- ի՞նչ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցան այս ուսումնական շրջանում,
- ի՞նչ ճամփորդությունների են մասնակցել։ Ճամփորդությունների հաշվետվությունների հղումները կցել,
- ո՞րն է եղել ընտրության գործունեությունը։ Ընտրության բաժինը կցել,
- ի՞նչ մարզաձևի եք մասնակցել,
- ի՞նչ նախագծի եք մասնակցել ( պատմեք ընթացքի, արդյունքների մասին)
- կրթահամալիրային օրացույցով որոշված ինչ միջոցառման, ցուցահանդեսի, համերգի, մրցաշարի եք մասնակցել և ինչպես (մասնակից, հանդիսատես և այլն)
- ինչ ձախողումներ, դժվարություններ, բարդություններ եք ունեցել այս տարի,
- այլ (ձեր ցանկությամբ)
Ես այս ուսումնական շրջանի ընթացքում սովորել եմ շատ տարբեր առարկաներ։ Իմ ընտրության գործունեությունը անցած տարվանից Հանդբոլ (Handball) է։ Տարվա սկզբում մարզաձևից ընտրել էի բասկետբոլ, սակայն նոյեմբերից սկսած փոխեցի սեղանի թենիս։ Ես ընտրության գործունեության բաժին չունեմ։ Սեպտեմբերի 1-ին գնացի Մայրավանք՝ ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի հետ։ Ես ևս երկու անգամ եռօրյա ճափորդություն եմ գնացել դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Առաջինը ՝ ընկեր Արշակի և ընկեր Նառայի, իսկ երկրորդը՝ ընկեր Դանիելի և ընկեր Նառայի։ Ես մասնակցել եմ շատ նախագծերի։ Իմ լավագույն նախագիծը օտար լեզվից՝ ռուսերեն լեզվից էր։ Մենք նախագծի ընթացքում պետք է գտնեինք հայերեն լեզվով նյութեր Հայաստանի մասին և այդ նյութերով ստեղծեինք կայք Հայաստանի մասին։ Այդ նախագծի արդյունքում մենք ստեղծեցինք ռուսերեն լեզվով փաթեթ Հայաստանի մասին հետաքրքիր փաստերով։ Անգլերեն լեզվից Սեբաստացու օրերի համար գրել էինք 2 շարադրություն։ Առաջինը ՝ ինչպես ենք դարձել Սեբաստացի, իսկ երկրորդը՝ մեր դպրոցում իմ ամենասիրելի ուսուցիչի մասին։ Դպրոցից դուրս ես սկսել եմ հաճախել Tumo կենտրոն։ Այսքանն էին իմ հաջողությունները այս ուսումնական շրջանում