Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Ծիծաղ,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
1.Գրի՛ր բառերի բացատրությունը:
Խոնջացած-հոգնել, տկարանալ-թուլանալ, որոգայթ-թակարդ:
Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
չկան
2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն:
խիստ+ա+պիրկ, ահ+ու+դող, համառ+ություն, դեր+ա+սան+ություն
3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան:
Հետևյալ միտքը ասում է թե այդ փոխարինող ուսուցիչը իրավունք չուներ նրան ստիպել ծիծաղել և եթե նա լսեր ուսուցչուն նրա մեջ մի անմեղ բա կքանդվեր.
4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ
ուրիշ բան են տալիս:
Այո շատ համամիտ եմ հետևյալ մտքի հետ, որովհետև շատ անգամներ լինում է, որ մարդիկ ուզում են կատարել լավ բան սակայն ակամա կերպով, անգիտակցաբար կատարում են վատ արարք կամ լավ արարքը ընդունվում է որպես վատը և նույնը հակառակ դեպքում նույնպես.
5. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։
6. Բացատրի՛ր վերնագիրը:
Վերնագիրը շատ լավ է ընտրված, որովհետև ամբողջ պատմությունը կարելի է ասել, որ այդ տղայի ծիծաղի մասին էր.
7. Բնութագրի՛ր Բենին:
Բենը մի սովորական դպրոցական տղա էր՝ ով հասկանում էր իր սխալները և զղջում էր դրանց համար, որովհետև նա միամիտ ուսուցչու վրա ծիծաղալուց հետո հասկանում էր, որ վատ բան է արել և ուզում էր որ դա երբեք էլ կատարված չլիներ։
8. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:
Պատմվածքում կատարվածը իմ համար մի քիչ անհասկանալի էր, որովհետև հիմնականում ուսուցիչները հետևյալ և նմանատիպ քայլերի համար կպատժեն կամ կբարկանան բայց պատմվածքի ուսուցիչը ասում էր որ տղա նորից ծիծաղ։
9. Բենն ինչո՞ւ լաց եղավ:
Կարծում եմ Բենը ևս մեկ անգամ հասկացավ, որ սխալ բան է արել և , որ իր արարքի պատճառով կարող է այդ ուսուցիչը վատ զգալ հետևաբար շատ վատ իրեն զգալուց հետևյալ արարքի պատճարով նա չկարողացավ զսպել էմոցիաներըև լաց եղավ.






















