Թեստ 1

Գիրք

Պատ․՝ 3

Պատ․՝ 1

Պատ․՝ 4

Պատ․՝ 2

Պատ․՝ 3

Պատ․՝ 2

Պատ․՝ 2

Պատ․՝ 2

Պատ․՝ 2

Պատ․՝ 1

Պատ․՝ 1

Պատ․՝ 3

Պատ․՝ 3

Պատ.՝ 3

Պատ․՝ 2

Պատ.` 3

Պատ․՝ 2

Պատ․՝ 3

Պատ․՝ 4

Պատ․՝ 4

Թմկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

Անեծք — չարիք մաղթող

Դուշման  — թշնամի

Բաբան – հնում պարիսպներ քանդող մեքենա

Աննկուն – չկոտրվող

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Ես ամբողջությամբ համամիտ եմ արտահայտված գաղափաների հետ։ Մենք՝ մարդիկ, գալիս ու գնում են, իսկ աշխարը մեծ չափով մնում նոււյնը, բայց այն մարդիկ, որոնք անում են նշանակալից գործեր կապ չունի լավ թե վատ մնում են պատմության մեջ և մի քանի հազարամյակ հետո հնարավոր է խոսեն իրենց մասին, ինչպես օրինակ՝ մենք այժմ Սասունցի Դավթի կամ Նոյի մասին։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ Իշխան — հայրենասեր և քաջ հերոս է, ով պատրաստ է ամեն ինչ զոհել իր երկրի ազատության համար։ Նա ազնիվ և բարի է։ Սակայն իր չափից շատ է վստահում բոլորին։

Թմկա տիրուհի — առաջին հայացքից երևում է գեղեցիկ, հմայիչ և բարեսիրտ կին։ Իրականում նա խորամանկ է և մտածում է միայն սեփական շահերի մասին՝ պատրաստ լինելով դավաճանության։

Նադիր Շահ — ամբարտավան և դաժան տիրակալ է, ով ձգտում է միայն ուժի և իշխանության։ Նա անխղճորեն պատերազմում է Թաթուլի դեմ, բայց պարտություն է կրում։ Վերջում հասկանում է, որ սխալվել է՝ վստահելով Թմկա տիրուհուն։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Ինչքան էլ նրա արարքը լինի անարդարացիորեն ես կասեմ, որ նրա միակ ցանկությունն էր գահն ու իշխանությունը, և կյանքի որոշ հատվածներում քո նպատակներին հասնելու համար պետք է կատարես որոշ զոհաբերություն, ինչպես այս դեպքում Թմկա տիրուհին իր նպատակին հասնելու համար կարելի է ասել, որ զոհաբերեց ամուսնուն։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Ստեղծագործության մեջ իմ կարծիքով կային մի քանի գաղաափարներ, բայց դրանցից ամենակարևորը կարծում եմ այն միտքն էր, որը ասում էր, որ կյանքում ոչ ոքի չի կարելի վստահել կույրորեն ամբողջովին, ինչքան էլ այդ մարդը լինի քեզ հարազատ կամ բարեկամ։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

Իմ համար կարծում եմ ամենակարևոր նշանակություն ուներ սկզբի «նախերգանքը», որովհետև այդտեղ ասվում էր ստեղծագործության շատ կարևոր մտքերից մեկի մասին, որի հետ ես շատ համամիտ եմ։

Փետվարի 6-10

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 6․
Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները․
ա/ Տնտեսական իրավունքներ
բ/ Սոցիալական իրավունքներ
գ/ Մշակութային իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 118-131/
Նորմատիվային իրավական փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։

Սեփականության իրավունքը ունի երեք հիմնական իրավազորություն՝ տիրապետում, օգտագործում և տնօրինում։ Տիրապետումը նշանակում է, որ տվյալ գույքը օրինական կերպով պատկանում է մարդուն։ Օրինակ՝ եթե քաղաքացին ունի բնակարան, նա համարվում է դրա սեփականատերը։ Օգտագործումը նշանակում է, որ սեփականատերը կարող է օգտվել իր գույքից՝ օրինակ ապրել այդ բնակարանում կամ օգտագործել մեքենան։ Տնօրինումը նշանակում է, որ մարդը կարող է ազատ որոշել գույքի ճակատագիրը՝ այն վաճառել, նվիրել կամ վարձակալությամբ տալ։


2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։

Այսօր Հայաստանում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց տալիս է մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք ընտրելու հնարավորություն։ Քաղաքացին կարող է ընտրել իրեն հետաքրքրող ոլորտը և աշխատել այնտեղ, որտեղ ցանկանա։ Սակայն գործնականում շատ մարդիկ բախվում են խնդիրների՝ աշխատատեղերի պակասի, ցածր աշխատավարձերի և աշխատանքային փորձի պահանջների պատճառով։ Այդ պատճառով ոչ բոլորը կարողանում են իրականացնել իրենց իրավունքը և աշխատել իրենց ընտրած մասնագիտությամբ։


3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ /բլոգային աշխատանք/․

Եթե անչափահասները ընտանիքին օգնելու նպատակով սկսում են աշխատել ուսմանը զուգահեռ, գործատուները պարտավոր են պահպանել նրանց աշխատանքային իրավունքները։ Երեխաներին չի կարելի ծանրաբեռնել կամ ներգրավել վտանգավոր աշխատանքներում, ինչպես նաև չի կարելի խանգարել նրանց կրթությանը։ Սակայն իրական կյանքում հաճախ այդ կանոնները չեն պահպանվում։ Օրինակ՝ որոշ երեխաներ աշխատում են սրճարաններում կամ խանութներում երկար ժամեր, առանց պայմանագրի և փոքր վարձատրությամբ, ինչը խախտում է նրանց իրավունքները։

Դաս 8. (03.11-07.11)

§10. Հոսանքի ուժ։ Ամպերաչափ։ 

Առաջադրվող հարցեր՝

1. Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:

Հոսանքի քանակական բնութագիրը սահմանելը անրաժեշտ է նրա համար, որպեսզի կարողանանք հոսանքը չափել։

2. Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:

Երբ ազատ լիցքակիրները ուղղորդված են շարժվում, առաջանում է էլեկտրական հոսանք

3. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը: Հոսանքի ուժի ի՜նչ մասնային միավորներ գիտեք:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք: Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա):

5. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I⋅t

6. Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը` Կուլոնը:

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

7. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ: Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով: Ամպերաչափը մի սարք է, որը չափում է շղթայով հոսող էլեկտրական հոսանքի ուժը:

8. Ինչո՞վ է պայմանավորված ամպերաչափի սլաքի պտտման անկյունը:

Սլաքի անկյունը կախված է հոսանքի ուժի չափից, ավելի մեծ հոսանք ավելի մեծ մագնիսական ազդեցություն սլաքը ավելի շատ պտտվում է:

9. Ինչպե՞ս են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու՞:

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն: Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

10. Սպառիչների ո՞ր միացումն են անվանում հաջորդական: Ինչպե՞ս է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:

Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

11. Ո՞ր գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:

Հոսանքի աղբյուրը և հոսանքի սպառիչը միացված հաղորդալարերով կազմում են էլեկտրական շղթա: Էլեկտրական շղթաները ներկայացնող գծագրերը կոչվում են էլեկտրական սխեմաներ:

12. Ուշադիր նայելով 27-րդ ա նկարին՝ կնկատեք, որ ամպերաչափն ունի հավասարաչափ սանդղակ, այսինքն՝ սանդղակի բաժանման արժեքներն իրար հավասար են:Ինչու՞:

Երկրաչափություն դասարանական 02.02.26

  1. Եռանկյան կողմերը 6 սմ և 8 սմ են, իսկ նրանց միջև ընկած անկյունը՝ 60։
    Գտնել երրորդ կողմը։

c2=36+64-96*1/2

36+64-48=52

c=√52

  1. Եռանկյան անկյունները 3060 են, իսկ նրանց դիմացի կողմերից մեկը՝ 10 սմ։
    Գտնել մյուս կողմը։

sin30/10=sin60/x

0,5/10=(√3/2)/x

x=(10*(√3/2))/0,5=10√3

  1. Ստուգել՝ արդյոք գոյություն ունի եռանկյուն, որի կողմերն են 5 սմ, 12 սմ և 13 սմ։

այո

  1. Եռանկյան երկու կողմերն են 7 սմ և 9 սմ, իսկ նրանց միջև ընկած անկյունը՝ 120։
    Գտնել երրորդ կողմը։

C2=49+81-2ab * cos120 = 130 – 126 * -0,5=193

C=√193

  1. Եռանկյան կողմերը 5 սմ, 6 սմ և 7 սմ են։
    Գտնել ամենամեծ անկյունը։

49=25+36-60 * cosa

60cosA=25+36-49

cosA=0,2

  1. Եռանկյան կողմերից մեկը 10 սմ է, իսկ նրան կից անկյունները՝ 45 և 60։
    Գտնել մյուս երկու կողմերը։
  1. Եռանկյան կողմերն են a=8b=6c=10։
    Պարզել եռանկյան տեսակը (սուրանկյուն, ուղղանկյուն կամ բութանկյուն)։
  2. Եռանկյան մեջ a:b=3:4, իսկ AB=30։
    Գտնել A և B։
  3. Եռանկյան երկու կողմերն են 5 սմ և 7 սմ։
    Գտնել նրանց միջև ընկած անկյունը, եթե երրորդ կողմը 9 սմ է։

Հանրհաշիվ դասարանական 02.02.26

Դասարանական առաջադրանքներ՝ 259-ա,գ,ե,է; 260-ա,գ,ե; 261-ա,գ,ե; 263-ա,գ;264-ա,գ,ե,է

ա) 3x7-x2+6x

գ) 8x2-7

ե) 7y2-y

է) 2x4+4,5x

ա) -5x3+3x2+2

ազատ անդամ – 2

ավագ անդամ – (-5x3)

կարգը 3

գ) 9x5+17x-2,(3)x2

ազատ անդամ – 0

ավագ անդամ – 9x5

կարգը 5

ե) x4+6x2-25

ազատ անդամ – (-25)

ավագ անդամ – x4

կարգ-4

ա) x3+3x2-8x+8

կարգ-3

գ) 15x-13x3

կարգ-3

ե) x7-x-23

կարգ-7

ա) x2+4x+17

4x2-x+17

17x2+x-4

գ) x2-√3x

ա) 2x3-x2

գ) 60x6+6x2+6x

ե) -30x7-10x2

է) 0,7x4-2,1x2

Դաս 16(02․02-06․02)

Օրգանիզմների սեռական բազմացումը։Էջ 47-48։

1․Ի՞նչ է սեռական բազմացումը և ինչո՞ւ է այն կարևոր թե՛ բույսերի, թե՛ կենդանիների համար։

Սեռական բազմացումը այն է, երբ արական և իգական բջիջները միանում են և ստեղծում նոր օրգանիզմ։ Այն կարևոր է, որովհետև դրա շնորհիվ բույսերն ու կենդանիները ունենում են առողջ և տարբեր սերունդներ։

2․Որո՞նք են սեռական բազմացման հիմնական տարբերությունները բույսերի և կենդանիների մոտ։

Կենդանիների մոտ բեղմնավորումը տեղի է ունենում արական և իգական սեռական օրգաններում։
Բույսերի մոտ սեռական բազմացումը կատարվում է ծաղկի միջոցով, և ծածկասերմ բույսերի մոտ տեղի է ունենում կրկնակի բեղմնավորում, ինչը կենդանիների մոտ չկա։

3․Ի՞նչ դեր ունեն ծաղկի մասերը (փոշեհատիկ, սերմնաբուն) բույսերի սեռական բազմացման ընթացքում։

Փոշեհատիկը պարունակում է արական սեռական բջիջները, որոնք տեղափոխվում են սերմնաբուն։
Սերմնաբնում գտնվում է ձվաբջիջը, որտեղ տեղի է ունենում բեղմնավորումը և ձևավորվում է սերմը։

4․Ինչո՞ւ է սեռական բազմացումը ապահովում սերունդների բազմազանություն, ի տարբերություն անսեռ բազմացման։

Սեռական բազմացման ժամանակ սերունդը ստանում է գենետիկական նյութ երկու ծնողներից, ինչի պատճառով առաջանում են տարբեր հատկանիշներ։
Անսեռ բազմացման դեպքում սերունդը նման է ծնողին, և բազմազանություն գրեթե չի առաջանում։

Քերականական առաջադրանք 30.01.25

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ոււսի մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ֊նը-վել, ըն֊կըճ֊վել, հըր֊ճը֊վել, փըր ֊ կը֊վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

թունոտ֊թույն, քնքշանք֊քնքուշ, ձնհալ֊ձյուն, ցուցարար֊ցույց, կուտակում֊կույտ, հունարեն֊հույն

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Շան կերը տուր։

Կեր բրդուճդ։

Մարտի կեսերին գնում ենք Եթովպիա։

Մարտում զոհվեց Գաբրիելը։

Տղա՛ս, արի՛ տուն, արդեն ուշ է։

Շատ արի տղա էր նա։

6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

գունեղ, զորեղ,թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շքեղ,գունեղ, զորեղ,թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շքեղ

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝Վահանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,

Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը․ նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր․ ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա՝ բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ․ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ՝ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

ԲԱԴԳ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

Բանն այն էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանանալուց, փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրին մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտի վրա նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Քերականական առաջադրանք 26.01.26

  1. Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց․

―Լա՝վ լսեցեք, ո՝վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհէկ, չէի, անէ/։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, ոսկեզօծ, սիգաճեմ, որդեսեր

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

նապալեզու, ներուժ, թերուս, համահունչ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անվամբ կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել