ 85մ+2կմ 35մ=36կմ 120մ

42դմ 7սմ+ 5դմ 8սմ=47 դմ 5սմ

բ) 12կգ 650գ+6կգ 450գ=19կգ 100գ

22տ 210կգ+2տ 880կգ= 25տ 90կգ

գ) 2օր 16ժ+ 3օր 9ժ=7օր 1ժ

12ժ 20ր+2ժ 40ր=15ժ