Սպիտակ ջրաշուշանը

Ամերիկյան հնդիկների հեքիաթներից 

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:

Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․

Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Առաջադրանքներ


Ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

Սյուժեն հետաքրքիր է։

Պատկերավորման միջոցները շատ են։

Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Պատմելու ոճը հետաքրքիր է։

Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

Հեքիաթում տեղեկատվություն կա հդկացիների կյանքից։

Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

Ես չեմ ընտրում երկրորդ տարբերակը, որովհետև չեմ կարծում, որ շատ պատկերավոր կհասկանան բոլոր մարդիկ։ Ես մի ֆիլմ եմ նայել, որտեղ այսպիսի մի գյուղ էր և կար մի փոքրիկ տղա, բայց այլ սյուժե էի։ Պատկերավոր միջոցները շատ քիչ էին։

Ես չեմ ընտրում չորորդ տարբերակը, որովհետև չեմ կարծում, որ բոլոր կերպարները ամբողջական էին։ Կարծում եմ, որ շատ դետալներ կան, որ հետաքրքիր կլինեին ընթերցողին։

Ես չեմ ընտրում հիգերորդ տարբերակը, որովհետև, եթե նույնիսկ կա տեղեկություն հնդկացիների մասին դա չի դարձնում տեքստը լավ կամ վատը։ Իմ կարծիքով Հնդկացիների մասին տեղեկությունների առկայությունը ածական չենք կարող համարել այս տեքստում։

Ես չեմ ընտրում վեցերորդ տարբերակը, որովհետև տեքստում հերոսները անձնավորված չէին։ Ընթերցողների մեծամասնությանը հետաքրքիր կլիներ Տղայի տարիքը, անվանումը և այլն։

Բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

ԱՐԵՎԸ

Մարդիկ մի ժամանակ ապրում էին շատ ցուրտ և սառը ժամանակներում։ Բոլոր մարդիկ արդեն հարմարվել էին այդ կյանքին, սակայն մի օր ծնվում է մի երեխա, որը ինչքան մեծանում էր այդքան սկսում էր չհարմարվել այդ կյանքին։ Մի օր նա որոշում է մի գերբնական ուժից տաքություն ուզել։ Հաջորդ օրը տղան շատ մրսած արթնանում է և զգում է, որ շատ ցուրտ չի, բացում է պատուհանը և տեսնում մի փոքրիկ դեղնասպիտակ գունդ, որին երկար չի կարողանում նայել։ Նա մտածում է, որ նրա երազանքը իրականացել է։ Նա այդ գնդի անունը դնում է արև և մինչ օրս արևը մեզ տաքացնում է։

Գործնական քերականություն

1. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Ընկնել ձորը։

Հանդիպել որտե՞ղ:

Հանդիպել ռեստորանում։

2. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

Տիրապետել լեզվին։

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

Տիրել երկրին։

Դավանել ինչի՞ն:

Դավանել Քրիստոսին։

3. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անրադառնալ ինչի՞ն: 

Վերադառնալ տուն, վերադառնալ երկիր, վերադառնալ մտքին, վերադառնալ կարծիքին։

Անդրադառնալ մտքին, անդրադառնալ կարծիքին, անդրադառնալ հայելուն, անդրադառնալ ջրին, անդրադառնալ ապակուն։

Հանրահաշիվ դասարանական 29.11.23

Դասարանական առաջադրանքներ՝  143-ա,գ,ե,է; 144-ա,գ,ե;145-ա,գ,ե,է;146-ա,գ,ե;

143. Բարձրացրե՛ք աստիճան ու գրե՛ք կատարյալ տեսքով.
ա) (xy)4=x4y4
գ) (3bc)3=27b3c3
ե) (4abc)2=16a2b2c2
է) (2ab)5=32a5b5

144. Արտադրյալը բերե՛ք կատարյալ տեսքի.
ա) (2y)3 ⋅ x2y=8y4. x2y

գ)a2b4(ac)3=a5b4c3

ե) ax2.(ax)2=2a2x.2a2x

145. Գրե՛ք միանդամի աստիճանի տեսքով.
ա) a4b4=(ab)4
գ) 0.49b2=(0.7b)2
ե) 81x4y4=34y4
է) 16a4=24a4

146. Աստղանիշը փոխարինե՛ք միանդամով, որպեսզի ստացվի նույնություն.
ա) (a ⋅ *)3 = a 3 b 3

*=b

գ) (*  ⋅ b)2 a 3 = a 5 b 2

*=a

ե) (a ⋅ *)4 b 4 = 16(ab)4

*=2

Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Մետաղական և ոչ մետաղական պարզ նյութեր

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Պինդ ։ պղինձ,ալյումին,մետաղ

հեղուկ ։ սնդիկ

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
բերիլիումՋուրԹթվածին
ապակիջրածինԳազ
երկաթհելիում
  1. Հետևյալ հատկանիշներից որո՞նք են բնութագրում 1) ատոմի զանգվածը, 2) հոտը, 3) հալման և եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6) ատոմային համարը 7) գույնը, 8) խտությունը.

ա) քիմիական տարրը բ) պարզ նյութը

4.Ստորև ներկայացված ո՞ր շարքում են միայն պարզ նյութեր

1) ծծումբ, օզոն, ուրան 2) քլոր, քրոմ, ապակի 3) կալիում, կալցիում, սոդա 4) սնդիկ, բրոմ, մեթան

Քերականական առաջադրանք 27.11.23

1. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրա :

Երկրի օդային նավատորմը հնացել է դրա նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նա դեռ կազմակերպվելու փորձ չի անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրան վտանգ է սպառնում:

2. Բացատր´իր հոգնակի  թվով  դրված  հավաքական  գոյականները  և  դրանցով  նախադասություններ  կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ- մարդկանց մեծ խմբեր, բանակներ-զինվորների ամբողջություններ, դասարաններ-աշակերտների խմբեր,երամներ֊թռչունների խմբեր:

Տարբեր ժողովուրդներ էին եկել Օլիմպիական խաղերի։

Ուժեղ երկրների բանակները միանում են և օգնում թույլ երկներին։

Միջին դպրոցում հավաքվել էին առաջինից մինչև տասներորդ դասարաններ։

Բոլոր սառը երկրներից շատ երամներ էին եկել մեր տաք երկիր։

3. Կարդա՛ 

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : ընկերոջը, եղբորը, մարդուն Հավատալ ինչի՞ն: մարդկությանը, խոսքին, գործին, վերադարձին

21րդ դարում ստեղծված մասնագիտությունների մասին․ Փափուկ խաղալիքների դիզայներ

Խաղալիքների ստեղծողները մարդիկ են, ովքեր ստեղծում են խաղալիքների մտքեր, որոնք և՛ անվնաս, և՛ հետաքրքաշարժ են երեխաների համար։

Խաղալիքների դիզայներները պետք է ունենան գեղարվեստական և ստեղծագործական ունակություններ: Նրանք պետք է իմանան, թե ինչպես արդյունավետ օգտագործել նյութերը երեխաների համար անվտանգ խաղալիքներ ստեղծելու համար: Նրանք նաև պետք է իմանան, թե ինչպես ձևավորել երկար մնացող և շուտ սպառվող խաղալիքներ: Համակարգչային գաջեթների հանդեպ սերը և մեխանիկական հմտություններ ունենալը նույնպես հիանալի հատկություններ են: Խաղալիքների դիզայներ դառնալու համար դուք պետք է ունենաք արվեստի աստիճան, օրինակ՝ դիզայնի աստիճան: CAD-ի իմացությունը և ինժեներական հմտությունները նույնպես կարևոր են: Նկարիչները օգտագործում են մի շարք նյութեր, ինչպիսիք են ABS պլաստիկը, վինիլը, փայտը, մետաղը, լատեքսը, պլյուշը և խեժը: 2023 թվականին Lego-ն խաղալիքների ամենաթանկ ապրանքանիշն էր աշխարհում՝ ավելի քան 7,4 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Տարիներ շարունակ դանիական խաղալիքների ընկերությունը մնացել է արդյունաբերության առաջատարը` ապրանքանիշի արժեքով գերազանցելով իր մրցակիցներին:Այնուամենայնիվ, ռուբիկի խորանարդը դարձավ համաշխարհային սենսացիա, որտեղ բոլոր տարիքի մարդիկ փորձում էին լուծել գլուխկոտրուկը: Ռուբիկի խորանարդն այժմ ճանաչվել է ամենավաճառվող խաղալիքը: Երկրորդ տեղում լեգոն է:

Աղբյուր 1

Աղբյուր 2

Քիմիա

 

1.Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝

ա)Նատրիումի հիդրոկարբոնատը՝ Na2CO3-Նատրիումից, Ածխածնից և թթվածնից:բ)Ածխածնի մոնօքսիդ՝ CO-Ածխածնից և թթվածնից:գ)մեթիլալկոհոլ ՝ CH₄O-Ածխածնից, ջրածնից և թթվածնից:

2.Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները և քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝

ցե-C-Ածխածին

էն-N-Նատրիում

էս-S-Ծծումբա

էկուպրում-Cu-Պղինձ

Ֆեռում-Fe-Երկաթ

արգենտում-Ag-Արծաթ:

Կրակի առասպելը

Կարդա ,,Կրակի առասպելը,, պատմվածքը: 
Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:

Անհասկանալի բառեր չկային։


Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:

Թզենին համարձակ ու անվախ էր, և հավատով ու երգով սպասում էր գարնանը։ Չնայած նրան, որ փոթորիկը հարվածեց նրա սրտին, նա իր սիրտը գարնան ավետաբեր կրա դարձրեց և իր սրտի ջերմությամբ տաքացրեց բոլորի սառած սրտերը։

  • Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։

Կրակ ասելիս, ես հասկանում եմ՝ սեր, ջերմություն, նվիրվածություն, նպատակ, ընկերություն, և կյանք։

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Ստեղծագործության ասելիքն այն է , որ յուրաքանչյուր փորձություն հաղթահարելի է, եթե կա պայքարելու կամք և յուրաքանչյուր փորձություն ավարտվում է պայքարողի հաղթանակով։