Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:
Ոսկի, փերուզ
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:
Իմ կարծիքով բանաստեղծության մեջ գերիշխում է ավելի շատ տրամադրությունը, քան խոհը։ Բանաստեղծության մեջ խոսվում է հեղինակի կամ հերոսի սրտի, վերքի և այլ նմանատիպ բաների մասին, իսկ դրանք իմ կարծիքով տրամադրությանն են վերաբերվում։
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:
Բանաստեղծության մեջ իմ կարծիքով ռիթմը հիմնականում ստեղծվում է տողերի հավասարության և բառերի նմանության շնորհիվ։
Տխրություն
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ուրւո-տեսիլք
նիրհ֊Քուն
2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.
3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:
Իմ կարծիքով ուրուն, որովհետև այն նշանակում է տեսիլք, ոգի և այլ նման բաներ և իմաստով ամենամոտիկն է ոգուն։
4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
Բանաստեղծության մեջ հեղինակը պատմում է իր կյանքի տխրության մասին։
6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Կարծում եմ «Տխրություն» վերնագիրը շատ լավ է ընտրված և ես դժվարանում եմ ավելի լավ վերնագիր ընտրել։