Քերականական առաջադրանք

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: Հաստկացուցիչ

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ

9. Ե՞րբ բոլորը լռեցին։

Երբ լույսը ճեղքում է խավարն ու բոլորը լռում են։ 

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

վիշտ-վշտով

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

լացուկոծ

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

հրամանով

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.

Անհրաժեշտ հղումներ՝

Բարությունը և մարդասիրությունը Սարոյանի ստեղծագործություններում։ 

Բարությունը և մարդասիրությունը շատ լավ է արտահայտվում Սարոյանի ստեղծագործություններում։ Սարոյանը իր ստեղծագործություններում փորձում է բարությունը և մարդասիրությւոնը որպես լավ բան ներկայացնել և փորձում է իր ընթերցողներին բարիացնել և լավացնել։ Սարոյանի ստեղծագործություններում օրինակ բերելով կերպարների վրա փորձում է ցույց տալ, որ բարին է միշտ ճիշտ։ Սարոյանը միշտ ներկայացնում է, որ մարդասիրություն անելով այն միշտ հետ կգա քեզ մոտ ինչպես իր հեքիաթների և ստեղծագործությունների կերպարների մոտ։ Եզրակացնելով այս ամենը ես կասեմ, որ ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների նա միշտ ներկայացնում է իր կերպարների բարությունը և մարդասիրության արդյունքները և փորձում է իր ընթերցողներին հասկացնել, որ դա է ճիշտը և լավը։

Քերականական առաջադրանք 28,09,25

Բառագիտություն, բառակազմություն

  1. Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Վայրկյան-վայրաշարժ, տուն-տնական, ընտանիք-ընտանեկան, պատանի-պատանեկան , ընկերություն-ընկերական, կողմնակից-կողմնական։ 

  1.  Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Այլադավան-դավանանք, գուրգուրել-գուրգուրանք, սիգապանծ-սիգանք, փրկագին-փականք, արհամարհել-արհամարանք, երազել-երազանք, փակուղի-փակղանք-փականք, պերճուհի-պեչճանք, հերյուրել-հերյուրանք, անպաճույճ-պաճուճանք, պճնամոլ-պճնանք, առատահոս-հոսանք, տառապել-տառապանք։ 

  1. Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։

Առատաձեռն-բերքառատ

Վիճակագրություն-վիճակագիր

Վազանց-ավազ

Հաշվենկատ-հաշվել

Խուսանավել-խուսագիր 

Մահագույժ-մահավճիռ

  1. Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։

Սիրտը փակելը-նեղանալ

 աստծո գառ-անմեղ

ականջ տանել-լսել

քամուն տալ-կործանել

զարմանքը շարժել-ապշեցնել

արյունը պղտորել-բարկացնել

թևաթափ լինել-հուսալքվել

շարքից դուրս գալ-առանձնանալ

աշխարհով մեկ լինել-ուրախանալ

աչքը լիանալ-բավարարվել

կյանքի կոչել-իրականացնել

առյուծ կտրել-խիզախել

 5.      Բառակապակցությունները դարձրո՛ւ  բարդ բառեր։

Գեղեցիկ կազմվածք ունեցող-գեղեցկակազմ

Վրեժ առնող-վրիժառու

Աչքի թարթելը-աչքաթարթ

Միտքը բերել-մտաբերում

Սովից լլկված-սովալլուկ

Հոգնելուց տանջված -հոգնատանջ 

  1.     Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։

Թախանձանք-թախանձագին, կարոտաբաղձ-կարոտագին, լալ-լալագին, հիվանդանոց-հիվանդագին, ցավակից-ցավագին, սիրտ-սրտագին։ 

  1. Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։

Լայնախոհ հարմար

Դողէրոցք սատար

Պատշաճ շրջահայաց

Նեցուկ  այգաբաց

Կայսր տենդ

Արշալույս արքա 

Լայնախոհ-շրջահայաց, Դողէրոցք-տենդ, պատշաճ-հարմար, նեցուկ-սատար, կայսր-արքա, արշալույս-այգաբաց:

  1.    Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Այբ   դիտել

Շուք գիր

Ակն փեղկ

Անդորր   գրգիռ

Երկու             բեն

Ջիղ   մուտք 

Այբ+բեն-այբուբեն, շուք+մուտք-շքամուտք, ակն+դիտել-ակնդետ, անդորր+գիր-անորրագիր, երկու+փեղկ-երկփեղկ, ջիղ+գրգիռ-ջղագրգիռ:

  1.      Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։

Չ                   պատկերասարահ

Արտ                        արևելագետ

Տ                 բեմահարթակ

Ան          խնդրառություն

Գեր               ուսումնատենչ

Թեր                    երկնահաս 

պատկեր+արտ-արտպատկեր, արև+ան-անարև, հարթ+ան-անհարթ, խնդիր+անխնդիր, ուսում+ան-անուսում, հաս+ան-անհաս:

  1.  Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։

Կյանք սիրող-կյանքասեր

Կենսագրություն գրող-կենսագիր

Հայերին հալածող-հայահալած

Տանջանքից լլկված-

Ջրում սուզված-ջրասույզ

Տաղ ասող-տաղասաց

Մենակ-մենավոր

Կատարող-կատարիչ

Հոգին զմայլեցնող-հոգեզմայլ 

Մանկան միտք ունեցող-մանկամիտ

Հրեղեն աչքեր ունեցող-հրեաչք

Երկինք սլացող-երկնասլաց

Սիրով սնված-սիրասուն

  1.   Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։

Մրցակցություն, հակասություն, անմշակ, ծածկագրություն, շահադիտական, դատավարություն, անվերջանալի, արժետոմս, հասնել, երևալ, ցերեկային, արտասովոր, տիրապետություն, տարրալուծել, ավանդական, խելքահան, անբնական, դրվածք, զորահավաք, անտառահատ, բարդություն, ձանձրալի, նորարար, եզրագիծ, աշխատավարձ։ 

Մրցույթ, ասույթ, մշակույթ, ծածկույթ, շահույթ, վարույթ, վերջույթ, արժույթ, հասույթ, երևույթ, ցերեկույթ, սովորույթ, տիրույթ, տարրույթ, ավանդույթ, հանույթ, բնույթ, դրույթ, հավաքույթ, հատույթ, բարդություն-?, ձանձրույթ, նորույթ, եզույթ, եզրագիծ-?, վարձույթ:      

11.  Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։

Որոնել կարկամել

Պապանձվել  նվիրել

Կշտամբել       դիտել

Նայել                 խորհել

Ընծայել             հանդիմանել

Մտածել                փնտրել 

Որոնել-փնտրել, պապանձվել-կարկամել, կտամբել-հանդիմանալ, նայել-դիտել, ընծայել-նվիրել, մտածել-խորհել:Рубрика:

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր

Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

 23.Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Հոդված 24.Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Հոդված 28.Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 30.Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Հոդված 37.Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ուրախ արքայազն – թարգմանություն

Մի անգամ մի փոքրիկ ծիծեռնակ է լինում։ Այս մեկը իր երամի հետ միասին ձմռանը թռնում էր Եգիպտոս։ Ամեն տարի երամը կանգնում է փոքրիկ քաղաքում, որ հանգստանա։ Փոքրիկ ծիծեռնակը շատ հոգնած էր, որ անհամբեր սպասում էր թե երբ է գլուխը տանելու փեշի տակ և քնելու։ Ծիծեռնակը այնքան խորն էր քնել, որ իր ամբողջ երամը թռել, գնացել էր առանց նրա։ Նա տեսավ մի շատ կարևոր տեսք ունեցող արձան։ Արձանը ոսկուց տղամարդու էր նման և կազմված էր ոսկյա տերևով։ Այն կազմված էր կապույտ թանկարժեք քարից և կարմիր ադամանդից։ Նրա վերարկուի կոճակները ոսկուց էին, իսկ ձեռքի կոճակները ադամանդից։

―Նա պետք է, որ կարևոր մարդ լինի․ Մտածեց փոքրիկ ծիծեռնակը․ բայց նա տխուր տեքստ ունի․

―Ես կարող եմ այնտեղ քնել․ մտածեց նա․ այնտեղ ապահով և չոր կլինի։

Այդ երեկո նա թռավ և հարմար տեղավորվեց արձանի ոտքերի արանքում։ Նա դրեց իր գլուխը իր թևի թակ և պատրաստ էր քնելու և հանկարծ մի մեծ կաթիլ կաթաց իր գլխին։

―Ծիծաղելի է․ մտածեց նա, նայեց վերև և տեսավ, որ երկնքում ոչ մի ամպ չկա։ Մի այլ կաթիլ ընկավ և դիպավ նրա կտուցին։

―Ես գնում եմ․ մտածեց ծիծեռնակը և պատրաստ էր թռնելու երբ նայեց վերև և տեսավ որ ոսկուց արձանի աչքերից արցունքներ են թափվում։

―Ո՞վ ես դու․ հարցրեց ծիծեռնակը

―Ես ուրախ արքայազն եմ․ ասաց մի տխուր ձայն վերևից․ Որովհետև երբ ես ողջ էի ես ունեի շատ բախտավոր կյանք։ Ես մի տղա էի, ով ապրում էր պալատում, ունեի իմ այգիները խաղալու համար։ Երբ մեծացա ես ունեի այն ինչի մասին կարող էի երբեևե մտածել։ Եվ ես մտածում էի, որ ես ուրախ էի։

―Էլ ինչո՞ւ ես լացում եթե ուրախ ես․

―Այստեղ կանգնած ես տեսա այնպիսի բաներ, որոնք կյանքիս ընթացքում երբեք չէի տեսել և չէի ել պատկերացնի, որ կտենեի և այդ իսկ պատճառով տխուր եմ․ ասաց արքայազն

―Ցավում եմ քո համար․ ասաց ծիծեռնակը

―Տեսնու՞մ ես այն հին տունը նրբանցքի մոտ․ հարցրեց արքայազն

―Այո․ գլխով հաստատելով ասաց ծիծեռնակը

―Այդտեղ մի շատ աղքատ կին է ապրում։ Նա շատ քրտնաջան է աշխատում ամբողջ օրվա ընթացքում և գրեթե չի էլ սնվում։ Իր վաստակած գումարով միայն իր երեխայի ուտելիքն է հազիվ հասցնում․ ասաց արքայազն

―Հարգելիս դա լավ չի․ պատասխանեց արքայազնը

―Փոքրիկ ծիծեռնակը ինձ մի բանով օգնիր խնդրում եմ։ Ես այստեղ կանգնած եմ չեմ կարող քայլել կամ շարժվել։

Ծիծեռնակը լավ սիրտ ուներ և համաձայնվեց բայց միայն իր որոշած տեղում քնելուց հետո նոր կանի իր գործը։ Առավոտյան արքայազնը կամաց ձայնով արթնացրեց ծիծեռնակին և ասաց

―Փոքրիկ կարո՞ղ ես իմ ոսկյա կոճակներից մեկը հանել և տանել նրան։

―Ես կփորձեմ․ ասաց ծիծեռնակը

Նա արեց ինչպես ասել էր նրան արքայազնը վերցրեց կոճակը և տարավ դրեց կնոջ պատուհանագոգի վրա։ Արքայազնը ծիծեռնակի վերադառնալուց հետո ասաց―Ապրես խելացի ծիծեռնակ, հիմա տեսնու՞մ ես այն ծեր մարդուն՝ ով փող է մուրում գետնին նստած․ հարցրեց արքայազնը․ Հիմա մի կոճակ էլ վերցրա և տար նրան։ Դա նրան հաստատ ավելի կօգնի քան ինձ։

Ծիծեռնակը գնաց և գցեց կոճակը նրա գլխարկի մեջ, որով փող էր մուրում։

―Օ աստված իմ սա երկնքից նվեր էր ինձ համար։

Այսպես նաև նույն բանը կատարվեց մի աղջկնակի հետ ում հագուստը ամբողջովին ճղված էր։ Եվ ծիծեռնակը օգնեց արքայազնին օգնել շատ այլ մարդկանց։ Եվ նա ինչքան բան վերցնում էր իր վրայից արքայազնը ավելի և ավելի ուրախ էր դառնում չնայած կորցնելով հարստություն

Մի քանի օր տարբեր մարդկանց և հիվանդանոցին օգնելուց հետո ծիծեռնակը ճանփա ընկավ դեպի Եգիպտոս հաջողություն անելով արքայազնին։ Չնայած իր երամից մի քանի օրօվ հետ ընկնելով նա մի շատ կարևոր դաս սովորեց։

Աղբյուր

Քերականական առաջադրանք 22,09,25

1. Ուղղի՛ր քերականական սխալները։

Գործն արել եմ ես։

Ես համակարծիք եմ քեզ հետ։

Գործարքը նպաստեց, որ նա հարստանա։ 

Օգնեք նրան, որպեսզի կարողանա մոռանալ տեղի ունեցածը։ 

2. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն վերջանալու վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազազած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

 Լուսամուտից քիչ ձախ՝ , անկյունադարձում ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում  առաջնորդի հրամանով երկաթյա նիգերով ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը