Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր
Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի:
Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝
Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:
Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ:
Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում:
1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:
Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էր գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր չորս կամարամասի, որոնք հաստատված էին գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:
Նախադասություն – կարևոր բնութագրիչներ.
- միտքը կամ բովանդակությունը,
- ստորոգյալը / ստորոգումը
- հնչերանգը:
Գտնել նախադասության ստորոգյալը:
Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս: արթնանում էր
Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝ Գոյական, ածական, բայ, դերանուն, մակբայ, թվական։
Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝
աշնան անձրև, բառակապակցություն
Աշնանն անձրևում է: նախադասություն
Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.
ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական
բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական
գ. մարտի ութ, առնվազն տասը-թվական
դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը-դերանուն
ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ
զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ-մակբայ
Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.
բացատրել.
Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան
ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղյակ
սիզիփոսյան աշխատանք- Շատ ծանր՝ չարչարալից և ոչ արդյունավետ աշխատանք։