Քիմիա դասարանական

  1. 10-ական գ զանգվածով հետևյալ նյութերից` H2O, NH3, H2, CH4 որի նյութաքանակը կլինի առավել՝ ա) մեծ, բ) փոքր:

H2O(n)=m/M=10/18=0,556 ամենափոքր

NH3(n)=m/M=10/17=0,588

H2(n)=m/M=10/2=5 ամենամեծ

CH4(n)=10/16=0,625

  1. 2.Մեկական մոլ  քանակներով հետևյալ նյութերից՝ H2O, HCI,  NH3′ որում ջրածնի ատոմների թիվը կլինի առավել՝ ա) մեծ, բ) փոքր:

n=1

  1. 3.Նյութերի հետևյալ զույգից՝ 

RbCl,

CO2

որի՞ լուծելիությունն է ջրում էականորեն փոքրանում ջերմաստիճանը բարձրացնելիս: 

4.Ինչքա՞ն աղ է պետք վերցնել, որ ստանաք  NaCl 7%լուծույթ:

Ճապոնիա

1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

Ճապոնիան կղզային երկիր է՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսում։ Չնայած լեռնոտ լինելուն, այն ունի երկարափյուն ափեր, ինչը նպաստում է նավահանգիստների և ծովային առևտրի զարգացմանը։ Երկիրը սեյսմիկ ակտիվ գոտում է, բայց ճապոնացիները կարողացել են այդ պայմաններին հարմարվել՝ կառուցելով հակասեյսմիկ շենքեր։ Բնությունը մեծ դեր ունի նաև զբոսաշրջության զարգացման մեջ։

2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

Ճապոնիան գրեթե չունի սեփական օգտակար հանածոներ։ Նա քիչ բնական ռեսուրսներ ունի և մեծապես կախված է ներմուծումներից։ Սակայն, տեխնոլոգիաների և բարձր աշխատուժի շնորհիվ կարողանում է վերամշակել ներմուծված հումքը ու արտահանել բարձրորակ արդյունաբերական ապրանքներ։

3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

Ճապոնիայի բնակչությունը ծերանում է։ Ծնելիության մակարդակը ցածր է, իսկ կյանքի տևողությունը՝ բարձր։ Սա նշանակում է, որ տարեց մարդկանց թիվը շատ է, իսկ երիտասարդների՝ քիչ։ Բնակչության մեծ մասը ճապոնացիներ են, և երկրում գրեթե բացակայում է ներգաղթը։

4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

Ճապոնիայում կլիման բազմազան է։ Հյուսիսում՝ ձմեռը ցուրտ է, իսկ հարավում՝ մերձարևադարձային կլիմա է՝ տաք և խոնավ ամառներով։ Տարվա ընթացքում հաճախակի են մուսոնները և տայֆունները։ Ամբողջ երկրում էլ հստակ արտահայտված են չորս եղանակները։

5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

Ճապոնիայի խոշորագույն քաղաքներն են՝ Տոկիո, Օսակա, Նագոյա, Յոկոհամա և Կոբե։
Տոկիոն մայրաքաղաքն է ու աշխարհի ամենամեծ մետրոպոլիաներից մեկը։ Այն տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական կենտրոն է։ Տոկիոն հայտնի է իր ժամանակակից շենքերով, զարգացած տրանսպորտային համակարգով և բարձր կենսամակարդակով։ Այն նաև հին ու նոր մշակույթների համադրություն է՝ ժամանակակից թաղամասերը կանգնած են հին տաճարների կողքին։

Հանրահաշիվ դասարանական 14,05,25

Դասարանական առաջադրանքներ՝  229-ա,գ; 230-ա,գ;231-ա,գ; 232-ա,գ,ե

ա){4=1-3 սխալ

{33=-7-3 սխալ

{-2=1-3 ճիշտ

{-2=5-7 ճիշտ

Պատ․՝ (1,-2)

գ) {4=3-7 սխալ

ա) (-1,1)

գ) (0,-1)

ա) (1,1)

գ) (1,4)

ա․7-5x=3x-1
-8x=-8
x=1
y=7-5=2
(1, 2)

գ․2y=6-2x
y=(6-2x)/2
-3x-7=(6-2x)/2
-6x-14=6-2x
-4x=20
x=-5
y=15-7=8
(-5, 8)

Իմ մասին

Ես Հայկն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեվաստացի» կրթահամալիրում։ Իմ կյանքը լցված է սպորտով և գիտելիքով։ Ամենօրյա կյանքումս զբաղվում եմ բասկետբոլով, հանդբոլով, ֆուտբոլով։ Իսկ գիտելիքի մասով սիրում եմ ինքնակրթվել, կարդալ և համարում եմ, որ Երկիր մոլորակի վրա գտնվող բոլոր բանական էակները պարտավոր են կրթվել և գոնե չլինել տգետ։ Ես Երկրի վրա եմ գրեթե տասնչորս տարի և բավական գոհ եմ իմ ապրած կյանքը։ Ի զարմանս շատերին ես ծվել եմ Հարավային Կորեայում և երկու տարի ապրել եմ այնտեղ։ Շատ եմ սիրում ճամփորդել, այդ իսկ պատճարով էլ փորձում եմ ճամփորդել ամեն եղած հնարավորության դեպքում։ Եղել եմ 13 երկրներում, որոնց շնորհիվ էլ կարողացել եմ ստեղծել անմոռանալի հիշողություններ ընտանիքիս հետ։ Նաև շատ եմ ճամփորդում Հայաստանի ներսում ։ Դպրոցում փորձում եմ բոլոր դասերին էլ լինել ակտիվ չնայած ոչ բոլոր առարկաներն եմ սիրում։ Չնայած այն փաստին, որ օտար լեզուներ սովորելը համարում եմ անհրաժեշտությւոն մարդու կյանքում, չեմ սիրում ռուսերենը համարում եմ այն մեռնող լեզու։

Քիմիա տնային

Տնային

Սովորել.

Լուծույթներ թեման

1.Տրված են NaNO3, Cu (OH)2 , FeSO4, H3PO4, բանաձևերով նյութերի հավասար զանգվածներով նմուշներ(1գ):

NaNO3
n=m/M
M=23+14+48=85
1/85=0,011

Cu (OH)2
n=m/M
M=64+32+2=98
1/98=0,01

FeSO4
n=m/M
M=56+32+64=152
1/152=0,006

H3PO4
n=m/M
M=3+31+64=98
1/98=0,01

Որոշիր ա) որի նյութաքանակն է առավել մեծ
NaNO3=1/85=0,011

բ) որի նյութաքանակն է առավել փոքր.
FeSO4=1/152=0,006

գ) որոնց նյութաքանակներն են հավասար:
Cu(OH)2=H3PO4=1/98=0,01

2.

Առաջնորդություն

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից

Չկան

  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Օգնող պատրաստակամություն – Միշտ պատրաստ է օգնել դասերում, խնդիրներ լուծել կամ ուղղություն ցույց տալ։

Պատասխանատու վարքագիծ – Հետևողական է դասերին, օրինակ է մյուսների համար։

Բարեկիրթ և հարգալից է – Մարդիկ վստահում են նրան, որովհետև նա հարգանքով է վերաբերվում բոլորին։

Ինքնավստահություն – Խոսքը հաստատուն է, իր կարծիքը արտահայտում է հստակ։

Խիզախություն – Չի վախենում պաշտպանել ուրիշներին կամ իր կարծիքը արտահայտել նույնիսկ դժվար պահերին։

Ժամանակի մասին

Ժամանակը այնպիսի թեմա է, որի մասին իմ կարծիքով կարելի է անվերջ քննարկել և երբեք չհոգնել։ Ժամանակի մասին փիլիսոփայել են ոչ միայն հայտնի փիլիսոփաները այլ նաև՝ գիտնակաները, մաթեմատիկոսները և շատ այլոք։ Կան մարդիկ, որ չեն հավատում ժամանակի գոյությանը և ասում են, որ այն ընդհամենը մարդկանց կառավարելու ձևերից մեկն է։ Կան մարդիկ, որ ասում են, որ ժամանակը ստեղծվել է ժամայցույցների ընկերությունների կողմից և այն նախաքայլն էր ժամացույցներ արտադրելու և վաճառելու մեջ։ Անձամբ ես իմ ժամանակի մասին կարծիքով պատկանում եմ մարդկանց այն բազմությանը, որոնք ժամանակի մասին կարծիք արտահայտելուց չեն նայում հարցին այդքան խորը և կարծում են այն ընդամենը խոսակցական տերմին է, որը օգտգործվում է ավելի հեշտ կամունիկացվելու համար։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության  Երկրորդ երգը։ 

  1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Կոկել-Հարդարել

դյուցազնական-հերոսական, քաջ

  1. Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

Ըստ ստեղծագործության Հայկանուշը գեղեցիկ, խելացի և անկախ աղջիկ է։ Նա ուժեղ է ոչ միայն ֆիզիկապես այլև բնավորությամբ։ Չունի ծնողներ, բայց օգնում է մարդկանց, ապրում է մենակ և ինքնավստահ է։ Եվ նաև խելացի է:

  1. Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։ 

Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
Դառել էր սիրո ցոլացող լուսին.

Այն կերպարանքը և հայացքն ահեղ,
Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
Այժմ դառել է մի վճիտ աղբյուր,
Որից բխում է սեր հեզահամբյուր

  1. Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։ 

Հայկանուշը Տորքից պահանջում է, որպեսզի նա բերի քսան հսկա աժդահա և կռվի նրանց հետ, որպես ապացույց իր սիրո ուժիը։

Եթե այդպես է, ուրեմն գնա՛
Եվ բեր ինձ համար քսան աժդահա։
Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
Եթե նրանցից քսանին գերես,
Դրանով իմ անվան պատիվ կբերես

Աշխատանք դասարանում 09,04,25

1.Կետադրի՛ր:

Ընկերս զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը
` ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

2. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին: