Ֆիզիկա

Առաջադրանքների լուծումներից

Վ․Ի․ Լուկաշիկի խնդրագրքից

1․ Ո՞րն է մարմինը, որը նյութը

ֆիզիկական մարմին — ինքնաթիռ, տիեզերանավ, ինքնահոս գրիչ, ավտոմեքենա

ֆիզիկական նյութ — պղինձ, ճենապակի

2․ Բեռեք ֆիզիկական մարմիններ որոնք՝

ա) բախկացած են միևնույն նյութից

ապակյա բաժակ, ծաղկաման, աման, ակնոց, պատուհան

բ) բաղկացած են տարբեր նյութերից բայց նույն նպատակի ծառայող

ծաղկաման — փայտյա, ապակյա, երկաթյա

Քերականական առաջադրանք 21.09.23

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:

Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն հին ֆիլմերն ու նկարները կտեսնես:

Ինքը այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:

 Մթության մեջ …խարխաբելով՝ տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:

Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ:

Արտասուք հոսում էր աչքերից, բայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:

Ձեռքերը կարկառել եր դեպի երկինք  ու ինչ-որ բան էր մրմնջում:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց 

կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավ որվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

3.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլյոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանօթերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք: