«Ի՞նչ կարող է սովորել ժամանակակից դեռահասը պատմությունից»

  1. Կառուցվածք
    • Ներածություն․ թեմայի ներկայացում, հարցի կարևորության ընդգծում։
    • Հիմնական մաս․ առնվազն 2–3 պարբերություն՝ հիմնավորումներ, փաստարկներ, օրինակներ։
    • Եզրափակում․ ամփոփում, սեփական կարծիքի ձևակերպում, եզրակացություն։
  2. Բովանդակություն
    • Թեմայի ամբողջական բացահայտում։
    • Կապ թեմայի և ներկայացված փաստերի միջև։
    • Հիմնավորված կարծիքներ՝ օրինակներով, պատմական փաստերով, գրականությունից կամ առօրյայից։
  3. Լեզու և ոճ
    • Հստակ և պարզ շարադրանք։
    • Ճիշտ տառագրություն և քերականություն։
    • Ոճը պետք է լինի ուսանողական/դպրոցական՝ առանց չափազանց բարդ գիտական արտահայտությունների, բայց նաև առանց խոսակցական լեզվի։
  4. Ստեղծագործական մոտեցում
    • Սեփական կարծիքի և ինքնատիպ դիտարկումների ներառումը։
    • Նոր գաղափարների առաջադրում, հարցադրումների ձևակերպում։
  5. Ծավալ
    • Միջինում 1-2 էջ (250–400 բառ)։
    • Կարևոր է ոչ թե երկարությունը, այլ թեմայի ամբողջականությունն ու պարզությունը։

Ես ինքս ժամանակակից դեռահաս եմ և ինձ շատ է հետաքրքրում թե ինչ կարող եմ սովորել համաշխարհային և Հայաստանի պատմությանը նայելու և այն ուսումնասիրելու շնորհիվ։ Պատմությունը ամբողջ մարդկության կյանքի անցած ճանապարհն է։ Դեռահասի և այլ տարատարիք մարդկանց համար պատմությունը կարող է լինել անհետաքրքիր և կթվա անիմաստ ուղղություն, սակայն իրականում այն ունի մեծ կարևորություն։ Այն մեզ ոչ միայն հիշեցնում է անցյալը, այլև սովորեցնում է ապագան կառուցել ավելի ճիշտ։ Նախ և առաջ, պատմությունը հնարավորություն է տալիս սովորել անցյալի սխալներից։ Օրինակ՝ բազմաթիվ պատերազմներ ցույց են տվել, որ ագրեսիան ու թշնամանքը միշտ բերում են մեծ կորուստների։ Եթե դեռահասը հասկանում է այս իրողությունը, նա կփորձի խուսափել իր կյանքում և միջավայրում անհարկի հակամարտություններից ու կգնահատի խաղաղության արժեքը։  

Երկրորդը՝ պատմությունը սովորեցնում է արժևորել ազատությունն ու անկախությունը։ Մեր ազգի պատմությունը վառ օրինակ է․ դարերով պայքարելով պահպանելու իր ինքնությունը, մեր նախնիները ցույց են տվել համառության և քաջության ուժը։ Այս գիտակցումը կարող է ցանկացած դեռահասին ներշնչել լինել աշխատասեր և երբեք չհանձնվել դժվարությունների առաջ։ 

Վերջապես, պատմությունը դեռահասի մոտ կարող է դուռ բացել դեպի քննադատական մտածողություն և բազմամշակութային հարգանք։ Երբ դեռահասը ուսումնասիրում է տարբեր ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները, նա սկսում է հասկանալ, որ աշխարհը բազմազան է։ Դա օգնում է ձևավորել հանդուրժողականություն և ավելի լայն մտահորիզոն։ 

Այսպիսով, ժամանակակից դեռահասը պատմությունից կարող է սովորել խաղաղություն գնահատել, ինքնությունը ճանաչել և ավելի խելամիտ ապագա կառուցել։ Իմ կարծիքով՝ պատմությունը ոչ թե հին փաստերի շարան է, այլ կենդանի ուղեցույց, որը մեզ միշտ հիշեցնում է՝ մարդը զարգանում է միայն այն ժամանակ, երբ սովորում է իր անցյալից։ 

Ամառային ընթերցանություն

Այս տարվա ամառը իմ համար շատ օգտակար և լավ ամառ էր, որովհետև ես կարողացա ամառվա ընթացքում կատարել շատ լավ բաներ։ Գրականության առումով ես հասցրեցի կարդալ շատ գրքեր, որովհետև առաջին գրքումս կարդացի մի լավ արտհայատություն, ըստ որի մարդը խելացի է այն դեպքում երբ նա գիտի քիչ բան շատ բանի մասին այլ ոչ թե շատ բան քիչ բանի մասին։ Այդ արտահայտությունը պահելով իմ մտքում ես սկսեցի իմ ամառային ընթերցանության փուլը։ Առաջին գիրքը, որտեղ հենց այդ արտհայատությունը գրված էր դա «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» ֆինանսական խուրհուրդների գիրք էր։ Գիրքը կարդացի անգլերեն օնլայն տարբերակով։ Նաև հետաքրքիրն այն էր, որ ամբողջ երկու հարյուր և ավել էջանոց գիրքը կարդացի գրեթե տաս օրում մեր դեպի Եվրոպա(Իտալիա, Ֆրանսիա, Մոնակո) ճամփորդությայն ընթացքում։ Նաև հետաքրքիր փաստ այդ ճամփորդությունից՝ մենք նաև այցելեցինք Վենետիկի մոտակայքում գտնվող Սան Ղազարոս կղզին, որում էր նաև գտնվում Մխիթար Սեբաստացիի ստեղծած Մխիթարան միաբանությունը։ Ինչևէ այդ ֆինանսական գրքից հետո որոշեցի, որ կարդալուն պետք է համատեղեմ իմ անգլերենի գիտելիքները ստուգելը և լավացնելը։ Դա անում էի գրքերը անգլերենով կարդալով։ Երկրորդ գիրքը դա Դանիել Դեֆոյի գրած ամենահայտնի գրքերից մեկն էր ՝ «Ռոբինզոն Կրուզոն»։ Ես շատ էի լսել այդ գրքի մասին և նայել էի մի քանի ֆիլմ այդ պատմության մասին, բայց հնարավորություն չէի ունեցել այն կարդալու։ Գիրքը շատ հետաքրքրիր էր, բայց կարծում եմ իմ ընթերցանությունը փչացրեց այն փաստը, որ ես արդեն ֆիլմերը նայել էի և գիտեի ամբողջ կատարվելիքը, սակայն դուրս շատ եկավ և բոլորին խորուրդ կտամ։ Շատ ազատ ժամանակ ունենալու պատճառով կարդացի նաև «Սպանություն արևելյան ճեպընթացում» Ագաթա Քրիստիի գիրքը։ Գիրքը ինձ շատ դուր եկավ և այն փաստը որ սպանության հետ կապված էին նավում գտվող բոլոր մարդիկ բացառությամբ մի քանի հոգու գիրքը շատ ավելի հետաքրքրաշարժ և հեշտ ընթերցվող էր դարձնում։ Այդ գիրքը վերջացնելուց հետո դարակներիցս մեկում գտա մի գիրքը որ 1-2 տարի առաջ նվեր էի ստացել և չէի կարդացել։ Այդ գիրքը՝ «20 հազար լյո ջրի տակ» գիրքն էր, որը գրել էր Ժյուլ վեռնը։ Գիրքը բավականին մեծ ծավալ ուներ սակայն կարդացի ընդհամենը 10-15 օրվա ընթացքում։ Գրքի սյուժենն շատ հետաքրքիր էր։ Ինձ հետաքրքրեց հենց այն փաստը, որ մի պրոֆեսոր և նրա օգնական շատ այլ խելացի մարդականց հետ ճանապարհ է ընկնում մի շատ մեծ “կետանմանի” փնտրելու, որը հսկայական նավերի է կործանել, սակայն գտնելուց հետո երեք հոգով ցնցման պատճառով այդ նավից ընկնում են բաց ծովը և արթնանում հենց այդ “կետանման” կենդանու մեջ, որը ընդհանրապես էլ կենդանի չէր այլ դա մի հզորագույ նավ էր, որ կառուցել էր մարդկությունից փախած մի մարդ իր մեծ անձնակազմի շնորհիվ։ Այդ նավի մեջ պրոֆեսորը, իր օգնականը և Նեդը Լենդը(մի ծովագնած) են մնում գրեթե տաս ամիս լինելով ազատ գերության մեջ, որովհետև նավապես Նեմոն նրանց համարում էր իր հավասարը և թողնում, որ օգտվեն նավի և այդ ճամփորդության բոլոր առավելություններից սակայն չէր թողնում գնալ մարդկության մոտ։ Նավապետ Նեմոյի հետ անկացրած այդ գրեթե տաս ամիսների ընթացքում նրանք անցնում են 20 հազար լյո և դրանով էլ պայմանավորված է գրքի անվանումը և այդ ճանապարհորդության ընթացքում նրանք այցելում են թե հարավային բևեռ թե անտարկտիդա թե միջերկրական ծով և թե այլ շատ-շատ տեղեր, որոնց մասին գրում էր պրոֆեսորը։ Սակայն ականատես լինելով մի նավի հետ պատերազին նրանք փախչում են նավից և հայտնվում մի ձկնորսի սովորական տանը։ Գիրքը շատ լավն էր սակայն ես դժգոհ մնացի վերջում, ոռովհետև չստացա այն հարցի պատասխանը թե ինչու է նավապես Նեմոն փախչել մարդկությունից և մի քանի այլ հարցերի պատասխաններ նույնես։ Ամռան վերջի երկու օրվա ընթացքում նաև հասցրի կարդալ «ծաղիկներ Էլջերնոնի համար» գիրքը, որը շատ տարօրինակ գիրք էր, որովհետև այնտեղ կային շատ տառասխալներ, որովհետև գիրքը գրված էր մի շատ ցածր մակարդակի IQ ունեցող մարդու տեսանկյունից։

Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Մենք հունիսի 10-12 գնացինք ճամփա ընկանք դեպի Լոռի: Մնացինք Գառգար գյուղի հյուրատներից մեկում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք շատ վայրեր, որոնցից են` Արևածագի ձոր, Պատամագլցման Extreme park և շատ այլ տեղեր: Ճամփորդությունը համարում եմ ստացված, որովհետև սեղանի և ֆիզիկական խաղերից հաճույք ստանալուց բացի ստացանք պատմական, հայրենագիտական և աշխարհագրական գիտելիքներ:

Ճամփորդություն դեպի օծանելիքների թանգարան

Մենք մեր ջոկատով ճամբարի ընթացքում այցելեցինք Երևանի օծանելիքների թանգարան։ Այն գտնվում էր Պուշկինի փողոցի 4-րդ հասցեում։ Թանգարանի տարածքը ընդարձակ և ազատ էր, սակայն բուն ցուցասրահը բավականին փոքր էր, ինչի պատճառով էլ մենք ներս մտանք խմբերով։ Գիդի խոսքով՝ թանգարանում կար շուրջ հինգ հազար օծանելիքի նմուշ։ Մեզ այնտեղ պատմեցին տարբեր օծանելիքների պատմության ու բաղադրության մասին։ Թանգարանի մոտակայքում գտնվում էր նաև Հայաստանի ամենահին մառաններից մեկը։ Ես այս ճամփորդությունը համարում եմ շատ հաջողված, քանի որ ձեռք բերեցի նոր ծանոթներ, իմացա հետաքրքիր տեղեկություններ օծանելիքների և մառանների մասին, և վայելեցի շատ այլ հետաքրքիր պահեր։

Ճամփորդություն դեպի Տեղերի վանք

Մենք առավոտյան ճամփա ընկանք ժամը 9:30 և մոտ 35 րոպեից հասանք մեր առաջին կանգառ՝ Աղձք գյուղ։ Գյուղում էր գտնվում Արշակունիներ թագավորական դինաստիայի դամբարանը։ Հաջորդ կանգառը Տեղեր գյուղի՝ Տեղեր վանքն էր։ Վանքը կառուցվել էր 13-րդ դարում և կառուցվել էր երեխաներին հոգևոր և կրթական գիտելիք փոխանցելու համար։ Վանքից հետո իջանք մի քիչ ավելի ներքև նստեցինք և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ

Ճամբարաին օրվա լուսաբանում

Մայիսի 29-ը սկսվեց պարի դասով: Պարի դասը արեցինք միասնական մեկ այլ խմբի հետ և պարեցինք մի քանի պար: Պարից հետո ըստ ճամբարային օրացույցի մեզ մոտ Օտար լեզվով նախագիծ էր, որը իրականացնում էր Միսիս Օլյան: Նախագծի ընթացքում խոսեցինք և խաղացինք մի քանի խաղ: Այսօր մեր դպրոցում կայացվում էր անհատական նախագծերի ներկայացման կլոր սեղանը, որին ես մասնակցեցի: Կլոր սեղանից հետո մենք սկսեցինք մի նախագիծ, որի շրջանակներուն պետք է ստեղծեինք մեր պետությունը իր իսկ դրոշով, անունով, դրամական արժեքով և այլն: Մենք չհասցրեցինք վերջացնել մեր երկիրը սակայն արեցինք դրոշը, կառավարման ձևը, անունը և դրամական արժեքը: Երկրների նախագիծը լինելու է շարունակական: Երկրի նախագծից հետք քննարկեցինք հաջորդ օրվա ճամփորդության մի քանի մանրամասներ և լքեցինք դպրոցը:

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում ես ունեցել եմ շատ ձեռքբերումների, հաջողությունների և դժվարությունների, սակայն փորձել եմ հաղթահարել բոլորն էլ։ Այս ուսումնական շրջանը իմ համար ամենահաջողվածներից մեկն էր, որովհետև այս շրջանի ժամանակ ես մասնակցեցի բազմաթիվ նախագծերի՝ կլոր սեղանների, հանդիպումների, մրցույթները, ստուգատեսերի և շատ֊շատ այլ նախագծերի: Մեր ընթերցած ստեղծագործություններից հավանել եմ Մթնաձորը, Ինքնօգնություն, Մի կալ հակառակ չարի և բազմաքանակ այլ բանաստեղծություններ և ստեղծագործությունները։ Ես չունեմ սիրելի հեղինակ, որովհետև չկա այդպիսի մի հեղինակ ում գրքերը անվերջ կարող եմ կարդալ սակայն այս շրջանի ընթացքում իմ համար բացահայտումներից մեկն էր Ագաթա Քրիստին։ Այս շրջանի ընթացքում սովորել եմ տարատեսակ բաներ տարբեր թեմաներից և առարկաներից։

 Անհատական նախագծի հաշվետվություն, 

Ես 2024-2025 թվականի երրորդ ուսումնական շրջանի ընթացքում անհատական նախագծերի շրջանակներում կատարել եմ ստեղծագործական աշխատանքներ՝ շարադրություններ։ Ամեն ուրբաթ օրը ես գրում էի շարադրություններ տարատեսակ թեմաներով։ Շարադրություններ գրելով մարդը կարողանում է զարգացնել իր մտահորիզոնը և հնարավորություն է ստանում ազատ ձևով ներկայացնել մտքերը։ Շարադրություններ գրելով ես ավելի հեշտ կերպով եմ կարողանում արտահայտել մտքերս, բացատրել ցանկություններս և այլն։

Հղում 1

Հղում 2

Հղում 3

Հղում 4

Հղում 5

Հղում 6

Հղում 7

Հղում 8

Հղում 9

Հղում 10

Հղում 11