Նոյեմբերի 3-10-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները/պատմել էջ 48-51/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
Ա. Ահարոնյան
 – Պետական գործիչ, մասնակցել է Հայաստանի անկախության հռչակմանը։

Ա. Մանուկյան – Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը, կազմակերպել է պետական կառավարման համակարգը։

Ս. Շահումյան – Բոլշևիկ գործիչ, չէր աջակցում հայկական կառավարության աշխատանքներին։

Դ. Բեկ-Փիրումյան – Հայոց բանակի հրամանատար, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։

Դրո – Հայ ռազմական գործիչ և ֆեդայի, ղեկավարել է զորքերը պատերազմի ժամանակ։

Մ. Սիլիկյան – Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար 1918 թ. և Սարդարապատի հերոս։

Ա. Բեյ-Մամիկոնյան – Հայ զինվորական, կարևոր դեր է ունեցել բանակի կազմակերպման գործում։

Անդրկովկասյան Սեյմ – 1918 թ. երեք երկրների համատեղ խորհրդարանական մարմին, որը ցրվեց անկախացումից հետո։

Թ. Նազարբեկյան – ՀՀ գլխավոր հրամանատար, ղեկավարել է բանակի ընդլայնումը և ուժեղացումը։

Հ. Քաջազնունի – ՀՀ առաջին վարչապետը, ղեկավարել է նորաստեղծ կառավարությունը։

Ն. Աղբալան – Պետական գործիչ, մեծ դեր է ունեցել կրթության և մշակույթի ոլորտում։

Ա. Խատիսյան – ՀՀ վարչապետներից մեկը, ներկայացրել է Հայաստանը միջազգային հարթակներում։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը բաժանված էր երեք մասի․ կառավարություն, խորհրդարան և դատարաններ։ Կառավարությունը ղեկավարում էր վարչապետը, խորհրդարանը ընդունում էր օրենքներ և հսկում կառավարության աշխատանքը, իսկ դատարանները ապահովում էին արդարություն։ Հայկական բանակը կազմվեց Առանձին հայկական կորպուսից, և արդեն 1920 թ․ բանակում կար մինչև 40,000 զինվոր, բանակում ունեին օդանավեր, զրահագնացքներ և հրամանատար՝ Թ. Նազարբեկյանը։ Պետական խորհրդանիշներն էին եռագույն դրոշը, օրհներգը «Մեր Հայրենիք» և զինանշանը։ ՀՀ վարչապետերն էին՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան։


բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում,
ի՞նչպես են դրանք ձևավորվել:

Հայաստանում եղել են երկու խորհրդարան։ Առաջինն ստեղծվել է Հայոց ազգային խորհրդի հիման վրա, և այնտեղ մտել են կուսակցությունների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Երկրորդը կազմվել է ընտրություններով, որտեղ քվեարկել են 20 տարին լրացած բոլոր քաղաքացիները, ընտրությունները եղել են ազատ, հավասար և գաղտնի։


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ գործառույթներ են իրականացրել ՀՀ
կառավարությունը, խորհրդարանը և դատարանները

Կառավարությունը ղեկավարում էր երկիրը, կազմել է օրենքներ, բյուջե և ղեկավարել բանակը։ Խորհրդարանը ընդունում էր օրենքներ, հաստատում կառավարության կազմը և հսկում նրա աշխատանքը։ Դատարանները ապահովում էին արդարություն և պաշտպանել մարդկանց իրավունքները։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանրացրո՛ւ։ Համեմատի՛ր Հայաստանի առաջին
և ներկայիս հանրապետությունների կառավարման
համակարգերը:

Հայաստանի առաջին Հանրապետությունն ուներ երեք իշխանություն՝ կառավարություն, խորհրդարան և դատարաններ, ինչպես հիմա էլ մեր երկրում է։ Առաջին հանրապետությունում վարչապետը գլխավորում էր կառավարությունը, խորհրդարանը ընդունում էր օրենքներ, իսկ դատարանները վերահսկում էին արդարությունը։ Ներկայիս Հայաստանում նույնպես իշխանությունը բաժանված է նույն երեք մասերին, բայց այժմ պետական կառույցներն ավելի ուժեղ և կայուն են, օրենքները լավ մշակված են, և բանակը հագեցած է ժամանակակից զինտեխնիկայով։


2. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ ՀՀ պետական կառավարման համակարգն ու բանակը
հայոց պետականության շարունակականությունը
ապահովելու գործում:

Առաջին Հանրապետության պետական կառավարման համակարգը և բանակը շատ կարևոր էին, որովհետև նրանք պահպանեցին հայ ժողովրդի կյանքը դժվար տարիներին։ Կառավարությունն ու բանակը ապահովեցին կարգ ու կանոն և պաշտպանություն, ուստի հայկական պետությունը կարողացավ գոյատևել։ Այդ ժամանակ ստեղծված ավանդույթներն ու փորձը օգնեցին հետագայում 1991 թ․ նորից ստեղծել անկախ Հայաստան։


3. Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ է առանձնանում Արամ Մանուկյանի գործունեությունը և ինչու՞ են նրան համարում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր։

Արամ Մանուկյանը առանձնանում է նրանով, որ ամենադժվար ու վտանգավոր ժամանակներում կազմակերպեց կառավարության աշխատանքը, պահպանեց կարգ ու կանոն, ղեկավարեց բանակի ու քաղաքի պաշտպանությունը և ստեղծեց պետական մարմինները։ Իր վճռական ու խիզախ գործով նա դարձավ Հայաստանի առաջին Հանրապետության իրական հիմնադիր, որովհետև առանց նրա պետությունը դժվար թե ստեղծվեր։

Առաջադրանք 2

Հանրապետության  հասարակական-քաղաքական կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների ապակայունացնող դերի հաղթահարումը/ պատմել էջ 52-53/

Պատասխանել հարցերին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր


ՀՅԴ – ամենազբաղված կուսակցությունը, ղեկավարում էր Հայաստանը։

ՀԺԿ – ազատական կուսակցություն, փորձում էր նույնպես իշխանություն ստանալ։

Պողոս Նուբար – արևմտահայ գործիչ, ազդում էր Ռամկավարների վրա։

Բոլշևիկ – դեմ էին անկախ Հայաստանին, ուզում էին միացնել Ռուսաստանին։

Մենշևիկ – սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, թույլ ազդեցություն Հայաստանում։

Արմենկոմ – հայ բոլշևիկների ղեկավար մարմինը, ծրագիր էր իշխանություն վերցնել։

Խռովություն – ապստամբություն կամ անկարգություն երկրում։

Սեպուհ – զորավար, ճնշեց բոլշևիկների խռովությունը, պաշտպանեց երկիրը։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Մատնանշի՛ր, թե ՀՀ-ում գործող կուսակցություններից որոնք էին պաշտպանում անկախ պետականության գաղափարը, իսկ եղածներից ո՞րն էր հատկապես բռնել կտրուկ հակապետական դիրք և ձգտում էր ամեն կերպ Հայաստանը
կրկին կցել Ռուսաստանին: Ի՞նչ ընթացք ունեցան
թաթարական և բոլշևիկ­յան խռովությունները:

Հայաստանում անկախ պետականությունը պաշտպանող կուսակցություններ էին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն, որոնք ուզում էին, որ երկիրը լինի ազատ ու անվտանգ։ Բոլշևիկները, ընդհակառակը, ցանկանում էին Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս և դեմ էին անկախությանը։ 1920 թ. մայիսին բոլշևիկները փորձեցին հեղաշրջում անել, բայց Սեպուհի գլխավորած զորքերը ճնշեցին խռովությունը։ Թաթարական խռովությունները, որոնք տեղի ունեին Նախիջևան, Զանգեզուր, Կարս և Սուրմալու շրջաններում, նույնպես մարվեցին կառավարության վճռական քայլերի շնորհիվ, և նրանց ազգային ու կրոնական իրավունքները պահպանվեցին։


բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՅԴ առաջատար դիրքը ՀՀ հասարակական-քաղաքական
կյանքում:

ՀՅԴ-ն առաջատար դիրքում էր, որովհետև կուսակցությունը շատ կազմակերպված էր, մեծ աջակցություն ուներ ժողովրդի շրջանում և գիտեր, թե ինչպես կառավարել երկիրը և պաշտպանել Հայաստանի անկախությունը։


գ. Վերլուծի՛ր։ Ովքե՞ր էին կովկասյան թաթարները և
ի՛նչ նպատակներ էին հետապնդում Հայաստանում։

Կովկասյան թաթարները, հիմնականում ադրբեջանցիներ, ապրում էին Հայաստանի որոշ շրջաններում և չէին ցանկանում տեսնել անկախ Հայաստանի ստեղծումը։ Նրանք Ադրբեջանի աջակցությամբ խռովություններ էին կազմակերպում, փակվում էին կարևոր ճանապարհները և փորձում էին ներսից թուլացնել պետությունը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դեր ունեին Թուրքիան և Ադրբեջանը թաթարական խռովությունների
կազմակերպման գործում:

Թաթարական խռովությունների կազմակերպման գործում մեծ դեր ունեցան Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանը ֆինանսական աջակցություն էր տալիս թաթարներին, իսկ Թուրքիան և տեղում թողնված սպաները նրանց ուղղորդում էին՝ Հայաստանում անկարգություններ անել, փակել ճանապարհները և թուլացնել հայկական պետությունը։


2. Ընդհանրացո՛ւ։ Թվարկի՛ր և պարզաբանի՛ր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական
մարտահրավերներն ու սպառնալիքները:

ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները էին՝ Բոլշևիկների ճնշումը, որոնք փորձում էին Հայաստանին միացնել Խորհրդային Ռուսաստանին, Թաթարական խռովությունները, որոնք խանգարում էին երկրի անվտանգությանը, Տարբեր քաղաքական ուժերի անհավասար զարգացումը, երբ ՀՅԴ-ն ուժեղ էր, իսկ մյուսները՝ թույլ կամ ազդեցության տակ։


3. Գնահատի՛ր: Ի՞նչ նշանակություն ունեցավ 1920 թ.
մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական
հեղաշրջման փորձը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:

1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։ Չնայած խռովությունը ճնշվեց Սեպուհի գլխավորած զորքերի կողմից, այն բացասական ազդեցություն թողեց հասարակության վրա և ստիպեց կառավարությանը ավելի ուժեղ պաշտպանել պետությունը, բարելավել անվտանգության միջոցները և միավորվել արտաքին ու ներքին վտանգների դեմ։

Իմ երազանքի Հայաստանը

Յուրաքանչյուր հայ ունի իր երազած Հայաստանը, մեծ, ուժեղ, հարուստ և այլն։ <<Իդեալական Հայաստանի>> մասին խոսելիս չենք կարող չխոսել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի երազած Հայաստանի մասին։ Իմ և Արամ Մանուկյանի ապրած ժամանակաշրջանները տարբեր են, հետևաբար մեր կարծիքները կարող են տարբերվել, իսկ եթե նույնիսկ նման լինեն իրար, հավանաբար մեր հիմքերը կամ փաստերը կտարբերվեն։

Արամ Մանուկյանի երազանքը նախ և առաջին եղել է անկախությունը, քանի որ Հայաստանը անկախ չէր։ Ես էլ եմ իհարկե ուզում, որ Հայաստանը միշտ անկախ լինի, բայց Հայաստանը արդեն անկախ է, հետևաբար չենք կարող դա որպես իմ երազանք համարել։ Նրա համար Հայաստանի քաղաքացիները պետք է լինեին համախմբված, կարգապահ և պատասխանատու։ Նրա երազած հայրենիքը եղել է պատերազմների մեջ, և նա ուզեցել է հետ բերել Հայաստանի պատմական հողերը, դարձնել Հայաստանը մեծ և հզոր։ Իհարկե, ես էլ կուզենամ, որ Հայաստանը լինի մեծ, իր հին պատմական հողերով և այլն, բայց դա հարյուր տարի առաջ էր ամենակարևորը, ժամանակակից աշխարհում տարածքից և հզորությունից ավելի կարևոր բաներ էլ կան։ Հիմա, ամենակարևորը զարգացվածությունն է։ Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատիկական Հանրապետությունը անգամն էր մեծ է Հարավային Կորեայից, բայց արդյոք նա ավելի զարգացած է, ավելի ուժեղ է, ավելի մեծ հեղինակություն ունի, բնականաբար ոչ։ Իհարկե մեծ տարածք ունենալը միայն առավելություններ է տալիս՝ ջրի մեծ պաշարների ավելի մեծ հավանականություն, անտառներ ունենալու ավելի մեծ հավանականություն, և այսպես անվերջ շարունակ։ Բայց արդյոք մեր ժամանակներում կարևորը դա է՝ ոչ։ Եթե նայեք մեր օրերի ամենահզոր երկրներին, գրեթե բոլորը նաև մտնում են ամենազարգացած երկրների մեջ։ Ահա ինչու եմ նախ և առաջ ուզում, որ Հայաստանը լինի ավելի զարգացած երկիր։ Ընդհանրապես, պատմությունը ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ երկիրը դեպի լավը փոխվելուց առաջ փոխվում է իշխանությունը կամ նրանց կառավարման ձևերը, նույնն էլ պետք է արվի Հայաստանում։ Մինչև չփոխվի իշխանությունը, չի փոխվի երկիրը։ Նույնը վերաբերվում է ժողովրդին։ Արամ Մանուկյանը անիմաստ չէ, որ համախմբված ազգ էր ուզում։ Բոլոր հզոր երկրներում իշխանությունը և ազգը միավորված են, գործում են իրար հետ, ունեն նույն նպատակները, պայքարում են այդ նպատակների համար, ահա ինչու են նրանք հզոր։ Իմ երազած Հայաստանում, նաև փոխված կլիներ ժողովրդի մտածելակերպը։ Կուզենայի, որ այն նմանվեր ճապոնացիների մտածելակերպի և գերմանացիների մտածելակերպի խառնուրդին, այսինքն հայը լիներ աշխատասեր, առողջ, պունկտուալ, մաքրասեր, ունենար դիսցիպլինա և չմտածեր ուրիշների մասին։ Իրոք, թե՛ անհատը թե՛ պետությունը չեն դառնում հզոր և լավը, նրանից, որ բոլորի հետ բարի են և զիջող են։ Իհարկե տարական հարգանքը պետք է լինի, բայց ինձ թվում է, որ հայերը իրենց խնդիրները մոռանալով ուրիշներին են աջակցում, բայց ճապոնացիները և մանավանդ գերմանացիները այդպիսին չեն։ Արամ Մանուկյանն էլ կուզենար, որ հայերը լինեին նրանց պես, բայց նա չէր ասի, որ լինեն նրանց պես, քանի որ այդ ժամանակ նրանք երկուսն էլ եղել պատերազմների մեղավորները և ագրեսորներ, նա ուղղակի կթվարկեր նրանց լավ կողմերը, առանց նշելու, որ դրանք գերմանացիների և ճապոնացիների լավ կողմերն են։

Իմ երազանքի Հայաստանը կարող է նմանվել Արամ Մանուկյանի երազած Հայաստանին, բայց հզոր երկրի նորմաները ժամանակի հետ փոխվում են, դրանից մեր երկուսի երազանքը նույնը չի կարող լինել, բայց իմ երազանքները լրացնում են Արամ Մանուկյանի երազանքներին։ Այսպիսով, իմ երազանքի Հայաստանը զարգացած է, իշխանության և ժողովրդի մտածելակերպը ուրիշ է, ինչպես նաև բոլորը գործում են միասնական։

Задания

  1. Напиши словосочетания по образцу: свеча из воска- восковая свеча

настойка из трав — травяная настойка

раскаты грома — громовые раскаты

опушка леса — лесная опушка

лес из сосен — сосновый лес

варенье из вишни — вишнёвое варенье

2. Выпиши слова в два столбика: в первый столбик слова с проверяемыми гласными в корне слова, во второй — слова с непроверяемыми гласными.

Болото, садовник, зимовать, левша, квартира , зайчонок, повар, орех, лесник, пятерка,грибник, солома.

Непроверяемымиe гласные

Болото,солома,квартира ,орех

Проверяемымие гласные

Садовник,зимовать,левша,зайчонок,орех,лесник,пятерка,грибник

3. Из слов в скобках выбери одно или два проверочных слова.

Сосна — ( сосновый, сосенка, сосны)

широкий — ( ширина, ширь, шире)

звезда — ( звездочет, звездочказвезды )

холода -(холодильник, холодныйхолод)

голова — ( головы, головушка )

4. Вставь нужную букву и рядом напиши проверочное слово.

кормушка — корм

тепло — тёплый

деревья — дерево

сторожить — сторож

морской — море

шерстяной — шерсть

жемчужный — жемчуг

утащить — тащить

5. Напиши проверочные слова.

село — сёла

стена — стены

волчонок — волк

ленивый — лень

скрипучий — скрип

удивительный — удивить

лепить — лепка

дрова — дровишки

страна — стороны

деревья — дерево

весёлый — веселье

менять — смена

6.Вставьте пропущенные буквы.

ЛЕС

В лесу живёт рыжая лисицаЛисий дом — нора. У норы играют весёлые лисятаЛисица учит их лисьим повадкам.

7. Вставьте пропущенные буквы.

Корова, газета, скворец, молоко, корабль, деревня, вокзал, мороз, капуста, ракета, медведь, костер, ребята, малина, пальто, командир, посуда, картина, погода, ребята, билет, пятёрка.

8.Подбери проверочные слова.

Берега-берег, голодание-голод, города-город, голосок-голос, сторожка-сторож, холода-холод, сторона-стороны, зеленый-зелень, вечереет-вечер, лепетать-лепет, страна-страны, кривой-криво, скрипучий-скрип, столовая-стол, тяжелый-тяжесть, цветной-цвет, холодный-холод, мясной-мясо, небесный-небо.

9. Вставь пропущенные буквы.

А – О

вода
трава
гроза
дворы
врачи
глаза
слоны
зонты

Е – И

деньки
деревья
мячи
грибы
следы
птинец
снежинка
листок

Е – И – Я

ряды
цветы
мячи
ледяной
низина
народились
одиночество
читатель
писатель
сбегают
синеет

10. Диктант (исправить ошибки)

Зимой

 Спит  под  снегом  весь  мир  растений.  Спят  в  земле карешки  трав и  полевых цветов.  Спят  на  дне  рек,  озёр  водоросли,  тростники  и камыши. Спят  белоствольные  берёзки,  беспокойные  осины,  могучие  дубы.

  Зелёное царство  заслужило  этот  отдых.  Оно  работало  на  лугах  и  дало  нам  траву,  которую  мы  скосили  на  душистое  сено.  Работало  на  нивах  и  дало  нам  рожь  и  пшеницу,  которую  мы  сжали  на  хлеб.  Дало  нам  овощи  и  сочные  фрукты.

  Кусты  и  деревья  приготовили  себе  всё  для  весеннего пробуждения  и  погрузились  в  долгий  зимний  сон.  На   их   ветках  уже  с  осени  мы  находим  почки.Оставьте комментарийՌուսաց լեզու

Задания

Davit mskh

Задание 1. Найди и исправь ошибку

В каждом предложении есть ошибка. Исправь слово.

Утром свети́ло яркое солнце.

Я люблю чита́ть интересные книги.

На улице растёт красивая берёза.

Мальчики играют в футбол на поляне.

Мы с друзьями пошли в кино.

Задание 2. Вставь пропущенные буквы

Подбери правильные окончания и вставь пропущенные буквы.

  1. На улице стало тепло
  2. Мы пошли в парк.
  3. Ребята играют в мяч.
  4. Я прочитал интересную книгу.
  5. Солнце светит ярко.

Задание 3. Составь предложение

Из данных слов составь правильное предложение.
(Не забудь начать с заглавной буквы и поставить точку.)

  1. в / гуляют / парке / дети
    Дети гуляют в парке.
  2. книгу / читает / девочка / новую
    Девочка читает новую книгу.
  3. идёт / домой / мама
    Мама идёт домой.

Задание 4. Найди лишнее слово

  1. дом, окно, стул, читать
  2. весёлый, красивый, грустный, быстро
  3. писать, бегать, книга, читать

Задание 5. Мини-сочинение

Напиши 3–4 предложения на тему:
«Как я провёл выходные»
(Постарайся использовать разные части речи.)

В прошлые выходные я отлично провёл время. В субботу я гулял с друзьями в парке, там было солнечно и весело. В воскресенье я отдыхал дома. Эти выходные были спокойными и приятными.

Задание 6. https://slonum.ru/rus/diktanty/tema-bezudarnii-glasnii-v-k00orne

Задание 7.

Тексты для переводов. Вардан Айгекци (Աղվեսագիրք)

  1. Առյուծը, գայլը և աղվեսը

Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, մի մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

2. Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ։ Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը (солому) տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի։ Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց.

– Ո՛վ աստված, մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

3. «ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ»

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի (холм) վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին (наброситься) շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին (поколотить, избить)։ Եվ արյունաթաթավ (окровавленный, весь в крови) գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր (грамоте не обучены)։

Перевод

1.Лев, волк и лиса

Лев, волк и лиса стали братьями, отправились на охоту и нашли барана, овцу, козу и ягнёнка. Во время еды лев сказал волку: «Раздели нам добычу». Волк же сказал: «О царь, Бог уже разделил тебе барана, мне козлёнка, а ягнёнка – лисе». И лев, разозлившись, ударил волка в челюсть, и у волка вылезли глаза, и он сел и горько заплакал. И снова лев сказал лисе: «Раздели нам овец». Лиса же сказала: «О царь, Бог уже разделил: барана тебе на обед, вола тебе на службу, а ягнёнка тебе на ужин». Лев же сказал: «О хитрая лиса, кто научил тебя так правильно делить?» Лиса же сказала: «Глаза волка, который выскочил, научили меня».

  1. У вдовы была корова, а у её пасынка – осёл. И пасынок украл коровий корм и отдал его ослу. Вдова взмолилась Богу, чтобы Он убил осла. Но корова умерла, и вдова заплакала и сказала:

– Боже, неужели ты не можешь отличить осла от коровы?

  1. Лиса и бумажник

Лиса нашла исписанную бумагу, принесла её волку и сказала:

– Я так долго трудилась и ходатайствовала перед людьми, и добилась для тебя бумаги от князя, что каждая деревня, которую ты встретишь, будет давать тебе по овце.

И вот он обманул волка, и они вместе пошли в деревню, а лиса села на холм и отдала бумагу волку. Когда волк вошёл в деревню, на него набросились собаки и люди, дразнили и били. И окровавленный волк едва успел убежать и догнал лису.

И сказала лиса:

– Почему ты не показываешь мне бумагу?

И волк сказал:

– Покажи мне, но в деревне была тысяча собак, которые не умели читать.

Հանրահաշիվ դասարանական 06.11.25

Դասարանական առաջադրանքներ՝ 175-ա,գ,ե;176-ա,գ,ե;180; 183-բ,դ;

ա) D=b2-4ac=16-20=(-4)

(− 2, − 9)​, − 5, 1

գ) D=b2-4ac=225-200=25

(1.5, − 1.25), 1, 2

ե) D=b2-4ac=64-48=16

(2,2) 1,3

ա) d=b2-4ac=64-64=0

(− 2, 0), ​(0, − 8),

գ) D=b2-4ac=81+40=121

(-5, 0) (0.5, 0) (0,5)

-4=0+0+C

C=-4

ա) x0=(x1+x2)/2=14/2=7

գ) x0=(x1+x2)/2=6/2=3

Երջանկությունը՝ որպես անհասանելի իդեալ

Իմ սուբյեկտիվ կարծիքով չկան մարդիկ ովքեր կարող են ասել, որ իրենք ամբողջովին երջանիկ են և չունեն այլ անկատար ցանկություն կամ երազանք։ Ես մի որոշ ժամանակ առաջ համացանցում տեսել էի նմանատիպ բանի օրինակ։ Ասվում էր, թե քայլել չկարողացող մարդը երազում է միայն քայլելու մասին, սակայն քայլելու ունակություն ունեցող մարդը երազում է հեծանիվի, հեծանիվ ունեցողը ավտոմեքենայի, ավտոմեքենա ունեցողը հզոր ավտոմեքենայի, հզոր ավտոմեքենա ունեցողը ինքնաթիռի, ինքնաթիռ ունեցողը ուղղաթիռի և այդպես անվերջորեն շարունակվում է։ Հետևյալ օրինակը շատ լավ է ներկայացնում հետևյալ միտքը, որ երջանկությունը անընդհատ փոփոխվում է կախված քո այժմյան վիճակից և, որ դու երջանկությունը կարելի է համարել անհասանելի իդեալ։ Ես կյանքումս բազմաթիվ անգամներ թե ուրիշների և թե անձամբ իմ վրա նկատել եմ հետևյալ բանը, սակայն միշտ մտածել եմ մի ձև։ Կարծում եմ դու ոչ թե պետք է մտածես թե արդյոք ես երջանիկ եմ, թե ոչ, որովհետև չունեմ այսինչը կամ այնինչը։ Ես միշտ մտածել եմ արդյոք տասը տարեկան ես հպարտ կլինեի այժմ իմ հասածների և ունեցածների շնորհիվ, եթե պատասխանը այո է ուրեմն ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև կարողացել եմ նախկին ինձ գոհացնել։

Երջանկության իմաստը

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ, բազմել, աներեր, ցուպը, տատասկներ, կիզել, գոցել, խանձարուր, բարձրաբարբառ, ակնապիշ, բարկ, ըղձալ, անքթիթ: 

դերվիշ֊Մահմեդականների թափառական կրոնավոր

բազմել֊նստել

աներեր֊չտատանվող

ցուպ֊ձեռքի գավազան

տատասկ-փուշ

կիզել֊այրել

գոցել-փակել

խանձարուր֊փաթույթ

բարձրաբարբառ֊բարձր ձայնով

ակնապիշ֊աչքերը հառած

բարկ֊թեժ

ըղձալ֊ցանկանալ

անքթիթ֊աչքերը հառած

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

չկան

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր բոլորի մտքից

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը ծեր, իմաստուն և ճշմարտություն որոնող մարդ է։ Նա շրջել է աշխարհով փնտրելով երջանկության իմաստը և հասել Սֆինքսին հույն ունենալով, որ կգտնի պատասխանը։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Կարծում եմ Սֆինքսը իր պատասխանով ուզում էր ցույց տալ, որ երջանկության հասնելու համար պետք է գնալ հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք օգնելով մյուսներին ինքնազոհ լինելով։ Սֆինքսի կարծիքով երջանկության միակ գրավականը դա մյուսներին օգնելով է։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Կարծում եմ երջանկությունը ամեն մարդ մի ձև է ներկայացնում և ոչ ոք չի կարող համաձայն լինել իմ երջանկության հետ։ Երջանկությունը անվերջ է և իմ կարծիքում ամբողջ աշխարհում ոչ մի մարդ չի ասի, որ նա ամբողջովին երջանիկ է և, որ նրա մտքում չկա մի ցանկություն։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

պատգամներ, աչքերը, ծայրերից

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Մի հին չինական զրույց

Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։

Կայսրը չգիտեր իր ժողովուրդի գլխացավանքը գլխարկների պատճառով հետևաբար կայսեր զգացմունքները դրական կլինեին։ Իսկ գլխարկների պատմությունից հետո հասկացավ, որ չի կարողացել իր առաջ եկած խնդիրը լուծել իր ժողովրդի համար և նույնիսկ այն ավելի է վատացրել և նա հետևաբար իրեն շատ վատ զգաց։ 

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։

Եթե արդեն եղել է իրավիճակը ես կփորձեմ այն ուղղել տուժված մարդկանց և իրենց ընտանիքներին որոշակի բանով օգնել դա կլինի ֆինանսական կամ ֆիզիկապես կամ նման այլ մի բանով։ Կհանեմ պարտադրանքի օրենքը և կասեմ, որ ոչ ոք պարտադրված չէ կրել գլխարկ։ Իսկ եթե նմանատիպ իրավիճակ դեռ չի կայացել, ապա ես օրենքներ գրելուց կգրեմ մանրամասն և լավ կետերով, որպեսզի իմ ժողովուրդը չտուժի մի բանի պատճառով, որը իրենց պետք է իբրև թե օգուտ տար։ 

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Կայսեր որոշումը շատ ճիշտ էր, որովհետև տեսնում էր, որ իր երկրի մարդիկ անում են ինչ-որ գործողություն ստիպողաբար և դա նաև նրանց ֆիզիկապես ցավ է պատճառում։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Բոլորին հասկացնել, որ սա լավ գործ է և դրա իմաստը մարդկանց օգնելն է, ոչ թե վնասելը և սպանելը։

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը

Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում

Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում

Ես ընտրել եմ հետևյալ միտքը, որովհետև կարծում եմ, որ մարդիկ հետևյալ թեմայի մասին շատ չեն խոսում։ Այս վերնագիրը ես հասկանում եմ այն ենթատեսքով, որտեղ ուզում է ցույց տալ, որ ոչ միշտ է իշխանը, կառավարիչը կամ ցանկացած այլ ինչ-որ տեսակի գլխավորող անձը ցանկանում վատը, բայց շատ անգամներ հենց իր ժողովրդի համար վատն էլ ստացվում ինչ-ինչ պատճառներով։

Իշխանների մի մաս կա, որը շատ նվիրված է իր ժողովրդին և պետությանը, սակայն չի կարողանում իր գիտելիքը և ուզեցածը փոխանցել իր ժողովրդին տգետ լինելու պատճառով։ Տգետ ասելով ես նկատի չունեմ, թե հետևյալ մարդը դպրոցում լավ չի սովորել մաթեմատիկա կամ մայրենի։ Տգետ ասելով ես նկատի ունեմ թե մարդը չի կարողանում իր ցանկացածը փոխանցել մյուսներին՝ խղճալի վատ հաղորդացության ձևերի պատճառով։ Ինչպես օրինակ «Մի հին չինական զրույց» ստեղծագործության մեջ էր։ Իհարկե, իշխանը իր ժողովրդի վատը չէր ուզում, այլ հենց ընդհակառակը նա իր ժողովրդի լավն էր ուզում, սակայն ավելի վատթարացրեց նրանց վիճակը։ Հետևյալ մարդիկ միշտ լավն են ուզում, սակայն վատ կամունիկացիայի պատճառով նրանք միշտ վատ են անում իրենց գործը։ Ինչքան էլ հիմնական մեղքը լինի այդպիսի մարդկանցը, բայց նաև այստեղ միշտ կան այլ մեղավորներ։ Հետևյալ տեքստում մեղավորներ էին նաև ոստիկանները։ Մեղավոր ես կհամարեմ նաև ինչ-որ չափով հրամանը չկատարող ժողովրդին, որովհետև դա արվում էր միայն և միայն իրենց լավի համար, դրանից ոչ իշխանն և առավել ևս ոչ էլ ոստիկանները օգուտ չէին ստանալու։

Եզրափակելով այս ամենը՝ ես կասեմ, որ պետք է փորձել հրաման տվողներին լավ հասկանալ, իսկ հրաման տվողներին էլ, որը այս ստեղծագործության մեջ իշխանն էր, խորհուրդ կտամ հրամանը տալ կոնկրետ և հասկանալի, որ ուղարկված “օգնության” պատճառով չտուժվեն մարդիկ։