Նախադասության գլխավոր անդամներ 02,04,25

Նախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: 

Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: 

Եվ անապատի սահուն լռությունը ծանրացավ նորից: Գոյական

Այնուհետև մենք էլ չէինք լսում նրա ձայնը: Դերանուն

Գեղեցիկը կփրկի աշխարհը: Ածական

Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Թվական

Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր: Դերբայ

Պտուղդ քաղող չկա: Դերբայ

Ձերբակալվածները միայն հրաշքի էին սպասում: Դերբայ

Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը: Հարադրություն

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  

Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ: 

Ի՞նչ կոչվում այս ենթական: Բազմակի ենթակա

Ստորոգյալ 

Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ: 

Համեմատել.

դարբին Մարգարը

Մարգարը դարբին է:

Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:

Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ: 

3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:

Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: 

Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:

Լող է տալիս իր երազանքների գրկում: 

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: 

Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ: Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը): 

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:

Եթե նա հիվանդ լինի, ոչ մեկին իր մոտ չի թողնի: բաղադրյալ, պարզ

Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը ինձ գորգ թվաց:բաղադրյալ

Խաղաղված ծովակը ծփում է: պարզ

Իմ պապը շատ ծեր էր: բաղադրյալ

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: 

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում

Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: 

Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ

Հանկարծ լաց ու կոծ լսվեց: 

Ընդունվում են պատվերներ:

Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:

Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ: 

Քերականական առաջադրանք 01,04,25

1. Գտե՛ք պարզ և բարդ նախադասությունները: 

Լեռներում ծնված ջրերը խեղդվում են օդում: Պարզ

Երկնքում պտտվում են գորշ ամպեր, ու ձորով փախչում է գետը: Բարդ

Երբ նա կռացավ ու ճակատս համբուրեց, ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա: Բարդ

Ողջ գիշեր նրանք տարուբերվել էին անպարփակ ծովում: Պարզ

Պարզ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ համառոտ և ընդարձակ: Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը պարզ համառոտ է: 

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ ընդարձակ:

Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

2. Գրի՛ր պարզ համառոտ նախադասություններ:

Նա քայլում է։

Էշը շնչում է։

3. Պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: 

Գարունը արագ եկավ:

Մենք չենք լռում դասարանում: 

Տարիներ անցան դանդաղ: 

4. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:-Հարավային Աֆրիկայում կա մի բույս: Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:-Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:-Առավել արժեքավոր է այն տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է։
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
-Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:-Արդեն գիտական պատասխան կա մի հարցի։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։

5. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը, պարզել են, որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը։ Նրանք պարզել են, որ չծխողների լսողությունը զգալիորեն ավելի լավ վիճակում է։
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն, որն օդում արձակում է սատկած միջատը:

Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն։ Այդ միացությունը օդում արձակում է սատկած միջատը։

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին, եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:

Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին։ Դա տեղի է ունենում, եթե նրանք մոտակայքում ինչ-որ տեղ են գտնվում։

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս կարևոր փաստ։ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են։

6. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել:Այդ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են:Պատճառն է՝ արևադարձային երկրների հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է նման հակակրկեսային օրենք է ընդունել:

Մի կալ հակառակ չարի

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար, երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվիլ ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվիլ։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց. «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչո՞ւ ես զարկում ինձ»։ (Հով. գլ. ԺԸ. 23)։

Այս է ահա բնականը, իսկ «չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է. այսինքն` չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն` ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրանց ուզածի պես։

Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները` չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես` «Սուր քո, և պարանոց մեր»։ Չէ՞ որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության  մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

1. Երկու-երեք նախադասությամբ ներկայացրո՛ւ Աղայանի ասելիքը։ 

Աղայանի ասելիքը կայանում է նրանում , որ քո վրա հարձակվելիս պետք է պաշտպանվել։ Նա ասում է, որ չպետք է թողնել չարին ստանալ այն, ինչ նա ուզում է, և պետք է հակահարված հասցնել նրան ամեն կերպով։

2. Գրի՛ր քո կարծիքը արտահայտված գաղափարի վերաբերյալ։ 

Ես հիմնականում համաձայն եմ արտահայտված գաղափարի հետ, բայց կարծում եմ, որ կյանքում լինում են սակավաթիվ դեպքեր, որտեղ ամենաճիշտ քայլը ոչ թե հակահարված կամ պաշտպանության տալն է , այլ լռելը, քանի որ հակառակորդիդ մտադրությունը քեզ հունից հանելը կամ կռվի մեջ գցելն է։

Քիմիա ինքնաստուգում

  1. n=N/NA
    N=505*10^23
    NA=6,02 * 10^23

n=N/NA=505*10^23/6,02 * 10^23=505/6,02= 83,88

  1. 126,90447*2=253,80894

3.M(Si)=28

4.n=3

M=195

m-?

m=nM=3*195=585

  1. n=1,2

M=40+16=56

m-?

m=nM=1,2*56=67,2

  1. N=2,02 * 10^23

NA=6,02 * 10^23

n-?

n=N/NA=2,02/6,02=0,335

  1. Գալիում
  2. W(H)=1/128=0,78
    W(I)=127/128=99,22

W(N)=14/17=82,35
W(H3)=3/17=17,65

  1. Փոխանակում
    NaOH=Հիդրոքսիդ
    H2SO4=թթու
    H2O=օքսիդ
    Na2SO4=աղեր

Դրոշների առաջացման պատմությունը:Վրաստան

Հետաքրքիր փաստեր դրոշների մասին | Mediamall.AM

Սովորողները ունենալով համապատասխան գիտելիքներ տարածաշրջանների երկրների մասին կկարողանան համապատասխան տեղեկատվություններ ներկայացնել երկրների, ինչպես նաև ուսումնասիրել այդ պետությունների դրոշների առաջացման պատմությունը։

  • Ընտրել որևէ պետություն։
  • Ներկայացնել այդ պետության համռոտ բնութագիրը։
  • Պետության դրոշը ինչպե՞ս է պատկերված։
  • Պատմական անդրադարձ  կատարել դրոշների ծագման պատմությանը:
  • Առանձնացնել թե յուրաքանչյուր գույն, նշան, պատկեր ի՞նչ է իրենից ներկայացնում։

Վրաստան (վրաց.՝ საქართველო) գտնվում է Կովկասում, որտեղ հանդիպում են Եվրոպայի և Ասիայի սահմանները։ Վրաստանը ունի հարուստ պատմություն, մշակույթ և գեղեցիկ բնություն։ Պետության տարածքը գտնվում է Կովկասյան լեռների հարավային մասում՝ կապելով Արևելյան Եվրոպան և Արևմտյան Ասիան։ Վրաստանը սահմանակից է Ռուսաստանի, Վրաստանի հյուսիսային հատվածում, իսկ հարավում՝ Թուրքիային և Հայաստանի հետ։ Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։

Վրաստանի դրոշը հայտնի է որպես «Հինգ խաչի դրոշ»։ Դրոշը բաղկացած է սպիտակ դաշտից, որի վրա կա խաչաձև դրոշի մոդել՝ կենտրոնում մեծ խաչը և 4 փոքր խաչեր՝ դրոշի անկյուններում։ Այս դրոշը եղել է Վրաստանի պետական դրոշը բազմիցս throughout պատմության, և այսօր այն սիմվոլիզирует քրիստոնեական ժառանգությունը, որը շատ կարևոր է Վրաստանի մշակութային ու կրոնական ինքնության համար։՝

Վրաստանի դրոշի պատմությունը սկսվում է դեռևս միջնադարում։ Դրոշը պատմականորեն օգտագործվել է Վրաստանի ազգային ինքնությունը և քրիստոնեությունը նշելու համար։ Պետական դրոշը ձևավորվել է դեռևս Մեղրի և Վրաստանի թագավորությունների ժամանակներից։ Մեծ խաչը խորհրդանշում է Քրիստոսին, իսկ փոքր խաչերը՝ եկեղեցու կամ սրբերի պատվին են։

  • Սպիտակ գույնը՝ Վրաստանի դրոշի հիմնական ֆոնի գույնն է, որը խորհրդանշում է մաքրություն, ճշմարտություն և խաղաղություն։
  • Կարմիր խաչ՝ խորհրդանշում է քրիստոնեությունը և Վրաստանի ազգային արժեքները։ Այս մեծ խաչը ներկայացնում է Քրիստոսին՝ որպես երկրի և ժողովրդի պաշտպանը։
  • Չորս փոքր խաչեր՝ տեղադրված են դրոշի անկյուններում և խորհրդանշում են Վրաստանի եկեղեցիների պաշտպանության և բոլոր սրբերի հարգանքը։

Հանրահաշիվ դասարաական 31,03,25

Դասարանական առաջադրանքներ՝  203-ա,գ,է; 204-ա,գ,է,ժ; 209;211

ա) y=5x+1

4x+5x+1=10

9x=10-1

9x=9

x=1

y=5x+1=5+1=6

գ) 2x=y+5

y=1,5(y+5)-34

y=1,5y+7,5-34

-7,5+34=0,5y

26,5=0,5y

y=53

2x=y+5=58

x=29

ե) x=8y-6

2(8y-6)-21y=-2

16y-12-21y=-2

16y-21y=10

-5y=10

5y=-10

y=-2

x=-16-6=-26

ա) x=3+y

3(3+y)-2y=12

9+3y-2y=12

3y-2y=12-9

y=3

x=6

գ) y=20+2x

4x-15(20+2x)=-1

4x-350+30x=-1

4x+30x=349

34x=349

x=10,2

y=20+20,4=40,4

{x=y+17

{x+y=133

y+17+y=133

2y=133-17

2y=116

y=116/2=58

x+y=180

x=2y+24

2y+24+y=180

3y=180-24=156

y=156/3=52

x=104+24=128

Ճամփորդություն դեպի Ե․ Չարենցի տուն-թանգարան

Մենք մարտի 19-ին այցելեցինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Թանգարանի վայրում Չարենցի և շատ այլ մարդկանց ապրելավայրն է եղել։ Չարենցը ապրել էր շենքի 3-րդ հարկի 12-րդ բնակարանում, իսկ թանգարանը կառուցելու ընթացքում գնել են ամբողջ շենքը և տեղը կառուցել տուն-թանգարան։ Թանգարանում տեսանք Չարենցի մասին ամեն ինչ։ Իր կյանքի պատմությւոնը և այլն։

Շարադրություն

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Ամեն ինչ այնպես էր, կարծես ես երբեք չլինեի այստեղ։ Երաժշտությունը մեղմ հոսում էր, ծիծաղներ էին լսվում, և կյանքը շարունակվում էր իր սովորական ընթացքով։ Բայց ես գիտեի, որ իմ բացակայությունը զգացվել էր, թեկուզ ոչ ոք չէր խոսում այդ մասին։

Դռան մոտ կանգնած՝ ես երկար դիտում էի նրանց։ Բոլորը պարում էին, վայելում պահը, կարծես ոչինչ չէր փոխվել։ Բայց ես փոխվել էի։ Այն, ինչի միջով անցա, այլևս թույլ չէր տալիս ինձ նույն աչքերով նայել այս ամենին։

Վերջապես համարձակությունս հավաքեցի ու առաջ քայլեցի։ Մի քանի հոգի շրջվեցին, բայց ոչ ոք ձայն չհանեց։ Զգացի, որ ինչ-որ բան ինձ խանգարում է ներս մտնել, կարծես անտեսանելի պատ լիներ իմ ու նրանց միջև։

Հանկարծ երաժշտությունը դադարեց, և մի պահ լռություն տիրեց։ Ամեն ինչ կարծես կանգ առավ։ Բոլորի հայացքները ինձ վրա էին, բայց ոչ ոք ոչինչ չասաց։

Վերադարձս բոլորի համար անսպասելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։

Լիդերության ախտաբանական կողմը՝ Ի․ Ստալինի Եվ Ա․ Հիտլերի Օրինակով

Հոդվածում ներկայացվում է թե մարդկանց մանկությունը և դեռահաս տարիները ինչպես են ազդում մարդու վրա։ Հոդվածի սկզբում ներկայացվում է թե Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի մանկությունը, դեռահասության տարիները և իրենց տրավմաները։ Իոսիֆ Ստալինի և Ադոլֆ Հիտլերի առաջնորդության ախտաբանական կողմերը դրսևորվում էին տոտալիտար ռեժիմների, բռնաճնշումների, քարոզչական մանիպուլյացիաների և զանգվածային սպանությունների միջոցով։ Ստալինը հաստատեց բռնապետական ռեժիմ ԽՍՀՄ-ում՝ իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնելով, իսկ Հիտլերը Գերմանիայում հաստատեց ֆաշիստական ռեժիմ՝ հրահրելով Երկրորդ համաշխարհային պատերազմը և Հոլոքոստը։ Երկուսն էլ առաջնորդվում էին անհատապաշտական պաշտամունքով, հոգեբանական մանիպուլյացիայով և ուժի բացարձակ կենտրոնացմամբ, ինչը հանգեցրեց միլիոնավոր մարդկանց զոհերի ու մարդկային հիմնարար իրավունքների խախտման։ Եզրափակելով վերլուծությունը կասեմ, որ մարդիկ լիդեր ստեղծվում են մանկությունից և դաժանությունից։ Մարդիկ դառնում են դաժան, մազոխիստ և այլ նմանատիպ բնութագրման բառեր մանկության տրամվաների, դաժանություն տեսնելու և դաժանությանը ականատես լինելու պատճառով։