Ամեն մարդ իր կյանքում պարտադիր ունի մի գլխավոր և կարևոր երազանք։ Երազանքը կարող է լինել մանկության երազանք կամ այնպիսի երազանք, որը ցանկացել ես արդեն ավելի հասուն տարիքում։ Բայց ամենակարևորն այն է,որ դու այդ երազանքը իրագործես։Երազանքիդ հասնելու համար հարկավոր է անընդմեջ քրտնաջան աշխատել։ Երբ մարդը իսկապես ցանկություն ունի հասնել իր նպատակին, նա աշխատում է և այդ աշխատելու ընթացքում մոռանում մարդկանց, աշխարհին և այլ խանգարող բաների մասին։ Այդ ժամանակ նա գնում է միայն իր աստղային երազների ճանապարհով և հասնում իր երազանքին իսկապես ցանկանալու դեպքում։
Մարտի 10-14
- Որքան է 4,03* 1023թվով երկաթի մոլեկուլների քանակը (մոլ):
n=N/NA=6.022×10234.03×1023≈0.67 մոլ
- Որքան է 0,4 մոլ քանակով ջրածնի ատոմների թիվը:
N=n×NA=0.4×6.022×1023≈2.41×1023 ատոմ
- Տրված է’ K2SO4, Na2O, CaCO3, CO2, NaOH, H2SO4, AgCl, Cu(OH)2, N2O5, Fe(OH)3, HCl, Ba(OH)2, HNO3, ընտրիր ա) օքսիդի, բ) հիմքի, գ) թթվի, դ) աղի բանաձև(եր)ը:
Օքսիդներ (ա) → Na₂O, CO₂, N₂O₅
Հիմքեր (բ) → NaOH, Cu(OH)₂, Fe(OH)₃, Ba(OH)₂
Թթուներ (գ) → H₂SO₄, HCl, HNO₃
Աղեր (դ) → K₂SO₄, CaCO₃, AgCl
ՀՆԴԿԱՍՏԱՆ
1. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:
Գտնվում է Հարավային Ասիայում, զբաղեցնում է Հնդկական ենթամայրցամաքի մեծ մասը։
Սահմանակից է Պակիստանին, Չինաստանին, Նեպալին, Բութանին, Մյանմային և Բանգլադեշին։
Հարավից ողողվում է Հնդկական օվկիանոսի ջրերով, ունի երկարափնյա գիծ, որն ընդգրկում է Արաբական ծովն ու Բենգալյան ծոցը։
Տարածքում առկա են Հիմալայները, Գանգեսի դաշտավայրը և Դեկանյան բարձրավանդակը։
2. Բնական ի՞նչ ռեսուրսներով է հարուստ Հնդկաստանը:
Հանքային պաշարներ՝ երկաթ, ածուխ, նավթ, գազ, բոքսիտ, ոսկի։
Ջրային ռեսուրսներ՝ մեծ գետեր (Գանգես, Բրահմապուտրա, Ինդոս) և մերձափնյա ջրային պաշարներ։
Անտառներ՝ հարուստ փայտանյութով, արժեքավոր ծառատեսակներ (սանդալ, թիկ)։
Մեծ կենսաբազմազանություն՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհ։
3. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:
Մուսսոնային կլիման մեծ դեր է խաղում՝ ապահովելով ջրառատ ամառ և չոր ձմեռ։ Մուսսոնային անձրևները գյուղատնտեսության հիմնական ջրային աղբյուրն են։
Չոր շրջաններում (Ռաջաստան) անհրաժեշտ են ոռոգման համակարգեր։
4 Որո՞նք են Հնդկաստանի բնակչության աճի, կազմի և տեղաբաշխման բնութագրական գծերը:
Հնդկաստանն ունի 1.4 միլիարդից ավելի բնակչություն, աշխարհում երկրորդն է Չինաստանից հետո։
Բնակչության աճը դեռևս բարձր է, բայց դանդաղում է՝ շնորհիվ ընտանիքների պլանավորման քաղաքականության։
Անհամաչափ բաշխում՝ խիտ բնակեցված են Գանգեսի դաշտավայրը, Մումբայը, Դելիի տարածքը, իսկ Ռաջաստան և Հիմալայներ քիչ բնակեցված են։
Բազմազգ և բազմամշակութային երկիր է՝ բազմաթիվ լեզուներով ու կրոններով (հինդուիզմ, իսլամ, քրիստոնեություն, սիկհիզմ)։
5. Ի՞նչ գիտես Գանգես գետի մասին:
Հնդկաստանի և Բանգլադեշի ամենակարևոր գետն է։ Ունի շուրջ 2525 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Հիմալայներից, հոսում դեպի արևելք և թափվում Բենգալյան ծոց։ Հինդուների համար սուրբ գետ է՝ համարվում է մաքրագործող և ունի կրոնական ու մշակութային մեծ նշանակություն։ Մեծ դեր ունի գյուղատնտեսության և ոռոգման համար, բայց այսօր լուրջ էկոլոգիական խնդիրներ ունի՝ աղտոտվածության պատճառով։
Քերականական առաջադրանք 09.03.25
1.Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Մորը սիրել, սեղանը սիրել,ամբողջ սրտով սիրել
Ինձ կտրտել, տորթը կտրտել, սրով կտրտել
երեխային մոտեցնել, փայտը մոտեցնել, դռանը մոտեցնել
ընկերոջը հանգստացնել, լարվածությունը հանգստացնել, հաճելի խոսքերով հանգստացնել
Երկրաչափություն դասարանական 07.03.25
Դասարանական առաջադրանքներ՝271;273;275;277

<MKC=<BNM, <B=<KMC
<C=<NMB, քանի որ NM II AC
<>MKC ~ <>BNM
MC/BN=MK/BN=6/3=2 MK=2*4=8
AN=MK=8
P=8+8+5+5=26սմ

Ես մաթեմատիկ եմ
Ես մաթեմատիկ եմ։ Մաթեմատիկան ամենակարևոր և տարածված գիտություններից մեկն է։ Մաթեմատիկայի շնորհիվ է կատարվում ամեն ինչ Երկիր մոլորակի վրա։ Մաթեմատիկայի շնորհիվ են մարդիկ իջել լուսնի վրա։ Ցանկացած սարքի, մեխանիկայի և գրեթե ամեն ինչի հիմքում դրված է մաթեմատիկան։ Մաթեմատիկան նաև շատ լավ ձև է երեխայի կամ մեծահասակի ուղեղը և մտահորիզոնը զարգացնելու համար։ Կարծում եմ մաթեմատիկան հրաշալի է, որովհետև մաթեմատիկան երբեք չի վերջանում և միշտ սովորելու բան կա։ Մաթեմատիկայի շնորհիվ անձամբ ես զարգացրել եմ իմ մտահորիզոնը և մաթեմատիկական միտքը։
Շնչառառություն
1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քթային շնչառությունը բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում թթվածնի մակարդակը, դանդաղեցնում շնչառությունը և մեծացնում թոքերի ծավալը: Այն մասնակցում է մարմնի ջերմակարգավորմանը, բարելավում ուղեղի գործունեությունը և օրգան համակարգերի աշխատանքը: Բուժական ազդեցություն ունի՝ իջեցնում արյան ճնշումը և նվազեցնում սթրեսը։
2. Ինչո՞ւ ջրի մեջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
Թոքային հյուսվածքում գտնվող օդային բշտերը լցված են օդով, որի պատճառով էլ թոքի կտորը չի ընկղմվում, այլ բարձրանում է ջրի երես:

3. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել, հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:
Քթային շնչառությունն օգնում է պայքարել վարակների դեմ: Մեր քիթը միակ օրգանն է, որը կարող է պատշաճ կերպով «պատրաստել» մեր շնչած օդը: Քթուղիներով անցնող օդը տաքանում է, խոնավանում, խառնվում ազոտի օքսիդի հետ, որն ունի 2 կարևոր գործառույթ. սպանում է հարուցիչներին և լայնացնում անոթներն ու մազանոթները՝ հագեցնելով թթվածնով։ Իսկ բերանով շնչառության ժամանակ կկատարվի հաակռակը՝ վարակը կմտնի մեր օրգանիզմ։
Քերականական առաջադրանք 06.03.25
1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, բայց դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, իսկ դրանք տանում են դեպի այգիները:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների և դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր, իսկ նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր, որովհետև նրանք լսում էին ջրերի ձայնը:
Զրույցը լռում էր, բայց նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ,այդ իսկ պատճառով էլ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, բայց չէ որ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Անունը Ծիրանի տափ է, որովհետև ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։
Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
Անունը Ծիրանի տափ է, իսկ ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
ժամանակին հսկաներ են ապրել և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
ժամանակին հսկաներ են ապրել, բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ։ Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, բայց կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ երբ ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ, իսկ ամեն ինչ կկարգավորվի:
Ես ուրախ կլինեմ և ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:
Դու քաջ ես ու անձնվեր և հույս ունենք, որ դու կարդարացնես մեր հույսերը:
Դու քաջ ես ու անձնվեր ուրեմն դու կարդարացնես մեր հույսերը:
Դու քաջ ես ու անձնվեր ապա դու կարդարացնես մեր հույսերը:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում։ Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, իսկ դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
2. Ըստ տրված կաղապարների`նախադասություններ կազմի´ր:
Բարդ համադասակա՞ն, թե՞ ստորադասական նախադասություններ ստացվեցին:
Ես գնացի խանութ, և գնեցի հաց։
Դու կարդում ես գիրքը, ու ես մեծ ուշադրությամբ լսում եմ այն։
Մենք կգնանք զբոսնելու, կամ կմնանք տանը կախված՝ եղանակից։
Արամը արագ վազեց, և նա հաղթեց մրցույթը։
Դու կսովորես լավ, կամ անբարեհաջող կհանձնես քննությունդ։
Ե՛վ ես, և՛ դու պետք է աշխատենք քրտնաջան։
Ո՛չ նա էր պատրաստ, ո՛չ էլ մենք։
Թե՛ մայրիկը, թե՛ հայրիկը զարմացած էին երեխայի տաղանդով։
Կամ ես կգնամ, կամ դու։
Դու ուզում ես սովորել, թե՞ պարզապես անիմաստ ժամանակ ես անցկացնում։
Բոլոր նախադասությունները ստացվեցին բարդ համադասական նախադասություններ, որովհետև կաղապարներում տրված շաղկապները համադասական նախադասություններ կազմելու համար են։
Պատմություն տնային
Հայաստանի ներքին արտաքին իրադրությունը XVII դարի երկրորդ կեսերին, XVIII դարի առաջին կեսին/Էջ 70-74 պատմել, էջ 74-ի հարցերին/

Խաչատուր Ա Գաղաթացի – Ամենայն Հայոց կաթողիկոս, ով կարևոր դեր է խաղացել հայ եկեղեցական և քաղաքական կյանքում։
Մահտեսի Մուրադ – Հայ վաճառական և ազգային գործիչ, որն ակտիվորեն մասնակցել է ազատագրական շարժումներին։
Հակոբ Ջուղայեցի – Հայ վաճառական և դիվանագետ, որը ներգրավված էր քաղաքական ծրագրերում։
Իսրայել Օրի – Հայ ազգային-ազատագրական գործիչ, դիվանագետ, որը փորձել է եվրոպական և ռուսական աջակցությամբ ազատագրել Հայաստանը։
Յոհան Վիլհելմ – Պֆալցի դուքս, որի հետ Իսրայել Օրին բանակցություններ էր վարում Հայաստանի ազատագրման հարցով։
Անգեղակոթ – Գյուղ Սյունիքում, որտեղ Դավիթ Բեկը կռվել է օսմանյան զորքերի դեմ։
Պֆալցյան ծրագիր – Իսրայել Օրիի մշակած ծրագիր, ըստ որի՝ հայերի ազատագրումը պետք է իրականացվեր եվրոպական ուժերի օգնությամբ։
Մոսկովյան ծրագիր – Իսրայել Օրիի երկրորդ ծրագիրը, որով նա փորձում էր հայերի ազատագրության հարցում ներգրավել Ռուսաստանին։
Պյոտր I – Ռուսաց կայսր, որի հետ հայ գործիչները փորձել են բանակցել՝ Հայաստանի ազատագրության համար։
Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան – Գանձասարի կաթողիկոս, որը մեծ դեր է խաղացել Արցախի պաշտպանության և ինքնավարության գործում։
Ավան և Թարխան հարյուրապետեր – Հայ զորականներ, որոնք Դավիթ Բեկի գլխավորությամբ կռվել են օսմանյան և պարսկական զորքերի դեմ։
Դավիթ Բեկ – Հայկական ազատագրական շարժման առաջնորդ, որը գլխավորել է Սյունիքի ապստամբությունը։
Մխիթար Սպարապետ – Դավիթ Բեկի աջակիցը, որը նրա մահից հետո շարունակել է պայքարը։
Տեր Ավետիս – Հայ հոգևորական, որը մասնակցել է ազատագրական պայքարին։
Հալիձոր – Սյունիքի կարևոր ամրոց, որը Դավիթ Բեկի գլխավոր ռազմական կենտրոններից էր։
Սղնախներ – Ամրացված գյուղեր կամ ամրոցներ, որտեղ հայերը պայքարել են օտար զավթիչների դեմ։

ա.XVI-XVII դարերում Հայաստանը չուներ անկախ պետություն, և հայոց եկեղեցին դարձավ միակ ազգային կառույցը, որը կարող էր ղեկավարել ազատագրական շարժումը։ Եկեղեցին մեծ հեղինակություն ուներ ժողովրդի շրջանում, իսկ Էջմիածինն ու Գանձասարը ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական կենտրոններ էին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները արտաքին կապեր ունեին Եվրոպայի և Ռուսաստանի հետ՝ փորձելով ապահովել օտար տերությունների աջակցությունը։ Բացի այդ, եկեղեցին մասնակցում էր զինված պայքարին՝ կազմակերպելով ռազմական խմբեր, իսկ որոշ հոգևորականներ անձամբ ներգրավվում էին ազատագրական մարտերին։
բ.Հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրության հարցում հույսները կապում էին Արևմտյան Եվրոպայի հետ, քանի որ եվրոպական երկրները հակամարտության մեջ էին Օսմանյան կայսրության հետ, և հայերը փորձում էին օգտվել այդ հակամարտությունից։ Եվրոպայում դեռևս ուժեղ էր խաչակրաց գաղափարը, և հայերը ներկայացնում էին իրենց պայքարը որպես քրիստոնեության պաշտպանություն։ Հայ վաճառականները լայն կապեր ունեին Եվրոպայում, ինչը նպաստում էր հայկական հարցի բարձրացմանը։ Բացի այդ, եվրոպական տերությունները ձգտում էին ընդլայնել իրենց ազդեցությունը Արևելքում, և հայ գործիչները փորձում էին օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի ազատագրման համար։
գ.Իսրայել Օրին մշակել էր երկու ծրագիր՝ «Պֆալցյան» և «Մոսկովյան»։ «Պֆալցյան ծրագիրը» ենթադրում էր, որ եվրոպական երկրները կաջակցեն Հայաստանի ազատագրմանը, սակայն դա անիրատեսական էր, քանի որ եվրոպական տերությունները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով և առաջնային չէին համարում Հայաստանի հարցը։ Մինչդեռ «Մոսկովյան ծրագիրը» ավելի իրատեսական էր, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված էր Կովկասով և ցանկանում էր ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Պյոտր I-ի օրոք Ռուսաստանը նույնիսկ արշավեց դեպի Կովկաս, սակայն հետո հետ քաշվեց, ինչի հետևանքով հայերը մնացին անպաշտպան։ Եվրոպական երկրները ցանկանում էին թուլացնել Օսմանյան կայսրությունը, բայց նրանց առաջնային շահերը Կենտրոնական Եվրոպայում էին։ Ռուսաստանը, իր հերթին, ձգտում էր ամրապնդել դիրքերը Կովկասում՝ օգտագործելով հայերի աջակցությունը։

1.Արցախում և Սյունիքում ստեղծված սղնախները (բնական ու ամրացված տեղանքներ) կարևոր դեր էին խաղում պաշտպանական համակարգում։ Դրանք ապահովում էին բնակչության պաշտպանության և ինքնապաշտպանության համար անհրաժեշտ պայմանները։ Սղնախները նպաստում էին հակառակորդի առաջխաղացման դանդաղեցմանը, քանի որ բարձունքներում կառուցված ամրությունները դժվար հաղթահարելի էին։ Դրանք ծառայում էին նաև որպես զորքերի կենտրոնացման վայրեր, որտեղ հայ ապստամբները կազմակերպում էին դիմադրություն։ Սղնախների ստեղծման նպատակը պարսկական և օսմանյան զորքերի դեմ պաշտպանությունը և հայերի ռազմական ինքնուրույնության ամրապնդումն էր։
2.Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումները չհասան վերջնական հաջողության մի քանի պատճառներով։ Նախ, բացակայում էր արտաքին աջակցությունը, քանի որ եվրոպական տերությունները միայն խոստումներ էին տալիս, բայց գործուն աջակցություն չէին ցուցաբերում։ Ռուսաստանն էլ, չնայած սկզբնական հետաքրքրությանը, հետագայում դադարեց ակտիվորեն միջամտել։ Բացի այդ, հայ ապստամբները չէին կարողանում երկարատև դիմագրավել պարսկական և օսմանյան հզոր զորքերին, քանի որ չունեին բավարար թվով զինված ուժեր և ռազմավարական ռեսուրսներ։ Ներքին քաղաքական ու ռազմական կազմակերպվածության պակասը, ինչպես նաև օսմանյան ու պարսկական բանակների կրկնվող արշավները, թուլացրեցին շարժումը, ինչի հետևանքով այն չհասավ իր նպատակին։
3.Պարսկաստանի շահ Թահմասպ II-ի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պարսիկները ցանկանում էին ստանալ հայերի աջակցությունը օսմանցիների դեմ պայքարում։ Այդ շրջանում Պարսկաստանը թուլացած էր, և Թահմասպ II-ը փորձում էր հայերին դարձնել դաշնակիցներ, որպեսզի օգտագործի նրանց ռազմական ներուժը։ Դրամ հատելու իրավունքը Դավիթ Բեկին տրվեց որպես իշխանության ճանաչման խորհրդանիշ, ինչը նաև նշանակում էր, որ հայերը որոշակի ինքնավարություն էին ստանում պարսիկների կողմից։ Սա պարսիկների կողմից քաղաքական քայլ էր՝ հայերին իրենց կողմ գրավելու և նրանց միջոցով Կովկասում դիրքերը պահպանելու համար։
Հանրահաշիվ դասարանակ 05.03.25
Դասարանական առաջադրանքներ՝ 157;160;162;164;166

(18*6)+(19*3)+(20*5)+(21*4)+(22*2)+(23*3)+24=486
486/24=20,25

ա) այո
բ) ոչ
գ) ոչ
դ) ոչ

թվերն են 26,27,28,29,30
26+27+28+29+30=140

Պատ․՝ ոչ, մեդիան չկա և չի կարող երկու հաջորդական բնական թվերի միջին թվաբանակը լինել բնական թիվ։

1227
Պատ․՝ 7