Թագավոր Միդաս-թարգմանություն

Հին Հունաստանում մի թագավոր էր ապրում, անունը՝ Միդաս։ Նա շատ էր սիրում իր աղջկան բայց շատ էր հետաքրքրված ոսկով։ Թագավոր Միդասը աշխարհում բոլորից շատ ուներ ոսկի, սակայն ավելին էր ուսում։ Թագավորի աղջկա անունը ոսկիկե էր։ Նա սովորական մի աղջնակ էր, որը ատում էր իր հոր ոսկու հանդեպ հետաքրքրությունը և հույս ուներ, որ հայրը իր հետ մի քիչ ավելի շատ ժամանակ կանցկացնի։ Մի ուշ երեկո թագավորը որոշեց պտտվել իր վարդերի այգով։ Հանկարծ նա ոտքը հարվածեց ինչ-որ մի բանի և ընկավ գրեթե իր դեմքի վրա։ Նա նայեց գետնին և տեսավ մի շատ տարօրինակ տեսք ունեցող արարած։

-Ով ե՞ս դու․ ասաց թագավորը․

-Ես փայտե արարած եմ և անունս էլ Բրիան է․ Ի միջի այլոց ինչու՞ ես գետնին․

Թագավորը մի ակնթարթ նայեց արարածին և տեսավ մի մարդ երկար շալվարով և երկար մորուքով։

-Քո տեսքը այդքան էլ լավ չի․ Ասաց թագավորը

-Ես կորած, հոգնած և շատ սոված եմ։ Ասաց Բրիանը

Այդ պահին Բրիանը ուշաթափվեց։

Միդաս թագավորը շատ բարի էր և նա վերցրեց Բրիանին և շալակեց նրան դեպի պալատը։ Պալատականները կերակրեցին նրան և պարկեցրին մահճակալին։ Բրիանը մյուս առավոտ արթնացավ և մի փոքրիկ աղջիկ նրան էր նայում, դա Ոսկիկեն էր։

―Իմ հայրիկը ասաց որ նա քեզ գտել է վարդերի այգում անցած գիշեր, ինչպե՞ս ես լավ քնե՞ցիր։

Բրիանը հորանջեց և ասսց

―Ախ՜ եթե քո հայրը ինձ չփրկեր երեկ ես ամենայն հավանականությամբ էլ ողջ չէի լինի։ Նա շատ բարի մարդ է։

―Ճիշտն ասած այո, նա շատ լավ հայր է բայց նա ունի մի շատ մեծ սեր դեպի ոսկի և ես շատ կցանկանայի որ նա իմ հետ ավելի շատ ժամանակ անցկացներ քան առաջ:

Բրիանը շշնջաց նրա ականջին և նա հիացված էր։

Նրանք երկուսով իջան ներքև, ոռտեղ թագավորը նախաճաշում էր։

―Օ բարև Բրիան, ես պետք է ասեմ, որ տեսքդ ավելի լավ է քան անցած գիշեր։ Նախաճա՞շ․ ասաց թագավորը

―Այո, շնորհակալություն, Ես շատ քաղցած եմ․ Պատասխանեց Բրիանը․

―Չգիտեմ ինչ են քո նմանները ուտում բայց կարող ե՞մ մի քիչ ցորեն առաջարկել․ հարցրեց թագավորը

―Տոստը նորմալ է․ Ասաց Բրիանը․ դու շատ բարի ես եղել իմ հանդեպ և ես ունեմ մի կախարդական նվեր քո հանդեպ, որը կարող եմ քեզ տալ հատուկ պայմաններում։

―Օ ինչ է այն․ հետաքրքրված հարցրեց թագավորը։

―Մի ցանկություն, կա ինչ-որ մի բան, որ հատուկ կուզե՞իր, Մի գու՞ցե ամեն-ինչ դիպչելուց դրանք ոսկուց դառնար․

― Այո, իհարկե ես կունենայի ինչքան ուզենայի այդքան ոսկի

―Դու վստահ ե՞ս․ հարցրեց Բրիանը

Թագավորը գլխով հաստատական նշան արեց։

Գաղտնագողի Բրիանը Ոսկիկեին աչքով տվեց։

―Քո ցանկությունը հիմա կատարված է, լավ կլինի ես գնամ տուն արդեն․ ասաց Բրիանը

―Բարի ճանապարհ․ասաց թագավորը.

Թագավորը բավականին ուրախ լինելու պատճառով նա գնաց իր վարդերի այգի, որ աղջկա համար մի վարդ քաղի։ Քաղեց մեկը և այն դառավ ոսկուց, քաղեց երկրորդը և նույն բանը պատահեց և այդպես մի ամբողջ զամբյուղ ոսկուց պատրաստված վարդեր կար նրա ձեռքում։

Նա գնաց պալատ և դրեց բոլոր ոսկիները ծազկամանի մեջ սակայն այն նույնպես դառավ ոսկուց։ Արդեն ոսկիներից հոգնած նա մի աթոռ քաշեց սեղանի տակից որ նստի և աթոռը նույնպես ոսկուց դարձավ։ Թարմանալու համար նա մի բաժակ թեյ խնդրեց և հենց բերեցին այն նա ուզեց վերցնի բայց բաժակը դառավ պինդ ոսկի։

―Արդար չէ ես սովամահ կլինեմ եթե իմ ուտելիքը և ըմպելիքները դառնան ոսկուց

Հանկարծ Ոսկիկեն հայտնվեց մի տեղից ու վազեց, որ գրկի հայրիկին։ Ու թագավորը մի ակնթարթ հետո տեսավ, որ նրա շատ սիրելի աղջնակի փոխարեն ոսկյա արձան է ստեղծվել։ Թագավորի աչքերից սկսեց արցունքներ թափվել երբ նա իր աղջկա փոխարեն ոսկյա արձան էր տեսնում։ Նա ժղայնությամբ լցված ասաց իր սպասավորներին, որ հասնեն Բրիանին և հետ բերեն նրան։ Սպասավորներից մի քանիսը սկսեցին վազել հետևից և շունչները հետ բերել փորձելով նրա ձեռքերից բռնած մի քանի րոպե հետո վերադարձան։ Թագավորը ընկավ ծնկերի վրա և սկսեց խնդրել Բրիանին, որ ցանկությունը հանի վրայից։ Բրիանը շատ հանգիստ ձայնով կատարեց այն։ Թագավորը բացատրեց Բրիանին, որ նա հասկացավ թե ինչ հիմար և նյութապաշտ հայր է եղել իր աղջկա համար և համբուրելով Բրիանի ճակատը շնորհակալություն հայտնեց նրանից իրեն դաս տալու համար։ Թագավորը աղջկան գրկեց և իրար հետ վազեցին ճաշասենյակ և տեսան, որ ծաղկամանը և վարդերը նույնպես հետ են եկել իրենց նախկին վիճակին։

―Եվս մեկ անգամ շնորհակալություն Բրիան, քո շնորհիվ մի կարևոր բան սովորեցի ես այսօր․ ասաց թագավորը։

Սպասավորներին թագավորը ասաց, որ իր ոսկերիչին կանչեն իր մոտ։

―Ամբողջ թագավորությանս ոսկին վերցրու և այն հավասարապես բաժանիր մարդկանց մեջ, որպեսզի իմ թագավորությունում ոչ ոք չունենա փողի խնդիր։ հրամայեց թագավորը

―Պարոն այդ դեպքում էլ ինձ աշխատանքի պահելու մեջ կարիք կա՞․ հետաքրքրված հարցրեց ոսկերիչը

―Ճիշտ ես իմ ընկեր, բայց այգեպանը շատ է ծերացել և շուտով անցնելու է թոշակի իրեն արժանի հանգիստը վայելելու և մինչև նրա հեռանալը դու նրա մոտ կսովորես բոլորը մանրուքները և հետագայում կդառնաս իմ այգեպանը․ ուրախ ասաց թագավորը։

Վերջ

Աղբյուրը