Նաիրի Զարյան ․ Հայրենի տուն 

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.  
Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 
 Մանկության երկինքն էր բացվել վրաս,
  Եվ արշալույսներ կային իմ հոգում։ 
 Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
  Մայրենի լեզվով խոսում էր առուն,
  Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
  Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 
 Երդիկից կաթած շողն արեգական 
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
  Արևն էր նայում աչքով մայրական, 
 Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… 

1. Ինչո՞ւ է հայրենի տունը կապվում մանկության հիշողության հետ։ 

Հայրենի տուն ասելով կարծում եմ, որ նկատի է ունեցել մանկության տուն՝ որտեղ ապրել է մանուկ հասակում։

2. Ի՞նչ հիմնական գաղափար կամ ուղերձ է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը փոխանցում է, որ կյանքդ ինչքան էլ հաջողված լինի մեկ է քո մանկության տունը և մանկության հուշերը քո համար կլինեն անմոռանալի։

Հայերեն

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:

Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար…

Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:

Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

1. Քո կարծիքով ո՞ւմ է դիմում բանաստեղծը։ 

2. Ո՞ր հարցն է կրկնվում, ի՞նչ նպատակով։ 

3. Առանձնացրո՛ւ արտաքինի նկարագրությունները։ Ի՞նչ զուգորդումներ է անում հեղինակը։ 

4.  Ինչո՞ւ է կարևոր խոսել և սովորել մայրենի լեզուն։  Ի՞նչ դեր ունի մայրենի լեզուն ազգային ինքնության պահպանման գործընթացում։ 

5. Ժամանակակից աշխարհում պահպանված և ապահո՞վ է քո մայրենի լեզուն կամ ի՞նչ վտանգների առջև է կանգնած։ Երիտասարդները, այլ մարդիկ խոսո՞ւմ և գրո՞ւմ են մայրենի լեզվով , ի՞նչ խնդիրներ ես նկատում։ 

Քերականական առաջադրանք 16.03.26

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։ Տերը նրան ոչ միայն ներս է հրավիրում, այլև ապուր է առաջարկում, բայց հենց գեղջուկը ձեռքն է առնում  գդալը, տեսնում է, որ մի փոքրիկ օձ է լողում ափսեի մեջ։ Տիրոջը չվիրավորելու համար համենայն դեպս ուտում է ապուրը, իսկ մի քանի օր անց ծանր հիվանդանում է և ստիպված է լինում նորից գնալ տիրոջ տուն։ 

Տերը նորից նրան ներս է կանչում, ամենափոքր գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։ Այս անգամ որոշում է չլռել և բարձրաձայն դժգոհում է, որ հենց օձի պատճառով է հիվանդացել նախորդ անգամ։ Տերը ծիծաղում է ու մատը տնկում առաստաղին, որից մի մեծ աղեղ էր կախված։

-Դու գավաթում ոչ թե օձ ես տեսնում, այլ աղեղի արտացոլումը,- ասում է նա,- ոչ մի օձ էլ չկա։ 

Գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։ Այդպես էլ առանց դեղը խմելու դուրս է գալիս կալվածատիրոջ տնից ու հաջորդ օրը կատարելապես առողջանում։ 

Մեր կամ շրջապատի վերաբերյալ սահմանափակ հայացքներն ու համոզմունքներն ընդունելով՝ մենք կուլ ենք տալիս երևակայական օձը։ Եվ այն միշտ իրական է, մինչև չհամոզվենք հակառակում։ 

1. Գեղջուկին բնութագրելիս հեղինակը ո՞ր բառն է օգտագործել։ 

հիմար

2. Գրի՛ր գավաթ բառի հոմանիշը։ 

բաժակ

3. Դո՛ւրս գրիր մեկ անորոշ դերանուն։ 

մի քանի

4. Տերը նորից նրան ներս է կանչում, փոքրիկ գավաթով դեղ պատրաստում, ապա տալիս գեղջուկին, ու հենց որ գեղջուկն ուզում է կում անել, նորից մի փոքրիկ օձ է տեսնում գավաթի մեջ։

Քանի՞ պարզ նախադասությունից է կազմված։ 

5

5. Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով։  Ի՞նչ պաշտոն է ունի Շառլ Ազնավուրով բառը։ 

միջոցի անուղղակի խնդիր

6.  Դո՛ւրս գրիր բարդ բառ։ 

բարձրաձայն

7.Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Մի հին ավանդություն կա հիմար գեղջուկի մասին, որին ուղարկում են կալվածատիրոջ տուն։

հին- որոշիչ

գեղջուկի մասին- միջոցի անուղղակի խնդիր

որին- ենթակա

ուղարկում են -ստորոգյալ

8. Դո՛ւրս գրիր կապ։ 

մասին

9. Ինչո՞ւ գեղջուկը կերավ ապուրը։ 

Գեղջուկը կերավ ապուրը, որպեսզի տան տիրոջը չնեղացնի։

10. Տեքստի ո՞ր բառը կարող է նշանակել հայացք /ոչ ուղիղ իմաստով/ ։ 

համոզմունք

11. Դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը։ 

արտացոլման

12. Դո՛ւրս գրիր բացահայտիչ։ 

այնտեղ՝ գավաթի ներսում

13. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։ 

նորից նայել

14. Դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը։ 

ամենափոքր

15. Դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը։ 

ոչ թե այլ

16.   Հիմար գեղջուկը նորից նայում է գավաթի մեջ․ իհարկե, այնտեղ՝ գավաթի ներսում,  ոչ մի օձ էլ չկար, սովորական արտացոլանք էր։

Դո՛ւրս գրիր որոշիչը։ 

հիմար

Մարտի 10-15, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ/էջ 81/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Երկրորդ աշխարհամարտ — 1939 թ. սեպտեմբերի 1–1945 թ. սեպտեմբերի 2–ը
տեղի ունեցած համաշխարհային պատերազմ։ Իր ավերածություններով և
մարդկային զոհերի թվով այն մի քանի անգամ գերազանցեց Առաջին աշխարհամարտին:
«Տարօրինակ պատերազմ» — Երկրորդ աշխարհամարտի Արևմտյան ճակատում 1939 թ. սեպտեմբերի 3–ից մինչև 1940 թ. մայիսի 10–ը տիրող իրավիճակի բնութագիրը: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պատերազմ հայտարարելով Գերմանիային, ռազմական գործողություններ չէին մղում նրա դեմ, թեև
ունեին թվային գերակշռություն:
Խորհրդա–ֆիննական պատերազմ — ԽՍՀՄ–ի պատերազմը Ֆինլանդիայի
դեմ. ընթացել է 1939 թ. նոյեմբերի 30 — 1940 թ. մարտի 12–ը։
Հայրենական մեծ պատերազմ — Ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների դեմ ԽՍՀՄ պատերազմը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
Սկսվել է 1941 թ. հունիսի 22–ին, ավարտվել՝ 1945 թ. մայիսի 9–ին։
Պաշտպանության պետական կոմիտե — ԽՍՀՄ–ում 1941 թ. հունիսի 30–ին
ստեղծված ղեկավար մարմին, որը գլխավորում էր Ստալինը։
Հակահիտլերյան միություն — ԱՄՆ–ի, ԽՍՀՄ–ի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1942 թ. հունվարի 1–ին ստեղծված խմբավորում։
Անվերապահ անձնատվություն — Պատերազմում լիակատար պարտություն
կրած կողմի զինված ուժերի ռազմական դիմադրության դադարեցում։
Անվերապահ անձնատվությունը կնքվում է հաղթող կողմի թելադրած
պայմաններով։ Պարտվածի ռազմական տեխնիկան, ունեցվածքը, ամրությունները, հենակայանները անցնում են հակառակորդի ձեռքը, իսկ զինվորական անձնակազմը հանձնվում է որպես ռազմագերի։
Ուինսթոն Չերչիլ — Անգլիացի նշանավոր քաղաքական գործիչ (1874–1965 թթ.),
եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ 1940–1945 և 1951–1955 թվականներին։
Շառլ դը Գոլ — Ֆրանսիացի ականավոր քաղաքական գործիչ, գեներալ (1890–
1970 թթ.), գլխավորել է Ֆրանսիայի հակաֆաշիստական պայքարը Երկրորդ
աշխարհամարտի ժամանակ, եղել է Ֆրանսիայի նախագահ 1959–1969
թվականներին։
Հիրոսիմա, Նագասակի — Ճապոնական քաղաքներ, որոնց վրա ԱՄՆ–ն նետեց
ատոմային ռումբեր։
Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի համաժողովներ — Մեծ եռյակի կազմակերպած բարձր մակարդակի երեք հանդիպումները Երկրորդ աշխարհամարտի ընթացքում։
Գեորգի Ժուկով, Կոնստանտին Ռոկոսովսկի, Հովհաննես Բաղրամյան, Ալեքսանդր Վասիլևսկի — Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աչքի ընկած
խորհրդային ականավոր զորահրամանատարներ

1.* Վերհիշե՛ք Առաջին աշխարհամարտի պատճառները։ Համեմատե՛ք Երկրորդ աշխարհամարտի պատճառների հետ և ցո՛ւյց տվեք նմանություններն
ու տարբերությունները՝ օգտագործելով «Վեննի դիագրամ» վարժությունը։

2.* Քո կարծիքով հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը. հիմնավորի՛ր
պատասխանդ։

Իմ կարծիքով ոչ, քանի որ ամեն երկիր ուներ իր նպատակները և ամեն ինչի պատրաստ էին դրանց հասնելու համար։

3․Ե՞րբ և ո՞ր իրա դար ձու թյամբ սկսվեց Երկ րորդ
աշ խար հա մար տը։

1939 թվականին սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որից հետո Լեհաստանի դաշնակիցները հարձակվեցին Գերմանիայի վրա։

4. Բացատրե՛ք «տարօրինակ պատերազմ»
հասկացությունը։


5.* Ձեր կարծիքով ինչո՞ւ Ֆրանսիան չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական զորքերին։

Քանի որ Գերմանիան շատ ավելի ուժեղ և հարուստ էր քան ֆրանսիան։
6. Տարածքային ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ
ԽՍՀՄ–ն։ Թվարկե՛ք դրանք և ցո՛ւյց տվեք քարտեզի վրա։

Նա գրավեց չորս երկրներ՝ Լիտվան, Լատվիայում, Էստոնիան և Ռումինիայի մի մասը, որից ձևավորվեց Մոլդովական ԽՍՀ-ն։