Քերականական առաջադրանք 12.03.25

Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

·                    հաստատական

·                    ժխտական

·                    երկբայական

·                    գնահատողական

·                    սաստկական

·                    սահմանափակման 

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե-հաստատական, կարծես թե-երկբայական, անպայման-հաստատական, մի՞թե-երկբայական, բարեբախտաբար-գնահատողական, դժբախտաբար-գնահատողական, նույնիսկ-սաստկական, մանավանդ-սաստկական, գոնե-սահմանափակման, միայն-սահմանափակման, ոչ-ժխտական: 

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

Պարզ-իբր, ահա, գոնե

բարդ-նույնիսկ, կարծես թե, իբրև թե

ածանացավոր-անպատճառ

բարդածանցավոր-բարեբախտաբար

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: 

Ոչ՛, դա միայն ինձ է վերաբերում: 

Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է: 

Արդյո՞ք լուծում ունի այս հարցը: 

4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: Սաստկական

Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Հաստատական

Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Սահմանափակային

Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Գնահատողական

Թերևս այս մասին նորից խոսենք: Երկբայական

Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: Ժխտական

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ: Ոչ։ Ժխտական
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից: Իհարկե։ Հաստատական
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է: Կարծես թե։ Երկբայական
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:

English 12.03.25

Exercise 1: Fill in the blanks with aan, or the.

  1. I saw a bird in the garden today.
  2. He is a honest person.
  3. She went to the store to buy an apple.
  4. The Earth revolves around the Sun.
  5. We stayed in a hotel near the beach.
  6. The book on the table is mine.
  7. Can you pass me the pen?
  8. The Pacific Ocean is the largest ocean in the world.
  9. I need an umbrella because it’s raining.
  10. She is the best student in the class.

Exercise 2: Choose the correct article (a, an, the) to complete each sentence.

  1. I need a pencil to write this down. (a / an / the)
  2. A dog is barking loudly outside. (a / an / the)
  3. We went to the park yesterday. (a / an / the)
  4. I’ve never been to Italy. (a / an / the)
  5. Amazon is the longest river in the world. (a / an / the)
  6. It was an amazing day at the beach. (a / an / the)
  7. Have you met the new neighbor? (a / an / the)
  8. We are planning to visit the Eiffel Tower when we’re in Paris. (a / an / the)
  9. I found an old coin in my backyard. (a / an / the)
  10. Nile River is in Africa. (a / an / the)

Exercise 3: Correct the mistakes in the following sentences (if any):

  1. She is the best cook in the town.
  2. I bought an apple and a banana from the store.
  3. The Earth orbits around the Sun.
  4. He is a university student.
  5. I read the book about an history of ancient civilizations.

Քերականական առաջադրանք 11.03.25

1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

շատ անհանգստանալ, գլուխը կորցրած անհանգստանալ, այժմ անհանգստանալ

քիչ սովորել, անմոռաց, երեկոյան

քիչ ուղևորվել, պլանավորված ուղեվորված, ամեն ամիս, Եվրոպա ուղեվորվել

շատ կեղտոտվել, տգեղ կեղտոտվել, առավոտյան կեղտոտվել

2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`

հրաշագործ դեղ – ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը(ինչե՞րի), լավ բերք(ինչպի՞սի), արդյունաբերական ձեռնարկություններ(ինչպի՞սի), ֆիզիկոսների ընկերություն(ու՞մ), գործարանի ծխնելույզներ(ինչի՞), հատել անտառը(ի՞նչ անել), քաղաքում հանդիպել(ո՞րտեղ), ընկերներին հրավիրել(ու՞մ), արագ տարածվել(ի՞նչպես), հանդիպել խոչընդոտների(ի՞նչ անել):

Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

Պարբերական են կոչվում այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է:

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

Դեֆորմացիայի սեղղման ալիքը տարածվում է ընդարձակվելով և սեղմելով։ Օրինակ օդում դեֆորմացիայի ալիքը տարածվում, երբ օդի շերտը ընդարձակվում է սեղմելով մյուս շերտին և այդպես շարունակ։

3.Ո՞ր ալիքն են անվանում մենավոր:

Ալիքի այն տեսակը, որի դեպքում որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքը անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է, կոչվում է մենավոր ալիք։

4.Ինչպե՞ս կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Պետք է մի անշարժ վայրից կապել պարանի մի մասը, իսկ մյուս կողմը ձգել և թափահարել։ Այդպես մենավոր ալիքը կգնա, բայց մասնիկների փոփոխություն չի կատարվի։

5.Ի՞նչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

Բոլոր մեխանիկական ալիքներին բնորոշ է էներգիայի տեղափոխումը, տատանումները և մասնիկների չշարժվելը։

6.Բացատրել թե ինչպե՞ս է գոյանում առաձգական ալիքը

Երբ, մենք օրինակ՝ դուռը շեշտակի բացում ենք ,ապա այդ տեղամասում օդը սեղմվում է, և ինչ-որ ժամանակ հետո նոսրանում, դա է կոչվում առաձգական ալիք: Առաձգական ալիքներ առաջանում են միայն առաձգական միջավայրում:

7․Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությունը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Այդպիսի ալիք է պարանի երկայնքով «վազող» ալիքը։

8.Ո՞ր ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկերը տատանվում այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությոնը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղղման դեֆորմացիայի ալիքները երկայնական են։

9.Ինչպիսի՞ տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Մեխանիկական տատանումներ են կատարում։

10.Ո՞ր երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Երբ պարանի ազատ ծայրից ալիքը հասնում է մյուս ծայր ոչ թե ակնթարթորեն, այլ որոշ ժամանակում, ապա այդտեղից եզրակացնում ենք, որ ալիքը ունի արագություն։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

v=x2-x2/t2-t1

12.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը. Տատանումնեռը պարբերությունը հավասար է Т=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում. Հաճախությունը հավասար T=1/v-ի, ոռտեղ v-ն ալիքի արագությունն է.

14.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը դա այն է, թե այդ տեղամասում ինչպես է ցնցվել տարածքը: Մագնիտուդ ,պայմանական մեծություն, որը բնութագրում է երկրաշարժերի կամ պայթյունների հետևանքով առաջ եկող առաձգական տատանումների ընդհանուր էներգիան։ Մեկը այդ տեղամասի ցնցնումն է, իսկ մյուսը այդ ցնցման մեծությամբ պայմանավորված մեծությունը:

16․Ի՞նչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Ձայնը ֆիզիկական երևույթ է, որը ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ 16Հց-20000Հց

17․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակված ձայնը կոչվում է պարզ ձայն։ Տոների նմանօրինակ հավաքածուն կոչվում է ձայնի հնչերանգ։

18․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Մեր իսկ ձայնի անդրադարձումը մեր ականջին կոչվում է արջագանք. Այն ձայները, որոնք գերազանցում են 20000Հց-ը կոչվում են անդրաձայն, իսկ 16Հց ձայնից պակասները ենթաձայն:

Երկրառափություն դասարանական 11.03.25

Դասարանական առաջադրանքներ՝278;280;282

BC/B1C1=14/7=2

A1C1=AC/2=4,5դմ=45սմ

<>ABC -> հավասարասրուն եռանկյուն որովհետև սրունքները իրար հավասար են

հետևաբար <BAC=<BCA

<ABC=180-65-65=50o

նման եռանկյուններ են հետևաբար <ABC=<A1B1C1

12*2,5=30դմ

8*2,5=20դմ

15*2,5=37,5դմ

Պատ․՝ 30դմ, 20դմ, 37,5դմ

Ձայնարկություն 10.03.25

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:


1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

·                    զգացական

·                    կոչական

·                    նմանաձայնական


2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜…: կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…։զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ։նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:


3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն
բարդ-վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ

Ձայնարկությունների ուղղագրությունը.

·                    միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…

·                    անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …

·                    եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՛յ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Քիմիա դասարանական 10.03.25

  1. 1•Գրեք ածխածնի (II) օքսիդի, ածխածնի (IV) օքսիդի, կալիումի օքսիդի, երկաթի (II) օքսիդի երկաթի (III) օքսիդի, ֆոսֆորի (V) օքսիդի, ցինկի օքսիդի բանաձևերը։

CO, CO2, K2O, FeO, Fe2O3, P2O5, ZnO,

2•Ներկայացնել ածխածին, ֆոսֆոր, ծծումբ, յոդ, կալցիում, ալյումին և քրոմ տարրերի օքսիդների բանաձևերը, որոնցում նշված տարրերի օքսիդացման աստիճանները թվապես հավասար են պարբերական համակարգում իրենց խմբերի համարներին։

3•Կազմել թվարկված ոչ մետաղների օքսիդների բանաձևերը. P (V), S (IV), S (VI), C (IV), N (II), N(IV) Si (IV):

  1. Որքան է 803* 10  23 թվով ֆոսֆորի մոլեկուլների քանակը (մոլ):
  2. Որքան է 0,6 մոլ քանակով պղնձի ատոմների թիվը:

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 

Չարենցը բանաստեղծության մեջ ներկայացնում է, որ Կարսը շատ մարդկանցով է պատված։ Ներկայացնում է նաև, որ Կարս քաղաքում ամեն ուրեք աղմուկ է,իսկ չար մարդիկ և անարդարությունը շատ է։ Սակայն նաև ներկայացնում է քաղաքի երկրորդ դեմքը, որում Կարսը պատված է գեղեցիկ այգիներով և գետով։


2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

մով֊կապույտ

կարոտակեզ֊կարոտով լցված

տապար֊կացին

վտարանդի՜֊թափառական


3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Կարծում եմ, որ այս քառատողի շնորհիվ բանաստեղծը փորձել է մեզ ներկայացնել, որ իր կյանքում բանաստեղծությունը գրելու ընթացքում բարդ շրջան է եղել։ Ունեցել է տրամադրությոան կորուստ և ցանկացել է ասել, որ ինչքան էլ մարդիկ լինեն ուրախ միևնույն է նա մնալու խելագար ու հավիտյան վտարանդի և գնաալու է դեպի իր երազանքը, որը կարծում եմ կարող է լինել հայտնիությունը և փառքը։


4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Իմ կարծիքով բանաստեղծությունը արտահայտում է տխուր և թախծոտ տրամադրություն։


5. Բացատրի՛ր վերնագիրը: 

Տաղ-ոտանավոր, երգ

«Տաղ անձնական» վերնագիրը բանաստեղծությանը տալուց կարծում եմ, որ Չարենցը ուզեցել է ընթերցողին հասցնել այն միտքը, որ ի տարբերություն իր այլ բանաստեղծություններին սա ավելի անձնական է։ Բառացիորեն վերնագիրը բացատրվում է անձնական երգ։

6. Բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 

«Քնարական հերոս» տերմինին ծանոթանալուց հետո կարծում եմ, որ այս բանաստեղծության մեջ դա Կարինե Քոթանճյանն է։


6. Գրի՛ր շարադրություն ,,Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով…,, վերնագրով: 

Պատմություն տնային

Հայոց պատմություն 8/

Արևելյան Հայաստանը և ռուս-պարսկական պատերազմները/Էջ  82-85 պատմել, էջ 85-ի հարցերին գրավոր պատասխանել/

1. «Դավիթ-Դանիելյան վեճ» – Սյունիքի մելիքությունների ներքին հակամարտություն Դավիթ Բեկի մահից հետո։

2. Գյուլիստանի պայմանագիր (1813) – Ռուսաստան-Պարսկաստան պատերազմի ավարտով Ղարաբաղի, Գյանջայի և այլ տարածքների անցումը Ռուսաստանին։

3. Թուրքմենչայի պայմանագիր (1828) – Ներսես Ե Աշտարակեցի – Պարսկաստանը զիջեց Արևելյան Հայաստանը Ռուսաստանին, Ներսես Ե-ն աջակցեց հայերի վերաբնակեցմանը։

4. Պասկևիչ — Խաչատուր Լազարյան (Լազարև) – Պասկևիչ՝ ռուս գեներալ, ով գրավեց Երևանը, Լազարյան՝ հայ դիվանագետ, ով աջակցեց հայերի իրավունքներին։

5. Հայկական մարզ (1828-1840) – Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանի վարչական միավոր, լուծարվեց 1840-ին։

6. «Եկեղեցական կանոնադրություն (Պոլոժենիե)» (1836) – Ռուսական օրենք, որը սահմանափակում էր Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը։

7. Երևանի նահանգ (1849-1917) – Ռուսական կայսրության վարչական միավոր, հայության կենտրոն Արևելյան Հայաստանում։

8. Ելիզավետպոլի նահանգ (1868-1917) – Ռուսական նահանգ, որը ներառում էր Գանձակն ու Արցախը։

9. Հայ կամավորական ջոկատներ (1914-1918) – Հայերից կազմված զինված խմբեր, որոնք կռվում էին Օսմանյան Թուրքիայի դեմ։

10. Հայաստանի ինքնավարության նախագիծ – Հայ ազգային գործիչների ծրագրեր՝ ապահովելու ինքնավարություն Օսմանյան և Ռուսական կայսրություններում։

11. Ճորտատիրություն – Համակարգ, որտեղ գյուղացիները կախված էին հողատերերից, վերացվեց 19-րդ դարում։

ա.Գյուլիստանի պայմանագիր (1813 թ.) կնքվեց Ռուսաստանի և Պարսկաստանի միջև՝ ավարտելով 1804-1813 թթ. պատերազմը։ Դրանով Ղարաբաղի, Գյանջայի, Շիրվանի և այլ տարածքներ անցան Ռուսաստանին։

Թուրքմենչայի պայմանագիր (1828 թ.) կնքվեց ևս մեկ ռուս-պարսկական պատերազմի (1826-1828 թթ.) ավարտին, որով Արևելյան Հայաստանը՝ Երևանի, Նախիջևանի և Օրդուբադի խանությունները, անցան Ռուսաստանի վերահսկողության տակ։

Նշանակությունը Հայերի համար
Այս պայմանագրերը վերջ դրեցին Պարսկաստանի իշխանությանը Արևելյան Հայաստանում, ինչը թույլ տվեց հայերին ապրել համեմատաբար կայուն պայմաններում։ Ռուսաստանը խթանեց հայերի վերաբնակեցումը նոր միացված տարածքներում՝ նպաստելով հայ բնակչության թվի աճին։

բ.1828-ից հետո Ռուսաստանը խրախուսեց պարսկահայերի վերադարձը, ինչը բերեց բնակչության աճի, տնտեսական վերելքի և հայկական համայնքների ամրապնդման։ Հայերը վերականգնեցին իրենց մշակույթն ու ավանդույթները, սակայն դարձան ռուսական իշխանության վերահսկողության ենթակա։

գ.Ռուսաստանը ցանկանում էր ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում՝ հայերին որպես դաշնակից օգտագործելով։ Օսմանյան Թուրքիան փորձում էր խանգարել հայերի միավորմանը Ռուսաստանի հետ, իսկ Պարսկաստանը ձգտում էր պահպանել իր վերահսկողությունը։ Էջմիածնի կաթողիկոսությունն ազգային առաջնորդության կենտրոնն էր, և մեծ տերությունները փորձում էին այն պահել իրենց ազդեցության տակ։ Այս պայքարը հայության քաղաքական ճակատագրի վրա մեծ ազդեցություն ունեցավ։

1.1836 թվականին Ռուսական կայսրությունը ընդունեց «Եկեղեցական կանոնադրությունը» (Պոլոժենիե), որը սահմանափակեց Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը։ Այս կանոնադրության նպատակը հայ հոգևոր իշխանության վերահսկողության տակ առնելն էր, որպեսզի եկեղեցին չդառնա ազգային ինքնուրույնության կենտրոն։ Կաթողիկոսը կորցրեց իր նախկին լիազորությունների մի մասը, իսկ եկեղեցու գործերը սկսեցին կարգավորվել ռուսական իշխանությունների կողմից։ Կանոնադրությունը թույլ չտվեց հայ եկեղեցուն հանդես գալ որպես ազգային-քաղաքական ուժ, դարձնելով այն կայսրության վարչական կառույցի մի մաս։

2.XIX դարի սկզբից Ռուսական կայսրությունը Արևելյան Հայաստանում հաստատեց գաղութային վարչակարգ՝ հայերին զրկելով քաղաքական ինքնուրույնությունից։ 1828 թվականին ստեղծվեց Հայկական մարզը, սակայն 1840 թվականին այն լուծարվեց, քանի որ Ռուսաստանը չցանկացավ թույլ տալ հայերի վարչական ինքնակառավարումը։ Դրա փոխարեն հաստատվեց ռուսական ուղիղ կառավարում, որը վերացրեց հայ ավանդական կառավարման համակարգերը։ 1836 թվականին ընդունված «Եկեղեցական կանոնադրությունը» նույնպես ցարիզմի գաղութային քաղաքականության մասն էր, քանի որ այն եկեղեցին ենթարկեց ռուսական վերահսկողությանը։ Բացի այդ, իրականացվեց բնակչության վերաբնակեցման քաղաքականություն, ինչը փոխեց տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը՝ ամրապնդելով ռուսական ազդեցությունը։

3.1828 թվականին Ռուսաստանի իշխանությունները մերժեցին Հայաստանի ինքնավարության նախագիծը, քանի որ դա հակասում էր նրանց քաղաքական շահերին։ Ռուսաստանը չէր ցանկանում թույլ տալ հայկական պետականության վերականգնում, քանի որ դա կարող էր խարխլել կայսրության վերահսկողությունը Անդրկովկասում։ Ինքնավար Հայաստանի գոյությունը կարող էր Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հետ հարաբերություններում։ Բացի այդ, կայսրությունն արդեն որդեգրել էր ուղղակի կառավարման քաղաքականություն, ինչը նշանակում էր, որ նա չէր ցանկանում տարածաշրջանում որևէ ինքնուրույն հայկական իշխանություն։ Այսպիսով, Ռուսաստանի կառավարությունը գերադասեց Հայաստանը պահել իր վարչական համակարգի մեջ՝ բացառելով ազգային ինքնավարության հնարավորությունը։

Առաջադրանք 2

Արևմտյան Հայաստանը և Հայկական հարցի միջազգայնացումը/Էջ  86-90 պատմել, էջ 90-ի հարցերին գրավոր պատասխանել/

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն,

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :
  • ‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››