Հանրահաշիվ դասարանական 13.04.26

Դասարանական առաջադրանքներ՝ 426-ա,գ,ե; 427-ա,գ;428-ա,գ,ե; 429; 433; 437

ա) 5

գ) 8

ե) 0

ա) մոդ-5

լայնք-7

գ) մոդ-7

լայնք-9

ա) 0, 1, 1, 2, 3, 3, 5

2

գ) -9, -6, 0, 3, 3, 7, 8, 12, 15, 19

5

ե) -4, -4, -2, -1, 0, 4, 9, 12

-0,5

ոչ

Ամբողջը 80
Մաթեմատիկա48
Ֆիզիկա36
Քիմիա16
Աշխարհագրություն16
Կենսաբանություն20

1 տարի հետո 65(8)+68(9)+72(10)

2 տարի հետո 66(8)+65(9)+68(10)

3 տարի հետո 70(8)+66(9)+65(10)

10-րդ դասարան 205

9-րդ դասարան 199

8-րդ դասարան 141



Քերականական առաջադրանք 30,03,26

1. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/ 

Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/

Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/ 

Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։ 

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։ 

Հուշարձան֊կոթող, հայ֊ռուսական, փոքր֊ինչ, մուգ կանաչ, չորսից հինգ, իննսունամյա, մանր֊մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժզննում։ 

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։ 

նորաոճ(ո), անձրևորդ(օ), անորակ(օ), փղոսկր(օ)։ 

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Ծաղկաշղթա, կենդանական, հոգյակ, գլխավոր, փախստական, գունավոր, սառցահատ, մատենադարան, գերություն, մանրախնդիր։ 

ծաղիկ֊ծաղկ, ի սղվել է

կենդանի֊կենդան ի սվել է

հոգյակ֊հոգի, ի ը

գլխավոր֊գլուխ, ու ը

փախստական֊փախուստ, ու ը

գունավոր֊գույն, ույ դարձել է ու

սառույց֊սառց, ույ սղվել է

մատենադարան֊մատյան, յա֊ե

գերություն֊գերի, ի սղվել է

մանրախնդիր․ ը֊ն սղվել է

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։ 

Ժե,  իա, մլ, ժթ

15, 21, 230, 19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։ 

Առակագրությունն ունեցել է բանահյուսական ծագում։

Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։

Դավիթը չի կոտորում  Մսրա Մելիքի զորքին։ 

Տարբեր գլուխներում առաջ է քաշվում մեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։ 

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։ 

Վեցերորդ, մեկ երրորդ, հազարական, քսաներեք, ութական, վեց-վեց։

դասական, կոտորակային, բաշխական, քանակական, բաշխական, բաշխական

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։ 

Խորշակ, ահ, մեգ, խրթին, արտևանունք։ 

խորշակ֊քամի

ահ֊վախ, սարսափ

մեգ֊մառախուղ

խրթին֊բարդ

արտևանունք֊թարթիչ

9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։ 

Արամը չէր համարձակվում հարձակվել թշնամու վրա, բայց միևնույն ժամանակ շատ քաջ ձևով բանավեճի մեջ էր մտնում։

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք, 

Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի, 

Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք, 

Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։ 

11. Նշի՛ր համեմատությունները։ 

Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։ 

Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։

Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Հուր ու բոց էր թափվում Վանի՝ հրդեհից խուճապահար բնակիչների գլխին։

Քաղաքը հրդեհի էին մատնել Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու՝ Պարսկաստանից բերած զորագնդերը։ 

Ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։ 

Այս մտքով ոգևորվելով՝ Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։ 

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։

2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։ 

3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։

4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Ներկաների մի մասը խիստ զարմացած էին։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ, կռվի ել նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ, քո զենքով ու հավատով օգնի՛ր մեզ։ 

 հավատ, կռվի ելնել, ես, դատել 

Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝ ներկայացրո՛ւ Տիգրան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի՝ համապատասխան հատվածներով հիմնավորելով պատասխանդ։

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Մովսես Խորենացի «Տիգրան և Աժդահակ»

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, և մտածում, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում․․․․Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին․․․․

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
 Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց․․․․Ծննդաբերության ցավերով էր բռնված։

․․․․Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։․․․․Ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել ․․․․ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։․․․․Կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

  1. Հայոց պատմություն։ Դասագիրք 8-րդ դասարանի համար /Ա. Մելքոնյան, Ա. Սիմոնյան, Ա. Նազարյան, Հ. Մուրադյան. — Եր.։ «Զանգակ» հրատ., 2018.—192 էջ:
  2. Հայոց պատմություն։ Նոր շրջան 8 /Վ. Բարխուդարյան, Պ. Չոբանյան, Ա. Խառատյան, է. Կոստանդյան, Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա. Յակոբեան. – Եր.։ «ՄԱՆՄԱՐ», 2018. — 192 էջ:

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան I Երվանդյանը (Ք. ա. մոտ 570-525 թթ.)։ Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի, և աչքի էր ընկնում իր իմաստնությամբ ու տաղանդով:

Պարսից արքա Կյուրոս Մեծը ձգտում էր խորտակելու Մարական թագավորությունը: Մարաստանի դեմ ապստամբությունը գլխավորում էր Կյուրոս Մեծը: Հայոց արքան դաշնակցում է Կյուրոսի հետ: Տիգրան Երվանդյանն աջակցեց Կյուրոս Մեծին, և նրանք տապալեցին Մարաստանի տերությունը: Ըստ հայկական ավանդության՝ հենց Հայոց արքա Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին:

Ք. ա. 550 թ. Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան։

Տիգրան Երվանդյանի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ, որը պահպանվեց մինչև Ք. ա. 522 թվականը:

Պատմահայր Մովես Խորենացին այսպես է ընդհանրացնում Տիգրան I Երվանդյանի գահակալությունը. «Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ։ Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությանը տապալելու… Եվ մեր բնակության սահմաններն ընդարձակելով՝ հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի՝ թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը»։

Հայոց թագավորությունը, լինելով Կյուրոս Մեծի դաշնակիցը, գործնականում շարունակում էր մնալ անկախ պետություն և իր արտոնյալ տեղն ուներ Աքեմենյան տերության մեջ:


Տարբեր ժամանակաշրջաններում բոլորը կարևորել են այն կառավարիչներին, որոնք կարողացել են հզորացնել իրենց երկիրը, եղել են լավ դիվանագետ և ընդլայնել երկրի տարածքը։ Այդպիսի կառավարիչ էր Տիգրան I Երվանդյանը, որի մասին գրել են ոչ միայն պատմության գրքերում, այլ նաև գրել է Մովսես Խորենացին։

Տիգրան I Երվանդյանը եղել է լավ կառավարիչ, քանի որ նա եղել է հզոր դիվանագետ և լավ քաղաքագետ։

Պատմական հատվածում ասվում է Տիգրանի ուժի, տաղանդի և խելքի մասին։ Նա այնքան լավ կառավարիչ է եղել, որ նրա մասին շատերն են գրել՝ Մովսես Խորենացին, օտարերկրյա պատմիչներ և այլն։ Նա լավ դիվանագետ էր, քանի որ ուներ լավ հարաբերություններ հարևանների հետ, բայց միառժամանակ կարող էր առանձնացնել վտանգավորներին, ինչից, նա աշակցեց Կյուրոս մեծին գրավել Մարականը, և նույնիսկ նա սպանեց Աժդահակին, ինչով նրա անունը բարձրացավ։ Նրա օրոք, տերության սահմանները մեծանում էին։

Այսպիսով, հասկանում ենք, որ Տիգրան 1 Երվանդականը եղել է լավ դիվանագետ, քաղաքագետ և ուղղակի լավ կառավարիչ, քանի որ ընդլայնել է Հայաստանի տարածքները, ունեցել է լավ հարաբերություններ ուրիշներ, և ունեցել է բարձր հեղինակություն։