Դաս 12.    (01.12 — 05.12)

§ 16. Հաղորդիչների հաջորդական միացումը:

§ 17. Հաղորդիչների հուգահեռ միացումը:

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլ. շղթայում:

2. Ինչի՞ց է կախված  էլ. շղթայի սպառիչներում անջատված էներգիան:

Էլեկտրական շղթայում անջատված էներգիայի քանակը կախված է այդ շղթայում առկա սպառիչներում հոսանքի ուժից:

3. Ինչպիսի՞ն է հոսանքի ուժը հաջորդաբար միացված սպառիչներում, ինչպես նաև դրանք միացնող հաղորդալարերում:

Նույնն է:

4. Ինչպե՞ս են հաշվում լարումը  հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:

U=U1+U2

5.Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը:

Հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին սպառիչների դիմադրությունների գումարին:

6. Բերել էլ. շղթայի օրինակներ, որտեղ երևում է, սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:

Ենթադրենք ուզում ենք շղթային միացնել  էլեկտրական լամպը, էլեկտրական զանգը և արդուկը: Այդ դեպքում, եթե նշված սպառիչները միացնենք հաջորդաբար, ապա շղթան բանալիով փակելուց հետո միաժամանակ կհնչի զանգը, կլուսարձակվի լամպը և կսկսի տաքանալ արդուկը:

7. Ի՞նչ առընչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված  սպառիչներում և շղթայի չճյուղավորված մասերում:

Շղթայի չճյուղավորված տեղամասում հոսանքի ուժը հավասար է սպառիչների տեղամասերում հոսանքի ուժերի գումարին:

8. Իրար միացված բոլոր սպառիչների համար որ էլեկտրական մեծությունն է նույնը:

Էլեկտրական լարումը:

9.Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:

Իրար զուգահեռաբար միացված սպառիչներով ընդհանուր տեղամասի դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է առանձին սպառիչների դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին:

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։ 
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։
2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։ 
3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։ 
4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։ 
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։ 
7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։ 
10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը

Classwork

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice . I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

Նոյեմբերի 24-29

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»

Դաս § 21, էջ 62-64 պատմել։

Ученики, которым трудно читать на армянском языке, могут воспользоваться этой ссылкой, чтобы ознакомиться с материалом на русском языке ՝

Особо охраняемые территории Республики Армения

Վերհիշե՛լ նախորդ տարիներից, ի՞նչ է ազգային պարկըարգելոցըարգելավայրը, ռեկրեացիոն գոտին։

Ազգային պարկ – մեծ տարածք է, որտեղ պաշտպանում են բնությունը՝ անտառները, կենդանիներին, բույսերը, բայց մարդիկ կարող են նաև այցելել, հանգստանալ և զբոսնել հատուկ նշված տեղերով։

Արգելոց – տարածք, որտեղ բնությունը ամբողջությամբ պաշտպանված է․ այստեղ գրեթե ոչինչ չի կարելի անել․ ոչ կտրել, ոչ որսալ, ոչ շինարարություն։ Ամենախիստ պահպանվող տարածքն է։

Արգելավայր – տարածք, որտեղ նույնպես պաշտպանում են բնությունը, բայց կան որոշ թույլատրելի բաներ, օրինակ՝ գիտական աշխատանքներ կամ սահմանափակ այցելություն։ Պահպանությունը քիչ թե շատ մեղմ է, ոչ այնքան խիստ որքան արգելոցում։

Ռեկրեացիոն գոտի – հատուկ տարածք հանգստի ու ժամանցի համար․ այստեղ մարդիկ գալիս են զբոսնելու, վրաններ դնելու, հանգստանալու ու բնությունը վայելելու։

Բլոգում պատասխանել հարցերին և սովորել։

1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։

Ազգային պարկում բնությունը պահպանվում է, բայց որոշ սահմանափակ գործունեություն թույլատրվում է, արգելոցում ամեն ինչ արգելված է և ամբողջ տարածքը խիստ պահպանվում է, իսկ արգելավայրում պաշտպանվում են միայն որոշակի բույսեր, կենդանիներ կամ օբյեկտներ։

2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում կան 4 ազգային պարկ՝ Սևան, Դիլիջան, Արփի լիճ և Արևիկ, որոնցում պաշտպանվում է լիճը, անտառները, հազվագյուտ կենդանիներն ու թռչունները։

3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում կան 3 արգելոց՝ Խոսրովի, Շիկահողի և Էրեբունի, որտեղ պահվում են հազվագյուտ բուսատեսակներ, անտառներ, կենդանիներ և վայրի ցորենի տեսակներ։

4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։

Հայաստանում կա ավելի քան 25 արգելավայր, օրինակ՝ Շիկահողի Սոսու պուրակը և այլ տարածքներ, որտեղ հատուկ պահպանվում են որոշ բույսեր, կենդանիներ կամ բնության օբյեկտներ։

5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

Բնական հուշարձանները գիտական, մշակութային և գեղեցկության տեսանկյունից կարևոր են։ Օրինակ՝ Ջերմուկի, Շաքիի և Թռչկանի ջրվեժներ, «Սատանի կամուրջ» (Որոտան գետ), Մոզրովի և Մագիլի քարանձավներ:

6․Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի

«Կարմիր գիրքը» ցույց է տալիս, թե որ բույսերն ու կենդանիներն են վտանգված և անհետանալու սպառնալիքի տակ։

Բույսեր․ Թախթաջյանի կաթնուկ, հատապտղային կենի, արարատյան իշամոռուկ
Կենդանիներ․ Բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, երկարականջ ոզնի, սև անգղ

Լրացուցիչ կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերը՝

Կարող եք դիտել նաև այս տեսանյութերը

Հայաստանի Կարմիր Գիրք

Էկոհարթակ․ Կարմիր գիրք

Էսսեի գնահատման օրինակ

Առավելագույն միավորը՝ 20

Բովանդակություն- 14 

  • Նյութի իմացություն՝ 4 միավոր

Չկար ոչ մի անդրադարձ տեքստերի վրա ։ 0միավոր

  • Հիմնավորվածություն /պնդում, ապացույց/ ՝ 4 միավոր,

էսսեի մեջ կար թեթևակի պնդումներ, բայց ոչ մի հստակ բան և չկար նաև ապացույց։ 1,5միավոր

  • Ստեղծագործականություն /սեփական մտքերի, դիրքորոշումների ներկայացում/ 3 միավոր,

Էսսեում կար որոշակի մտքեր և դիրքորոշումներ հետևյալ թեմայի մասին։ 2միավոր

  • Վերլուծական, քննական մտածողության առկայություն՝ 3 միավոր։

Չկար վերլուծություն կամ քննական մտածողություն։ 1 միավոր

Կառուցվածքը՝ 6 միավոր

  • տրամաբանական հաջորդականություն /նախաբան, հիմնամաս, եզրակացություն/ 3 միավոր

Պահված չէր հաջորդականությունը մտքերը անտրամաբանական ձևով շարված էին։ 1միավոր

  • պահանջի հստակ կատարում /ամբողջական արտահայտված մտքեր՝ տրամաբանական շարունակությամբ և մտքերի հանգուցալուծմամբ / 3 միավոր։ 

Մտքերից ոչ ոք չէր ավարտվում կամ սկսվում։ 1միավոր

6/20

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Ազատությունը շատ կարևոր է եղել դեռ շատ վաղուց, որովհետև տարբեր երկրներ վերացել են ազատություն չունենալու և այլ երկրից կախված լինելու պատճառով։ Ազատությունը շատ հարաբերական է և կարող է լինել տարբեր կախված մարդուց։ Ազատությունը նաև շատ մեծ հասկացություն է, ազատությունը կարող է սկսվել ամենափոքր բաներից օրինակ՝ գուլպա ընտրելուց մինչև ամենալուրջ բաները օրինակ՝ խոսքի ազատությունը և այլն։

Ես կարծում եմ, որ ամեն բանական էակ, որը լույս է եկել այս աշխարհ անկախ ամեն-ամեն ինչից՝ սեռից, ռասայից, ազգությունից, տարիքից, հասակից, քաշից և այլ բաներից պետք է ունենա ամբողջական ազատություն ամեն բնագավառում։ Ես այս պնդումը ապացուցելու համար առաջ կբերեմ այն փաստը, որ գրեթե բոլոր երկրների օրենսգրքում կա նմանատիպ հոդված, որը պարտադրում է բոլոր մարդկանց տալ ազատություն։ Հայկը և իր ազգականները մեզ շատ հայտնի առասպելի մեջ ընդհամենը ցանկանում են լինել Բելից և իր օրենքներից, հարկերից ազատ։ Դա հասարակ մարդկային և հասկանալի ցանկություն է։ Իսկ բանաստեղծության մեջ, ասվում է, որ այս աշխարհում ծնունդ առնելուց հետո մանուկ հասակում դու ունենում ես ազատություն և դա պետք է պահվի ամբողջ կյանքի ընթացքում։Բանաստեղծությունում ասվում է, որ, եթե մարդը սիրում է ազատությունը, ապա այս աշխարհը իր համար շատ խիստ տեղ է։ Ես հետևյալ խոսքերի հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև կարծում եմ, որ մեր աշխարհը այնքան մեծ է, որ դու քո ցանկացածը կարող ես գտնել այս աշխարհի վրա ճիշտ և երկար փնտրելու դեպքում։

Եզրակացնելով այս ամենը ես կասեմ, որ միշտ պետք է բռնել ազատության ճամապարհը և մնացյալ կարևոր բաները՝ երջանկությունը, գումարը, ընտանիքը քեզ մոտ կգան, որովհետև միայն ազատ մարդը կարող է ունենալ նմանատիպ բաները։

Հայկ և Բել

Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
1.Բնութագրի՛ր Հայկին։

Հայկը չնայած արտաքինով շատ գեղեցկադեմ և թիկնավետ մարդ էր, սակայն կարծում եմ ավելի կարևոր էր իր բնավորությունը։ Նա շատ քաջ անձնավորություն էր, բայց բացի քաջ լինելուց նա նաև շատ անձնազոհ էակ էր, որովհետև նա պատրաստ էր մեռնել իր հայրենիքին ազատություն տալու պայմանով.

2. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 

Հայկը ազատություն տենչող մարդկանց խմբին էր պատկանում և փորձում էր հասնել ազատության ամեն կերպով, իսկ Բելը տիրապետող և կառավարող կերպար էր և իր կյանքում փորձում էր տիրել աշխարհը խեղճացնելով մարդկանց։

3. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 

Կարծում եմ, որ նույնիսկ այս առասպելի թերի կամ ամբողջովին սխալ լինելու դեպքում նույնպես այն շատ կարևոր դեր է խաղում, որովհետև ցույց է տալիս, որ անհատը կարող է հասարակության աչքին լոկ մի էակ թվալ, բայց նա կարող է ավելի շատ բան անել քան մի ամբողջ ամբող։ Հայկը իր օրինակով ցույց է տալիս թե ինչպես պետք է լինի Հայը և թե ինչեր կարող է պետք գալ ինքնության ձևավորման կամ այժմ արդեն պահպանման համար

4. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

Ըստ սուրհանդակների նրանք մեզնից մի քանի տանսյակ անգամ շատ են և ունեն մեզանից ավելի լավ սրեր, սակայն մենք ունենք Հայկին, ում շնորհիվ հնարավոր է, որ հաղթենք նույնիսկ Բելի բանակին։ Եթե հանկարծ մենք պարտվենք կամ ես զոհվեմ խնդրում եմ չտխրեք իմ մահով, որովհետև դա ինձ չի ուրախացնի։ Ես կուզեմ ձեզ իմ մահի օրվանից ի վեր տեսնեմ միայն ուրախ։ Հաղթանակի դեպքում մենք կազատվենք Բելի դրած պարտադրանքներից, հարկերից և տուգանքներից և կունենանք մեր ազատ երկիրը։ Այդ դեպքում ցանկանում եմ, որ պահեք այս նամակը, որպես հետագա սերունդներին ապացույց և աղբյուր.

Анализ повести «Первая любовь»

Что Зинаида Ищет в Любви?

Зинаида ищет в любви не романтику, а:

  1. Настоящую Страсть и Риск: Любовь как сильное, подавляющее чувство, которое даёт ей ощущение жизни на грани, в отличие от скучной и предсказуемой юношеской влюблённости.
  2. Доминирование: Она ищет кого-то, кто сильнее её, кто сможет стать её хозяином (духовным и эмоциональным), чтобы ей самой не приходилось всегда быть «царицей» и нести бремя постоянного выбора.
  3. Глубину Переживаний: Её не устраивают полутона. Любовь для неё — это болезнь, огонь, роковое испытание, а не просто приятное чувство.

Пётр Васильевич (Отец)

  1. Что символизирует образ отца в повести? Какие качества он демонстрирует?
  2. Почему Владимир ненавидит и боготворит отца одновременно?
  3. Какую «школу» жизни отец невольно даёт сыну?

3. Кульминация и Философский Смысл

  1. Проанализируйте сцену у каменной стены. Почему этот момент становится самым важным и травматичным откровением для Владимира?
  2. Что означает поступок отца (удар хлыстом) и реакция Зинаиды (поцелуй следа от удара)? Какую иную, страшную сторону любви открывает эта сцена герою?
  3. Как вы понимаете мысль: «Любовь — это болезнь, состояние духа»?
  4. Какой главный урок взросления выносит Владимир из этой истории? Что он узнал о себе и о жизни?

Владимир узнал о себе следующее:

  1. Собственная Нерешительность и Пассивность: Он осознал, что его юношеский, идеализированный образ любви был нереалистичным и пассивным. Он был способен на обожание и мучения, но не на действие, подобное силе его отца. В сравнении с отцом он чувствовал свою слабость и неготовность к настоящей страсти.
  2. Способность к Страданию: Он впервые пережил сильные, разрушительные эмоции — ревность, унижение, отчаяние. Этот опыт показал ему его собственную глубину чувств и способность страдать по-настоящему, а не по-книжному.
  3. Невинность Утрачена: Его юношеская чистота и невинность были навсегда утрачены, когда он стал свидетелем той страшной и притягательной стороны любви между Зинаидой и отцом (сцена у стены).

Значение сцены в Главе XXI

Этот момент является самым важным и травматичным откровением для Владимира Петровича, поскольку он открывает ему истинную, жестокую и роковую природу любви и страсти, которая была до того ему неизвестна.

Травматическое Открытие

  1. Открытие Роковой Страсти: Владимир не просто узнаёт о связи Зинаиды и своего отца, а становится свидетелем кульминационного проявления их страсти. Это не нежные объятия, а сцена, где власть, боль и подчинение сливаются с любовью.
  2. Образ Отца: Отец, всегда казавшийся ему идеалом силы и свободы, предстаёт как тиран и страстный любовник, способный на физическое насилие (удар хлыстом).
  3. Реакция Зинаиды: Реакция Зинаиды — то, что шокирует Владимира больше всего. Она не плачет и не сопротивляется, а с восторгом целует след удара на своей руке. Это показывает Владимиру, что существует любовь, которая неразрывно связана с болью и подчинением, что его невинная, романтическая любовь — это лишь детская игра по сравнению с этой взрослой, разрушительной силой.

Этот эпизод служит точкой невозврата, символизируя конец его детства и окончательное, травматичное вступление в мир взрослых.

Уроки о Жизни и Любви

Главные уроки, которые Владимир получил о жизни в целом:

  1. Любовь Не Идеал, а Роковая Сила: Любовь — это не только чистые и возвышенные чувства, но и стихия, не знающая моральных законов, способная причинять боль, страдать и даже быть жестокой (как показано в отношениях отца и Зинаиды). Он понял, что любовь — это «болезнь, состояние духа», а не просто чувство.
  2. Равнодушие и Одиночество: Он осознал, что мир равнодушен к личным трагедиям, и что взросление часто означает столкновение с одиночеством и горькой истиной.
  3. Трагизм и Несправедливость: Жизнь несправедлива: его чистая, искренняя любовь была отвергнута ради страсти к его отцу. Он впервые осознал случайность и драматизм человеческих судеб (о чём говорят внезапные смерти Зинаиды и отца).

глава 21.(читать)

Քերականական առաջադրանք 01.12.25

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փողկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղարթ, բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, անտարբեր, ապերախտ, ապարդյուն, հազարաբույր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։ 

հուշարձան֊կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն֊ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօյա֊խոսակցական, 10֊ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջ առողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ-բարդ, միջնապատ֊բարդ ածանցավոր, ոտնաչափ֊բարդ, մազանոթ֊բարդ, ճոճաթոռ֊բարդ, բնավեր֊բարդ, ոսկրախտ֊բարդ, հանքափոր֊բարդ ածանցավոր, սևաչյա֊բարդ ածանցավոր, անբարետես֊բարդ ածանցավոր, նկարազարդ֊բարդ, ալեծուփ֊բարդ։ 

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր-տանտերեր, պատկեր֊պատկերներ, հավաք֊հավաքներ, միտք֊մտքեր, գիրք֊գրքեր, ջիղ֊ջղեր, գիշեր֊գիշերներ, պատճեն֊պատճեններ, բեռ֊բեռներ, մեկնակետ֊մեկնակետեր, մենապար֊մենապարեր, հավատարմագիր֊հավատարմագրեր, ուղեցույց֊ուղեցույցեր։ 

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։ ապակիներին
Մենք պատրաստ ենք քննության։ քննության
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։ ինձ վրա
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։ աշխատակիցների հետ
Մենք իրար թշնամի չենք։ իրար
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։ բոլորի 

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը։ Երեկոյան տաք անձրև էր գալիս, որը ջերմացրեց նրա սիրտը։
Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը։ Քամուց մեղմ ճռնչում էր այգու դռնակը, իսկ Ալեքսը չէր էլ զգացել, որ անձրև է գալիս։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։ Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն, որի պատճառով դատարկ էին փողոցները։ 

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Օդը սառն է։ Օդ-ենթակա, սառն է-ստորոգյալ
Ոմանք ինձ հասկանում են։ Ոմանք֊ենթակա, հասկանում են֊ստորոգյալ
Այստեղ ապրել հնարավոր չէ։ 
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ ենթակա֊այծերը, դունչը, գլուխը, ստորոգյալ-քայլում են, մեկնում, կախել է
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ ենթակա֊այդ ամենը, ստորոգյալ֊տևում է
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։ ենթակա֊ մի քանիսը, ստորոգյալ֊գունատվեցին։

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4213

12. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղիր։ 

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իսկապես  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չի հավատում իրենց առաջնորդին։ 
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

խուրձ֊տրցակ

պատ֊որմ

փարչ֊ կուլա

աղջամուղջ֊մթնշաղ

հարևան֊դրկից

հուռթի֊արգավանդ

մագիլ֊ճիրան

փեշ֊քղանցք

նիհար֊վտիտ

թառանչ֊հառանչ

արի֊կտրիճ

բաժակ֊գավաթ

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես