1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
Էլեկտրական փակ շղթայում տեղի է ունենում էլեկտրական էներգիայի փոխակերպում, հոսանքի ազդեցությամբ, այլ էներգիայի՝ ներքին, մեղանիկական, քիմիական և այլն:
2. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանի աշխատանք կոչվում է փակ շղթայի յուրաքանչյուր շղթայում, նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:
Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:
U=A/q
4. Ինչպե՞ս է սահմանվում լարման միավորը՝ ոլտը: Լարման ի՞նչ միավորներ են գործածական:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
5. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Այն սարքը, որով չափում են լարումը կոչվում է վոլտաչափ:
6. Շղթայի տարրերի ո՞ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե՞ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ: Հետևաբար՝ վոլտաչափը շղթայի հետազոտվող տեղամասին միացվում է զուգահեռ:
2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:
3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:
Հոսանքի քիմիական ազդեցությունը հնարավորություն է տալիս ստանալու մաքուր մետաղներ ՝ դրանց աղերի և հիմքերի լուծույթներից, առարկաները պատել մետաղի շերտով ՝ ցինկապատել, արծաթազօծել, ոսկեզօծել և ալյն։
4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:
Հոսանքի ազդեցությամբ, օրինակ, մկանները կծկվում են։ Հոսանքի ազդեցությամբ մեծանում է անոթներում արյան հոսքի արագությունը, ուժեղանում է արյան մատակարարումն առանձին օրգաններին:
5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:
Հոսանքի մագնիսական ազդեցուքյունը ուղեկցում է նրան ամենուրեք, անկախ նրանից թե, ինչպիսի նյութերի միջով է անցնում հոսանքը:
6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:
Բյուրեղներում մասնիկները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի՝ հանգույցների շուրջը, որոնց հմախումբը բյուրեղի տարածման կամ բյուրեղային ցանց է:
7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում:
Մետաղում բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը տատանվում են դրական իոնները, իսկ հանգույցների միջակա տարածության մեջ անկանոն շարժվում են ազատ էլեկտրոնները:
8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:
Եթե մետաղի ներսում էլեկտրական դաշտ չկա, ապա էլեկտրոնների շարժումը լիովին քաոսային է։
9. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը մետաղներում:
Մետաղներում էլեկտրական հոսանքը ազատ էլեկտրոնների ուղորդված շարժումն է։
10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:
Նա վերցրել է երեք գլան՝ պղնձե, ալյումինե, պղնձե, և հաջորդաբար, հիմքերն իրար հպելով՝ միացրել էլեկտրական շցթային: Այդ շղթայում ուղիղ մեկ տարի էլեկտրական հոսանքը չի անջատվել, իսկ գլաններով ընդհանուր առմամբ անցել է 3,5 ՄԿլ լիցք: Ռիկեն, մանրազնին հետազոտելով գլանները, նյութի տեղափոխության ոչ մի հետք չի նկատել. ո՛չ պղնձե գլանում ալյումինի ատոմներ, ո՛չ էլ ալյումինե գլանում պղնձի ատոմներ չեն հայտնաբերվել: Այստեղից Ռիկեն եզրակացրել է, որ մետաղե հաղորդիչներով հոսանք անցնելիս իոններ չեն տեղափոխվում: Հետևաբար՝ մետաղներում էլեկտրական հոսանքը միայն ազատ էլեկտրոնների ողղորդված շարժում է, իսկ էլեկտրոնները բոլոր մետաղներոմ, այդ թվում՝ պղնձում և ալյումինում, նույնն են:
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:
Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները/պատմել էջ 48-51/
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բացատրի՛ր և բնութագրի՛ր Ա. Ահարոնյան – Պետական գործիչ, մասնակցել է Հայաստանի անկախության հռչակմանը։
Ա. Մանուկյան – Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը, կազմակերպել է պետական կառավարման համակարգը։
Ս. Շահումյան – Բոլշևիկ գործիչ, չէր աջակցում հայկական կառավարության աշխատանքներին։
Դ. Բեկ-Փիրումյան – Հայոց բանակի հրամանատար, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։
Դրո – Հայ ռազմական գործիչ և ֆեդայի, ղեկավարել է զորքերը պատերազմի ժամանակ։
Մ. Սիլիկյան – Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար 1918 թ. և Սարդարապատի հերոս։
Ա. Բեյ-Մամիկոնյան – Հայ զինվորական, կարևոր դեր է ունեցել բանակի կազմակերպման գործում։
Անդրկովկասյան Սեյմ – 1918 թ. երեք երկրների համատեղ խորհրդարանական մարմին, որը ցրվեց անկախացումից հետո։
Թ. Նազարբեկյան – ՀՀ գլխավոր հրամանատար, ղեկավարել է բանակի ընդլայնումը և ուժեղացումը։
Հ. Քաջազնունի – ՀՀ առաջին վարչապետը, ղեկավարել է նորաստեղծ կառավարությունը։
Ն. Աղբալան – Պետական գործիչ, մեծ դեր է ունեցել կրթության և մշակույթի ոլորտում։
Ա. Խատիսյան – ՀՀ վարչապետներից մեկը, ներկայացրել է Հայաստանը միջազգային հարթակներում։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը բաժանված էր երեք մասի․ կառավարություն, խորհրդարան և դատարաններ։ Կառավարությունը ղեկավարում էր վարչապետը, խորհրդարանը ընդունում էր օրենքներ և հսկում կառավարության աշխատանքը, իսկ դատարանները ապահովում էին արդարություն։ Հայկական բանակը կազմվեց Առանձին հայկական կորպուսից, և արդեն 1920 թ․ բանակում կար մինչև 40,000 զինվոր, բանակում ունեին օդանավեր, զրահագնացքներ և հրամանատար՝ Թ. Նազարբեկյանը։ Պետական խորհրդանիշներն էին եռագույն դրոշը, օրհներգը «Մեր Հայրենիք» և զինանշանը։ ՀՀ վարչապետերն էին՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան։
բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում, ի՞նչպես են դրանք ձևավորվել:
Հայաստանում եղել են երկու խորհրդարան։ Առաջինն ստեղծվել է Հայոց ազգային խորհրդի հիման վրա, և այնտեղ մտել են կուսակցությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Երկրորդը կազմվել է ընտրություններով, որտեղ քվեարկել են 20 տարին լրացած բոլոր քաղաքացիները, ընտրությունները եղել են ազատ, հավասար և գաղտնի։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ գործառույթներ են իրականացրել ՀՀ կառավարությունը, խորհրդարանը և դատարանները
Կառավարությունը ղեկավարում էր երկիրը, կազմել է օրենքներ, բյուջե և ղեկավարել բանակը։ Խորհրդարանը ընդունում էր օրենքներ, հաստատում կառավարության կազմը և հսկում նրա աշխատանքը։ Դատարանները ապահովում էին արդարություն և պաշտպանել մարդկանց իրավունքները։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1. Ընդհանրացրո՛ւ։ Համեմատի՛ր Հայաստանի առաջին և ներկայիս հանրապետությունների կառավարման համակարգերը:
Հայաստանի առաջին Հանրապետությունն ուներ երեք իշխանություն՝ կառավարություն, խորհրդարան և դատարաններ, ինչպես հիմա էլ մեր երկրում է։ Առաջին հանրապետությունում վարչապետը գլխավորում էր կառավարությունը, խորհրդարանը ընդունում էր օրենքներ, իսկ դատարանները վերահսկում էին արդարությունը։ Ներկայիս Հայաստանում նույնպես իշխանությունը բաժանված է նույն երեք մասերին, բայց այժմ պետական կառույցներն ավելի ուժեղ և կայուն են, օրենքները լավ մշակված են, և բանակը հագեցած է ժամանակակից զինտեխնիկայով։
2. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ ՀՀ պետական կառավարման համակարգն ու բանակը հայոց պետականության շարունակականությունը ապահովելու գործում:
Առաջին Հանրապետության պետական կառավարման համակարգը և բանակը շատ կարևոր էին, որովհետև նրանք պահպանեցին հայ ժողովրդի կյանքը դժվար տարիներին։ Կառավարությունն ու բանակը ապահովեցին կարգ ու կանոն և պաշտպանություն, ուստի հայկական պետությունը կարողացավ գոյատևել։ Այդ ժամանակ ստեղծված ավանդույթներն ու փորձը օգնեցին հետագայում 1991 թ․ նորից ստեղծել անկախ Հայաստան։
3. Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ է առանձնանում Արամ Մանուկյանի գործունեությունը և ինչու՞ են նրան համարում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր։
Արամ Մանուկյանը առանձնանում է նրանով, որ ամենադժվար ու վտանգավոր ժամանակներում կազմակերպեց կառավարության աշխատանքը, պահպանեց կարգ ու կանոն, ղեկավարեց բանակի ու քաղաքի պաշտպանությունը և ստեղծեց պետական մարմինները։ Իր վճռական ու խիզախ գործով նա դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության իրական հիմնադիր, որովհետև առանց նրա պետությունը դժվար թե ստեղծվեր։
Առաջադրանք 2
Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների ապակայունացնող դերի հաղթահարումը/ պատմել էջ 52-53/
Պատասխանել հարցերին
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բացատրի՛ր և բնութագրի՛ր
ՀՅԴ – ամենազբաղված կուսակցությունը, ղեկավարում էր Հայաստանը։
ՀԺԿ – ազատական կուսակցություն, փորձում էր նույնպես իշխանություն ստանալ։
Պողոս Նուբար – արևմտահայ գործիչ, ազդում էր Ռամկավարների վրա։
Բոլշևիկ – դեմ էին անկախ Հայաստանին, ուզում էին միացնել Ռուսաստանին։
Մենշևիկ – սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, թույլ ազդեցություն Հայաստանում։
Արմենկոմ – հայ բոլշևիկների ղեկավար մարմինը, ծրագիր էր իշխանություն վերցնել։
Խռովություն – ապստամբություն կամ անկարգություն երկրում։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ա. Ներկայացրո՛ւ։ Մատնանշի՛ր, թե ՀՀ-ում գործող կուսակցություններից որոնք էին պաշտպանում անկախ պետականության գաղափարը, իսկ եղածներից ո՞րն էր հատկապես բռնել կտրուկ հակապետական դիրք և ձգտում էր ամեն կերպ Հայաստանը կրկին կցել Ռուսաստանին: Ի՞նչ ընթացք ունեցան թաթարական և բոլշևիկյան խռովությունները:
Հայաստանում անկախ պետականությունը պաշտպանող կուսակցություններ էին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն, որոնք ուզում էին, որ երկիրը լինի ազատ ու անվտանգ։ Բոլշևիկները, ընդհակառակը, ցանկանում էին Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս և դեմ էին անկախությանը։ 1920 թ. մայիսին բոլշևիկները փորձեցին հեղաշրջում անել, բայց Սեպուհի գլխավորած զորքերը ճնշեցին խռովությունը։ Թաթարական խռովությունները, որոնք տեղի ունեին Նախիջևան, Զանգեզուր, Կարս և Սուրմալու շրջաններում, նույնպես մարվեցին կառավարության վճռական քայլերի շնորհիվ, և նրանց ազգային ու կրոնական իրավունքները պահպանվեցին։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՅԴ առաջատար դիրքը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:
ՀՅԴ-ն առաջատար դիրքում էր, որովհետև կուսակցությունը շատ կազմակերպված էր, մեծ աջակցություն ուներ ժողովրդի շրջանում և գիտեր, թե ինչպես կառավարել երկիրը և պաշտպանել Հայաստանի անկախությունը։
գ. Վերլուծի՛ր։ Ովքե՞ր էին կովկասյան թաթարները և ի՛նչ նպատակներ էին հետապնդում Հայաստանում։
Կովկասյան թաթարները, հիմնականում ադրբեջանցիներ, ապրում էին Հայաստանի որոշ շրջաններում և չէին ցանկանում տեսնել անկախ Հայաստանի ստեղծումը։ Նրանք Ադրբեջանի աջակցությամբ խռովություններ էին կազմակերպում, փակվում էին կարևոր ճանապարհները և փորձում էին ներսից թուլացնել պետությունը։
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դեր ունեին Թուրքիան և Ադրբեջանը թաթարական խռովությունների կազմակերպման գործում:
Թաթարական խռովությունների կազմակերպման գործում մեծ դեր ունեցան Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանը ֆինանսական աջակցություն էր տալիս թաթարներին, իսկ Թուրքիան և տեղում թողնված սպաները նրանց ուղղորդում էին՝ Հայաստանում անկարգություններ անել, փակել ճանապարհները և թուլացնել հայկական պետությունը։
2. Ընդհանրացո՛ւ։ Թվարկի՛ր և պարզաբանի՛ր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները:
ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները էին՝ Բոլշևիկների ճնշումը, որոնք փորձում էին Հայաստանին միացնել Խորհրդային Ռուսաստանին, Թաթարական խռովությունները, որոնք խանգարում էին երկրի անվտանգությանը, Տարբեր քաղաքական ուժերի անհավասար զարգացումը, երբ ՀՅԴ-ն ուժեղ էր, իսկ մյուսները՝ թույլ կամ ազդեցության տակ։
3. Գնահատի՛ր: Ի՞նչ նշանակություն ունեցավ 1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:
1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։ Չնայած խռովությունը ճնշվեց Սեպուհի գլխավորած զորքերի կողմից, այն բացասական ազդեցություն թողեց հասարակության վրա և ստիպեց կառավարությանը ավելի ուժեղ պաշտպանել պետությունը, բարելավել անվտանգության միջոցները և միավորվել արտաքին ու ներքին վտանգների դեմ։
Յուրաքանչյուր հայ ունի իր երազած Հայաստանը, մեծ, ուժեղ, հարուստ և այլն։ <<Իդեալական Հայաստանի>> մասին խոսելիս չենք կարող չխոսել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի երազած Հայաստանի մասին։ Իմ և Արամ Մանուկյանի ապրած ժամանակաշրջանները տարբեր են, հետևաբար մեր կարծիքները կարող են տարբերվել, իսկ եթե նույնիսկ նման լինեն իրար, հավանաբար մեր հիմքերը կամ փաստերը կտարբերվեն։
Արամ Մանուկյանի երազանքը նախ և առաջին եղել է անկախությունը, քանի որ Հայաստանը անկախ չէր։ Ես էլ եմ իհարկե ուզում, որ Հայաստանը միշտ անկախ լինի, բայց Հայաստանը արդեն անկախ է, հետևաբար չենք կարող դա որպես իմ երազանք համարել։ Նրա համար Հայաստանի քաղաքացիները պետք է լինեին համախմբված, կարգապահ և պատասխանատու։ Նրա երազած հայրենիքը եղել է պատերազմների մեջ, և նա ուզեցել է հետ բերել Հայաստանի պատմական հողերը, դարձնել Հայաստանը մեծ և հզոր։ Իհարկե, ես էլ կուզենամ, որ Հայաստանը լինի մեծ, իր հին պատմական հողերով և այլն, բայց դա հարյուր տարի առաջ էր ամենակարևորը, ժամանակակից աշխարհում տարածքից և հզորությունից ավելի կարևոր բաներ էլ կան։ Հիմա, ամենակարևորը զարգացվածությունն է։ Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատիկական Հանրապետությունը անգամն էր մեծ է Հարավային Կորեայից, բայց արդյոք նա ավելի զարգացած է, ավելի ուժեղ է, ավելի մեծ հեղինակություն ունի, բնականաբար ոչ։ Իհարկե մեծ տարածք ունենալը միայն առավելություններ է տալիս՝ ջրի մեծ պաշարների ավելի մեծ հավանականություն, անտառներ ունենալու ավելի մեծ հավանականություն, և այսպես անվերջ շարունակ։ Բայց արդյոք մեր ժամանակներում կարևորը դա է՝ ոչ։ Եթե նայեք մեր օրերի ամենահզոր երկրներին, գրեթե բոլորը նաև մտնում են ամենազարգացած երկրների մեջ։ Ահա ինչու եմ նախ և առաջ ուզում, որ Հայաստանը լինի ավելի զարգացած երկիր։ Ընդհանրապես, պատմությունը ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ երկիրը դեպի լավը փոխվելուց առաջ փոխվում է իշխանությունը կամ նրանց կառավարման ձևերը, նույնն էլ պետք է արվի Հայաստանում։ Մինչև չփոխվի իշխանությունը, չի փոխվի երկիրը։ Նույնը վերաբերվում է ժողովրդին։ Արամ Մանուկյանը անիմաստ չէ, որ համախմբված ազգ էր ուզում։ Բոլոր հզոր երկրներում իշխանությունը և ազգը միավորված են, գործում են իրար հետ, ունեն նույն նպատակները, պայքարում են այդ նպատակների համար, ահա ինչու են նրանք հզոր։ Իմ երազած Հայաստանում, նաև փոխված կլիներ ժողովրդի մտածելակերպը։ Կուզենայի, որ այն նմանվեր ճապոնացիների մտածելակերպի և գերմանացիների մտածելակերպի խառնուրդին, այսինքն հայը լիներ աշխատասեր, առողջ, պունկտուալ, մաքրասեր, ունենար դիսցիպլինա և չմտածեր ուրիշների մասին։ Իրոք, թե՛ անհատը թե՛ պետությունը չեն դառնում հզոր և լավը, նրանից, որ բոլորի հետ բարի են և զիջող են։ Իհարկե տարական հարգանքը պետք է լինի, բայց ինձ թվում է, որ հայերը իրենց խնդիրները մոռանալով ուրիշներին են աջակցում, բայց ճապոնացիները և մանավանդ գերմանացիները այդպիսին չեն։ Արամ Մանուկյանն էլ կուզենար, որ հայերը լինեին նրանց պես, բայց նա չէր ասի, որ լինեն նրանց պես, քանի որ այդ ժամանակ նրանք երկուսն էլ եղել պատերազմների մեղավորները և ագրեսորներ, նա ուղղակի կթվարկեր նրանց լավ կողմերը, առանց նշելու, որ դրանք գերմանացիների և ճապոնացիների լավ կողմերն են։
Իմ երազանքի Հայաստանը կարող է նմանվել Արամ Մանուկյանի երազած Հայաստանին, բայց հզոր երկրի նորմաները ժամանակի հետ փոխվում են, դրանից մեր երկուսի երազանքը նույնը չի կարող լինել, բայց իմ երազանքները լրացնում են Արամ Մանուկյանի երազանքներին։ Այսպիսով, իմ երազանքի Հայաստանը զարգացած է, իշխանության և ժողովրդի մտածելակերպը ուրիշ է, ինչպես նաև բոլորը գործում են միասնական։
деньки деревья мячи грибы следы птинец снежинка листок
Е – И – Я
ряды цветы мячи ледяной низина народились одиночество читатель писатель сбегают синеет
10. Диктант (исправить ошибки)
Зимой
Спит под снегом весь мир растений. Спят в земле карешки трав и полевых цветов. Спят на дне рек, озёр водоросли, тростники и камыши. Спят белоствольные берёзки, беспокойные осины, могучие дубы.
Зелёное царство заслужило этот отдых. Оно работало на лугах и дало нам траву, которую мы скосили на душистое сено. Работало на нивах и дало нам рожь и пшеницу, которую мы сжали на хлеб. Дало нам овощи и сочные фрукты.
Кусты и деревья приготовили себе всё для весеннего пробуждения и погрузились в долгий зимний сон. На их ветках уже с осени мы находим почки.Оставьте комментарийՌուսաց լեզու
Подбери правильные окончания и вставь пропущенные буквы.
На улице стало тепло
Мы пошли в парк.
Ребята играют в мяч.
Я прочитал интересную книгу.
Солнце светит ярко.
Задание 3. Составь предложение
Из данных слов составь правильное предложение. (Не забудь начать с заглавной буквы и поставить точку.)
в / гуляют / парке / дети Дети гуляют в парке.
книгу / читает / девочка / новую Девочка читает новую книгу.
идёт / домой / мама Мама идёт домой.
Задание 4. Найди лишнее слово
дом, окно, стул, читать
весёлый, красивый, грустный, быстро
писать, бегать, книга, читать
Задание 5. Мини-сочинение
Напиши 3–4 предложения на тему: «Как я провёл выходные» (Постарайся использовать разные части речи.)
В прошлые выходные я отлично провёл время. В субботу я гулял с друзьями в парке, там было солнечно и весело. В воскресенье я отдыхал дома. Эти выходные были спокойными и приятными.
Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:
2. Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը (солому) տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.
– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:
3. «ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ»
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի (холм) վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին (наброситься) շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին (поколотить, избить)։ Եվ արյունաթաթավ (окровавленный, весь в крови) գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։
Եվ աղվեսն ասաց։
– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր (грамоте не обучены)։
Перевод
1.Лев, волк и лиса
Лев, волк и лиса стали братьями, отправились на охоту и нашли барана, овцу, козу и ягнёнка. Во время еды лев сказал волку: «Раздели нам добычу». Волк же сказал: «О царь, Бог уже разделил тебе барана, мне козлёнка, а ягнёнка – лисе». И лев, разозлившись, ударил волка в челюсть, и у волка вылезли глаза, и он сел и горько заплакал. И снова лев сказал лисе: «Раздели нам овец». Лиса же сказала: «О царь, Бог уже разделил: барана тебе на обед, вола тебе на службу, а ягнёнка тебе на ужин». Лев же сказал: «О хитрая лиса, кто научил тебя так правильно делить?» Лиса же сказала: «Глаза волка, который выскочил, научили меня».
У вдовы была корова, а у её пасынка – осёл. И пасынок украл коровий корм и отдал его ослу. Вдова взмолилась Богу, чтобы Он убил осла. Но корова умерла, и вдова заплакала и сказала:
– Боже, неужели ты не можешь отличить осла от коровы?
Лиса и бумажник
Лиса нашла исписанную бумагу, принесла её волку и сказала:
– Я так долго трудилась и ходатайствовала перед людьми, и добилась для тебя бумаги от князя, что каждая деревня, которую ты встретишь, будет давать тебе по овце.
И вот он обманул волка, и они вместе пошли в деревню, а лиса села на холм и отдала бумагу волку. Когда волк вошёл в деревню, на него набросились собаки и люди, дразнили и били. И окровавленный волк едва успел убежать и догнал лису.
И сказала лиса:
– Почему ты не показываешь мне бумагу?
И волк сказал:
– Покажи мне, но в деревне была тысяча собак, которые не умели читать.
Իմ սուբյեկտիվ կարծիքով չկան մարդիկ ովքեր կարող են ասել, որ իրենք ամբողջովին երջանիկ են և չունեն այլ անկատար ցանկություն կամ երազանք։ Ես մի որոշ ժամանակ առաջ համացանցում տեսել էի նմանատիպ բանի օրինակ։ Ասվում էր, թե քայլել չկարողացող մարդը երազում է միայն քայլելու մասին, սակայն քայլելու ունակություն ունեցող մարդը երազում է հեծանիվի, հեծանիվ ունեցողը ավտոմեքենայի, ավտոմեքենա ունեցողը հզոր ավտոմեքենայի, հզոր ավտոմեքենա ունեցողը ինքնաթիռի, ինքնաթիռ ունեցողը ուղղաթիռի և այդպես անվերջորեն շարունակվում է։ Հետևյալ օրինակը շատ լավ է ներկայացնում հետևյալ միտքը, որ երջանկությունը անընդհատ փոփոխվում է կախված քո այժմյան վիճակից և, որ դու երջանկությունը կարելի է համարել անհասանելի իդեալ։ Ես կյանքումս բազմաթիվ անգամներ թե ուրիշների և թե անձամբ իմ վրա նկատել եմ հետևյալ բանը, սակայն միշտ մտածել եմ մի ձև։ Կարծում եմ դու ոչ թե պետք է մտածես թե արդյոք ես երջանիկ եմ, թե ոչ, որովհետև չունեմ այսինչը կամ այնինչը։ Ես միշտ մտածել եմ արդյոք տասը տարեկան ես հպարտ կլինեի այժմ իմ հասածների և ունեցածների շնորհիվ, եթե պատասխանը այո է ուրեմն ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև կարողացել եմ նախկին ինձ գոհացնել։