Դաս 5. (06․09- 10․10)
1. Ո՞ր լիցքակիրներին են անվանում ազատ: Որո՞նք են ազատ լիցքակիրները՝ ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում:
Այն լիցքավորված մասնիկները, որոնք կարող են տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը անվանում են ազատ լիցքավորված։ Մետաղներում դրանք էլեկտրոններն են։ Հեղուկ հաղորդիչներում ազատ լիցքակիրները կոչվում են էլեկտրոլիտներ և նրանց հիմնական լիցքակիրները դրական և բացասական իոններն են։
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվանում են էլեկտրական հոսանք։
3. Բացատրեք, թե նկարում պատկերված փորձում ինչպե՞ս է լիցքավորվում Բ էլեկտրացույցը: Ինչու՞ է մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև:
Բ էլեկտրացույցը լիցքավորվում է ա էլեկտրացույցին միացված հաղորդչի միջոցով։ Մետաղալարում ծագող էլեկտրական հոսանքը կարճատև է, քանի որ շփումը պակասում է։

4. Ի՞նչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
1-ում պրոտոնները, 2- ում էլեկտրոնները։
5. Ինչպե՞ս է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Որպես հոսանքի ուղղություն ընտրում են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները։
6. Ե՞րբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:
Երբ որ գոյություն ունի հոսանքի աղբյուր։
7. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:
Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտրական հոսանք։
8. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Գալվանական տարրը կազմված է՝ բացասական սեղմակ, դրական սեղմակ, ցինկե էլեկտրոդ, պղնձե էլեկտրոդ, էլեկտրոլիտ։
9. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Էլեկտրական շղթան բաղկացած է՝ էլեկտրական լամպ, հոսանքի աղբյուր, բանալի։
10. Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
Երբ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարով միացնենք որևէ սպառիչի ապա էլեկտրոնները կատոդից կշարժվեն դեպի անոդը առաջացնելով էլեկտրական հոսանք։
11. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Քիմիական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։
12. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը:
Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանական աղբյուր է:
13. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք:
Օրինակ՝ մեքենաներում, հեռախոսներում և ցանկացած էլեկտրական սարքերում։
14. Ո՞ր սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:
Այն սարքերը որոնք քամու, ջրի, լույսի կամ միջուկի տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրական էներգիայի կոչվում են ֆիզիկական աղբյուրներ։ Օրինակ՝ հիդրո կայանները, հողմակայաններըРубрика:Ֆիզիկա 9
Էլեկտրական հաղորդիչներ և անհաղորդիչներ:
Դաս 4. (29․09- 03․10)
1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ:
Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք:
2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:
Այն մարմինները, որոնց միջոցով էլեկտրական լիցք չի հաղորդվում, կոչվում են մեկուսիչներ:
3. Բերեք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:
Հաղորդիչների օրինակներ՝ մետաղներ, հող, աղերի, թթուների, հիմքերի ջրային լուծույթներ։
Մեկուսիչների օրինակներ՝ ապակի, էբոնիտ, պլաստմասսա, ռետին, օդ։
4. Նկարագրեք փորձ, որտեղ էլեկտրական փոխազդեցությունը հաղորդվում է ոչ օդի միջոցով:
Էլեկտրացույցը դնում ենք օդահանված զանգի տակ տեսնում ենք, որ էլեկտրացույցի թերթիկները մնում են նույն դիրքում։
5. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապա տող տարածությունները:
Էլեկտրականացված մարմինները իրենց շուրջը ստեղծում են էլեկտրական դաշտ, որով էլ ազդում են այլ լիցքավորված մարմինների վրա։
6. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը:
Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել, միայն ըստ դրա ազդեցությունների։
Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:

































