Սպիտակ Ձին (1,2,3 մասեր)

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

հոգս — Խիստ մտահոգություն, ծանր ապրում
խորհրդանիշ — Նշան կամ պատկեր, որը ինչ-որ բան է ներկայացնում

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» — Այս արտահայտությունը նշանակում է, որ մարդու հոգսերը այնքան ծանր են, որ սրտում կուտակվել են, ինչպես ծանր քար:

«Ծայրը ծայրին հասցնել» — Սա նշանակում է՝ հազիվ գոյատևել՝ փոքր միջոցներով, դժվարությամբ ապրել՝ առանց ավելորդ բաների:

Քերականական առաջադրանք 12,05,25

Միասնության խնդիր

Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։

Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։

Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

3.       Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։

Դրվում է․

Ա․ Բացառական հոլով

Բ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

4.       Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։ 

Բնական աղետներ

  1. Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:

Անտառային հրդեհներ

  1. Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:

Անտառային հրդեհները կարող են առաջանալ բնական պատճառներով, օրինակ՝ կայծակի հարվածից, բայց մարդկային գործոնը մեծ դեր ունի։ Մարդիկ հաճախ անփութությամբ են վարվում՝ անտառներում թողնելով չմարված խարույկներ, շպրտելով վառվող սիգարետներ կամ կազմակերպելով անօրինական այրվածքներ։ Օրինակ՝ Ավստրալիայում 2019-2020 թվականների հսկայական հրդեհների մի մասը կապված էր մարդկային անփութության հետ։

  1. Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Հրդեհները ոչնչացնում են բույսեր, ծառեր և կենդանիների բնակավայրեր։ Հողը դառնում է ամայի, թունավորվում է օդը ծխով և ածխածնի երկօքսիդով, ինչը նպաստում է գլոբալ տաքացմանը։ Ջրային աղբյուրներն էլ կարող են աղտոտվել մոխրով։

  1. Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ: 

Անտառային հրդեհների դեմ կարելի է պայքարել կանխարգելման, վերահսկողության, մաքրման աշխատանքների և խիստ օրենսդրության միջոցով։ Կարևոր է մարդկանց իրազեկել հրդեհների վտանգների մասին, անտառներում տեղադրել մոնիթորինգային համակարգեր, ժամանակին մաքրել չորացած բուսականությունը, ինչպես նաև խստացնել պատասխանատվությունը անփույթ վարքի համար՝ կանխելով աղետը դեռ առաջացման փուլում։

Check your progress

1.everyone

2.nothing

3.someone

4.everything

5.somewhere

6.none of them

7.no one

2.don’t have to

3.mustn’t

4.mustn’t

5.doesn’t have to

6.mustn’t

2.has sent

3.been talking

4. he’s played

5.have visited

6.been reading/finished

2.guess

3.concentrate

4.believe in

5.recognise

6.imagine

Նյութափոխանակություն

1.Նկարագրել երիկամների կառուցվածքը և գործառույթը։

Երիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են մեջքի ստորին հատվածում։ Դրանք ունեն բազմաթիվ նեֆրոններ, որոնք մաքրում են արյունը։ Երիկամները հեռացնում են թափոնները և ավելորդ ջուրը, կարգավորում են օրգանիզմի ջրաղազային հավասարակշռությունը, արյան ճնշումը և պահպանում են արյան թթվահիմնային միջավայրը։

2.Ինչպե՞ս է առաջանում մեզը։

Մեզը առաջանում է երիկամների նեֆրոններում։ Սկզբում արյունը ֆիլտրացվում է, և դուրս են գալիս ջուրը, աղերը և թափոնները։ Հետո անհրաժեշտ նյութերը նորից ներծծվում են արյան մեջ, իսկ մնացածը դառնում է մեզ։ Մեզը հոսում է միզածորաններով դեպի միզապարկ, հետո դուրս է գալիս մարմնից։

3.Ինչպե՞ս է կարգավորվում մարդու նյութափոխանակությունը։

Մարդու նյութափոխանակությունը կարգավորվում է հիմնականում ներզատիչ (էնդոկրին) համակարգի միջոցով։ Հորմոններ, ինչպիսիք են թիրոիդի հորմոնները, ինսուլինը և ադրենալինը, կառավարում են էներգիայի արտադրությունն ու օգտագործումը։ Նյութափոխանակությունը ազդում է նաև նյարդային համակարգի և սննդակարգի վրա։

Քերականական առաջադրանք 08,05,25

Աշխատանք դասարանում 

Պարագաներ

Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։

Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։

Տեղի պարագա

Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։

Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյականհոլովներով և կապային կապակցությամբ։

1.     Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։

Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։

Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։

Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։

Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։

Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։

Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։

Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։

Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։

Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա

Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։

Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։

Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։

Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

Ժամանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։

Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։

1.     Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․

Խաղաղ գիշերով դու կգաս։

Փողոցն անցնելիս սայթաքեց։

Հավաքվեցին գիշերով։

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։

Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։

Գիշերվա հետ որսի են ելնում։

Մի երեկո խոստովանեց իր սերը։

Մասնավորող պարագայական բացահայտիչ

2.     Կետադրել, նշել տեսակը․

Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։

Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին արթնանում էր։

Երևանում՝ Աբովյան փողոցում նկարահանում է։

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին նա տուն վերադարձավ։ 

Թրաֆիքինգ

  • Ինչ է թրաֆիքինգ

Թրաֆիքինգ (մարդկանց առևտուր) նշանակում է մարդկանց հավաքագրում, տեղափոխում, թաքցնում կամ փոխանցում՝ շահույթի նպատակով։ Այս գործընթացում մարդիկ սովորաբար օգտագործվում են հարկադրաբար, սպառնալիքներով կամ խաբեությամբ։

  • Թրաֆիքինգի իրականացման եղանակները

Թրաֆիքինգը կարող է իրականացվել տարբեր ձևերով, օրինակ՝

  • Խաբեությամբ՝ խոստանալով լավ աշխատանք, ուսում կամ ամուսնություն։
  • Բռնությամբ կամ սպառնալիքներով։
  • Փաստաթղթերը վերցնելով կամ մարդուն մեկուսացնելով։
  • Ընտանեկան կամ սոցիալական դժվարությունները շահագործելով։
  • Թրաֆիքինգի իրականացման նպատակները

Թրաֆիքինգի հիմնական նպատակները ներառում են՝

  • Ձեռնարկությունների մեջ հարկադիր աշխատանք
  • Երեխաների շահագործում՝ աշխատանք կամ մուրացկանություն
  • Մարմնի օրգանների վաճառք
  • Զինված խմբավորումներին ներգրավում

Հանրահաշիվ դասարանական 07,05,25

Դասարանական առաջադրանքներ՝  268-ա,գ,ե; 269-ա,գ,ե;271-ա,գ,ե; 273-ա,գ,ե;

ա) 1/3 + 7/12 = 4+7/12=11/12

գ) 1/2 – 5/162=81-5/162=76/162=38/81

ե) 1/250+3/100=2+15/500=17/500

ա) x-7+x/3=2x-7/3

գ) a+c-4c/7=a-3c/7

ե) 3y-6/3c=y-2/c

ա) 1/2

գ) a+3b

ե) m+1/m-n

ա)(2b2-c2)/b(b+c)

գ)

Գիտելիքն ընդամենը գործիք է

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ 

Այսպիսով, տգիտությունը վախի հիմնական աղբյուրն է

Ես լիովին համաձայն եմ հետևյալ մտքի հետ։ Բերելով մի օրինակ կարծում եմ շատ մարդկանց կկարողանամ նաև համոզել։ Ես իմ կյանքի ընթացքում հանդիպել եմ բազմաքանակ մարդկանց, որ դժգոհում են ինքնաթիռների անվտանգությունից և ասում, որ ինքնաթիռներով թռչելը ամենավտանգավոր տրանսպորտային միջոցն է և մահանալը շատ հավանական է ինքնաթիռի մեջ գտնվելու դեպքում, չնայած ինքնաթիռում մահանալու հավանականությւոնը 1/816545929 է, որը շատ-շատ քիչ է։